Դերանվան աբեղյանական ըմբռնումը

Հեղինակներ

DOI-:

https://doi.org/10.46991/BYSU.B/2026.SP1.012

Բանալի բառեր-:

դերանուն, խոսքի մաս, բառերի տեսակ, շարահյուսական հատկանիշ, իմաստագործառական հատկանիշ, նախադասություն, ստացական դերանուն

Ամփոփում

Հոդվածում քննության են առնվում Մանուկ Աբեղյանի՝ խոսքի մասերի դասակարգմանը, «խոսք» եզրույթի կիրառությանը, դերանունների խոսքիմասային պատկանելությանը և իմաստային յուրահատկություններին առնչվող հարցեր։ Քերականագիտության մեջ տարածված է այն տեսակետը, որ Մ․Աբեղյանի՝ խոսքի մասերի դասակարգման հիմքում ընկած է գլխավորապես իմաստային-շարահյուսական սկզբունքը, որտեղ գերակշռողը շարահյուսականն է։ Սակայն դերանունների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ շարահյուսականից առավել կարևորվում է այս խմբի բառերի ունեցած յուրահատուկ իմաստային հատկանիշը՝ այն, որ նրանք ոչ թե անվանում, այլ փոխարինում են արդեն անվանված առարկան կամ հատկանիշը։

Մ․Աբեղյանը չի կաշկանդվում և չի առաջնորդվում լեզվում արդեն գոյություն ունեցող խոսքիմասային դասակարգմամբ, այլ հետևելով եվրոպական և ռուսական լեզվաբանական մտքին՝ իր դասակարգման հիմքում դնում է հենց հայերենին բնորոշ հատկանիշների ուսումնասիրության և անկախ դասակարգում անելու սկզբունքը։ Արդյունքում, թեև դերանունը՝ որպես ինքնուրույն խոսքի մաս (բառերի տեսակ), չի ընդունվում Մ․Աբեղյանի կողմից, այնուամենայնիվ նա անվանում և ընդունում է անձնական, ցուցական, հարցական, փոխադարձ, հարաբերական, անորոշ, ստացական դերանունների գոյությունը հայերենում՝ որպես գոյական, ածական կամ մակբայ խոսքի մասերի առանձին ենթատեսակներ։

Հեղինակի կենսագրությունը

  • Աննա Աբաջյան, Երևանի պետական համալսարան

    բ․գ․դ․, պրոֆ․, ԵՊՀ հայոց լեզվի պատմության և ընդհանուր լեզվաբանության ամբիոնի վարիչ 

Հղումներ

Աբաջյան Ա․, Դերանվան աբրահամյանական ըմբռնումը, Բանբեր Երևանի համալսարանի․ Բանասիրություն, Vol.16, N 3(48), Ե․, 2025:

Աբեղյան Մ․, Երկեր, հ․ Զ, Ե․, 2016:

Աղայան Է․, Արդի հայերենի բացատրական բառարան, Ե․, 1976:

Բարսեղյան Հ․, Հայերենի խոսքի մասերի ուսմունքը, Ե․, 1980:

Աղայան Է․, Արդի հայերենի բացատրական բառարան, Ե․, 1976:

Гумбольдт В., Избранные труды по языкознанию, М., 1984.

Толковый словарь Ушаковa, M., 1939, T. 3.

Щерба Л., О частях речи в русском языке, М., 1928.

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2026-02-17

Թողարկում

Բաժին

Լեզվաբանություն

Ինչպես մեջբերել

Աբաջյան Ա. (2026). Դերանվան աբեղյանական ըմբռնումը. ԲԱՆԲԵՐ ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ. ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ, 5(1(6), 12-19. https://doi.org/10.46991/BYSU.B/2026.SP1.012

Նույն հեղինակ(ներ)ի ամենաշատ կարդացվող հոդվածները