Փակվածության և ներհայեցողության նշանները Պարույր Սևակի «Եղիցի լույս» ժողովածուի բանաստեղծություններում

Հեղինակներ

DOI-:

https://doi.org/10.46991/BYSU.B/2025.sp1.089

Բանալի բառեր-:

Պ. Սևակ, «Եղիցի լույս», փակվածություն, նշան, ներհայեցողություն, ինքնահաշտություն, կին-արգելանոց, կարոտ, ինքնանդրադարձ, պարտականություն, սեր

Ամփոփում

Ուսումնասիրության նպատակը Պ. Սևակի «Եղիցի լույս» ժողովածուի՝ խորհրդային գաղափարական կաշկանդումների հետևանքով ձևավորված և հեղինակի ներհայեցողական ձգտումներով պայմանավորված փակվածություն արտահայտող նշանային համակարգի որոշարկումը և քննաբանումն է: Հետազոտության հերթագայորեն լուծվող խնդիրները ենթադրում են փակվածություն արտահայտող նշանների հայտնաբերում, թեմատիկ-գաղափարական առանձնացում, դրանց ընդհանրությունների ճշտում, համակարգային առանձնահատկությունների բացահայտում: Փակվածության նշանները ներհայեցողական հենքով ինքնատիպորեն դրսևորվել են նաև «Նորից չեն սիրում, սիրում են կրկին» շարքում՝ ձևավորելով ինքնակարոտի, ինքնահաշտության, ինքնաժխտման, ինքնահայեցման ու ինքնախղճահարության, ինքնախաբեության, ինքն իր հանդեպ սիրո և «ինքնասպանության» ինքնանդրադարձ պատկերներ, փակվածության ու կաշկանդումի գեղարվեստական այլ իրողություններ: Դրանց շարքում դիտարկելի են սիրելիի փակ դռան, կին-արգելանոցի, մարիամակերպ էակի անմատչելիության, երևութական որոշակիության և անորոշ անսահմանության նշանի՝ հորիզոնի, պարտականության և սիրո երկընտրանքի պատկերները: Իբրև փակ շրջան ներկայացնող գեղարվեստական իրողություն է դիտարկվում նաև սևակյան «Նորից չեն սիրում, սիրում են կրկին» հայտնի բանաձևը:

            Ուսումնասիրության արդիականությունը պայմանավորված է արդիական մեթոդական համակցմամբ՝ կառուցվածքային-նշանագիտական և միֆաքննադատական մեթոդներով, Պ. Սևակի՝ բավականաչափ ուսումնասիրված «Եղիցի լույս» ժողովածուի գաղափարագեղագիտական համակարգի քննությանն ուղղված նոր դիտանկյան անհրաժեշտությամբ, մեկնաբանական նոր վարկածի ձևակերպմամբ:

Հեղինակի կենսագրությունը

  • Լիլիթ Սեյրանյան, Երևանի պետական համալսարան

    բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքննադատության ամբիոնի դոցենտ, ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի նորագույն շրջանի հայ գրականության բաժնի առաջատար գիտ-աշխատող

Հղումներ

1. Սարինյան Ս., Պարույր Սևակ (բանաստեղծության գիտությունը), Հուշեր, գրականագիտական հոդվածներ, Երևան, «Գրական հայրենիք» («Հայաստան»), 2006, 208 էջ: 2. Գասպարյան Դ., Պարույր Սևակ. Կյանքը և ստեղծագործությունը, Երևան, «Նոր դար», 2001, 464 էջ: 3. Գրիգորյան Ս., Պարույր Սևակը և համաշխարհային պոեզիան, Երևան, «Արմավ», 2018, 440 էջ: 4. Սևակ Պ., Եղիցի լույս, Երևան, «Նաիրի», 1992, 400 էջ: 5. Պուբլիուս Օվիդիուս Նասո, Կերպարանափոխություններ, Թարգմանությունը, առաջաբանը և ծանոթագրությունները՝ Արամ Թոփչյանի և Գոհար Մուրադյանի, Երևան, «Զանգակ», 2021: 6. Павсаний, Описание Эллады, Перевод и примечания С. П. Кондратьева, под редакцией Е. В. Никитюк., СПб, «Алетейя», 1996, книга IX, гл. 31, 7-8: 7. Ուայլդ Օ., Դորիան Գրեյի դիմանկարը, Երևան, «Էդիթ Պրինտ», 2014, 312 էջ: 8. Жид А., Трактат о Нарциссе (Теория символа) (1891). Перевод с франц. Г.К. Косикова // Поэзия французского символизма. Лотреамон. Песни Мальдорора / Под ред. Г.К. Косикова. М.: Изд-во МГУ, 1993, с. 444-452. 9. Жид А.,

Оскар Уайльд, https://sinyigor.narod.ru/Books/Gide/oskar.htm, հղման ամսաթիվը՝ 13.01.2025:

10. Уайльд О., Малое собрание сочинений, СПб., «Азбука-Аттикус», 2020, 832 с.

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2025-02-19

Ինչպես մեջբերել

Սեյրանյան Լ. (2025). Փակվածության և ներհայեցողության նշանները Պարույր Սևակի «Եղիցի լույս» ժողովածուի բանաստեղծություններում. ԲԱՆԲԵՐ ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ. ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ, 4, 89-100. https://doi.org/10.46991/BYSU.B/2025.sp1.089