Շարահյուսական բարդության դերը ակադեմիական գրագրության ընկալման հավաստիության համար. միջգիտակարգային վերլուծություն
DOI-:
https://doi.org/10.46991/BYSU.B/2025.16.2.076Բանալի բառեր-:
շարահյուսական բարդություն, ակադեմիական գրագրություն, տեքստերի ընկալման հավաստիություն, բարդ կառույցներԱմփոփում
Այս հետազոտությունը նպատակ ունի քննելու շարահյուսական բարդության ազդեցությունը գիտական հոդվածներում ներկայացված գաղափարների և դրույթների ընկալվող համոզչության ձևավորման վրա՝ ուսումնասիրելով չորս գիտական ուղղություններ՝ կենսաինժեներիա, ֆիզիկա, պատմություն և սոցիոլոգիա։ Ուսումնասիրությունը հիմնականում հիմնվում է որակական վերլուծության վրա՝ քննարկելով արդի գիտական հոդվածներում հանդիպող բազմաբաղադրիչ, բարդ նախադասություններ և փորձելով զուգահեռներ անցկացնել յուրաքանչյուր ոլորտի առանձնահատկությունների ու հաղորդակցական նպատակների միջև, ինչպես նաև բացահայտել շարահյուսական այն առանձնահատկությունները, որոնք նպաստում են այդ նպատակների արդյունավետ իրագործմանը։
Արդյունքները ցույց են տալիս, որ բարդ շարահյուսական կառույցների տեղին կիրառումը ապահովում է անհրաժեշտ հավասարակշռություն հստակության և պարզության, ինչպես նաև գիտական ճշգրտության ու ակադեմիական խորության միջև։ Այսպիսով, կենսաինժեներիայում և ֆիզիկայում բարդ նախադասությունները օգտագործվում են, որպեսզի ընդգծեն էմպիրիկ ճշտությունը և ակնհայտ դարձնեն գործառութային փոխհարաբերությունները։ Պատմության մեջ պատճառահետևանքային և հաջորդական կապերը, որոնք արտահայտվում են համապատասխան շարահյուսական կառույցներով, ապահովում են միասնական պատումներ՝ բարձրացնելով պատմական մեկնաբանությունների իսկությունն ու իրականության զգացողությունը։ Սոցիոլոգիական տեքստերը հիմնականում օգտագործում են ներդրված և հարաբերական նախադասություններ՝ սոցիալական երևույթները տարբեր դիտանկյուններից և մակարդակներից ներկայացնելու համար։
Եթե բնական գիտությունները որպես կանոն շեշտադրում են չափումների ճշգրտությունը և ուղղակի տեխնիկական լեզուն, հումանիտար և հասարակական գիտություններում ավելի մեծ կարևորություն է տրվում համատեքստային խորությանը և պատումային համախմբվածությանը։ Տվյալ ոլորտների շարահյուսական առանձնահատկությունների համեմատությունը հաստատում է դրանց վճռորոշ դերը որպես մտավոր հիմնավորվածության և գիտական տեքստերի համոզչականության ուղղակի ցուցիչ։
Հղումներ
1. Chomsky, N. (2014). The Minimalist Program. MIT Press.
2. Givón, T. (2009). Syntax: An Introduction (2nd ed.). John Benjamins.
3. Halliday, M. A. K., & Matthiessen, C. M. I. M. (2004). An Introduction to Functional Grammar (3rd ed.). Arnold.
4. Radford, A. (2009). Analyzing English Sentences: A Minimalist Approach. Cambridge University Press.
1. Improved Hypertension Risk Assessment with Photoplethysmographic Recordings Combining Deep Learning and Calibration. https://www.mdpi.com/2306-5354/10/12/1439
2. Electroconductive Nanofibrous Scaffolds Enable Neuronal Differentiation in Response to Electrical Stimulation without Exogenous Inducing Factors. https://www.mdpi.com/2306-5354/10/12/1438
3. Optical Properties of Two Complementary Samples of Intermediate Seyfert Galaxies. https://www.mdpi.com/2624-8174/5/4/69
4. Dynamical Sensitivity of Three-Layer Micro Electromechanical Systems to the Optical Properties of the Intervening Liquid Layer. https://www.mdpi.com/2624-8174/5/4/70
5. Review of periodical literature for 2023:(iii) 1500–1700. https://onlinelibrary.wiley.com/doi/epdf/10.1111/ehr.13402
6. The formation and cross-border connectivity of bank branch networks across the Canadian provinces: regional internationalization via interbank networks and foreign trade (1879–1900). https://onlinelibrary.wiley.com/doi/epdf/10.1111/ehr.13394
7. The unstable social networks of students: Where does dissimilarity drive tie dissolution? https://onlinelibrary.wiley.com/doi/epdf/10.1111/socf.13034
8. Making the match: How Chinese food-movement organizations develop consumers in the alternative market. https://onlinelibrary.wiley.com/doi/epdf/10.1111/socf.13033
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2025 Ruzanna Karapetyan

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.