Հայ ժողովրդական երգերի՝ Ղևոնդ Ալիշանի հրատարակությունները
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:B/2021.12.1.077Keywords:
Ղևոնդ Ալիշան, ռամկական (ժողովրդական) երգեր, «Բազմավէպ», միջնադարյան երգեր, ողբերգեր, հարսանեկան, պանդխտության, կենցաղային երգեր, գրական մշակումներAbstract
Հոդվածում քննվում են Ղևոնդ Ալիշանի հրատարակած ժողովրդական երգերը, ներկայացվում է երգերի հրատարակման պատմությունը «Բազմավէպի» էջերում 1843-1850թթ.: Ուսումնասիրվում են «ռամկական» կոչվող երգերի խմբավորման ալիշանյան սկզբունքները: Չնայած վերնագրին, ժողովածուում տեղ գտած ոչ բոլոր երգերն են ժողովրդական, կան և գրական, հեղինակային գործեր: Ակնհայտ է, որ Ալիշանն առաջին հերթին կարևորել է երգերի լեզվի և ոճի ժողովրդայնությունը: Նույն մոտեցումն ենք տեսնում նաև Ալիշանի կողմից ստեղծված ժողովրդական երգչի՝ Նահապետի երգերում:
Հոդվածում փորձ է արվում զանազանել «Հայոց երգք ռամկականք» ժողովածուում լույս տեսած ժողովրդական և հեղինակային ստեղծագործությունները, ներկայացվում են ժողովրդական երգատեսակները և դրանց հետագա ճակատագիրը, ինչպես նաև թռուցիկ կերպով ներկայացվում է ժողովածուում լույս տեսած երգերի ազդեցությունը հայ գրականության, մասնավորապես, Հովհ.Թումանյանի ստեղծագործություններում:
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2021 Բանբեր Երևանի համալսարանի
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.