Ծովածին նժույգի առասպելույթի արտացոլումը հայկական հեքիաթներում և դիցավեպում

Authors

  • Տորք Դալալյան ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:B/2022.sp1.003

Keywords:

ծով, նժույգ, արև, լուսաբաց, մայրամուտ, երկվորյակ, նախամայր

Abstract

Ծովը և ջուրը հնուց ի վեր համարվել են կյանքի սկզբնավորման և հարատևության խորհրդանիշ, հետևաբար նաև առասպելական շատ կենդանիների ու էակների վերագրվել է ծովային/ջրային ծագում։ Բացառություն չեն հրեղեն ձիերը/նժույգները, որոնք հաճախ անքակտելիորեն կապված են վիպական կամ հեքիաթային դյուցազունների կերպարներին ու նրանց հիմնական փոխադրամիջոցն են վիպական տարբեր ստեղծագործություններում։ Թեև հրեղեն ձիերը, հերոսներին սրընթաց տեղափոխելով տարածության և ժամանակի միջով, ճախրում են երկնքում, սակայն նրանց ծագումնավայրը համարվում է ծովը։ Դրանով իսկ առասպելական նժույգն իր բնույթով նույնանում է երկնակամարով շարժվող արևին, որի դիցաբանական սկզբնամայրը նույնպես ծովն է։ Հոդվածում հայ վիպական բանահյուսության տվյալներով քննության է առնվում ծովածին առասպելական նժույգի մոտիվը, որում միահյուսված է արևի, ձիու և ջրի/ծովի պաշտամունքը։ Թեև բանահյուսական կոնկրետ ժանրերում այն արտահայտվում է իբրև մոտիվ, սակայն համեմատական առասպելաբանության տեսանկյունից՝ ծովածին նժույգի մոտիվը միանգամայն դիտարկելի է որպես առասպելույթ, որի հնությունը հասնում է առնվազն վայրի ձիու ընտելացման ժամանակները։

 

Author Biography

Տորք Դալալյան, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ

բանագետ-լեզվաբան, բ.գ.թ., ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի փոխտնօրեն, հեռ. +37493 45 25 36, e-mail torqdal@yahoo.com

References

В. В. Иванов, Конь // Мифы народов мира (энциклопедия), т. 2, М., Издательство «Советская эн-циклопедия», 1992, էջ 666: Հնդեվրոպական հասարակությունում ձիու ունեցած դերի մասին տե՛ս E. P. Hamp, The Indo-European Horse // Wien Worlds collide: indo-Europeans and Pre-Indo-European (ed. T. L. Markey and J. Greppin), Ann Arbor, Caroma Publishers, 1990, էջ 211-226; D. Anthony, Horse, Wagon and Chariot: Indo-European Languages and Archaeology // Antiquity, 69, 1995, էջ 554-565; D.Q. Adams, J. P. Malory, D. A. Miller, Horse // Encyclopedia of Indo-European Culture, London-Chicago, Fitzroy Dearborn Publishers, 1997, էջ 273-279։

Տ. Ս. Դալալյան, Վաղ թյուրքական երկու դիցանուն հայ մատենագիրների երկերում // Orientalia, 1, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ, Եր., 2003, էջ 74-76; Տ. Ս. Դալալյան, Շիրուան տեղանուան ստուգաբանութեան շուրջ // Հայկազեան հայագիտական հանդէս, Պէյրութ, 2006, հ. ԻԶ, էջ 23-24։

Ս. Գ. Հմայակյան, Վանի թագավորության պետական կրոնը, Երևան, ՀԳԱ հրատ., 1990, էջ 45։

Մ. Ա. Իսրայելյան, Էրեբունի բերդ-քաղաքի պատմություն (ըստ արձանագրական և հնագիտական նյութերի), Եր., «Հայաստան», 1971, էջ 72–73։

Հերոդոտոս, Պատմություն ինը գրքից (թարգմ. Ս. Կրկյաշարյան), Եր., ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1986, 88 (I, 216)։

Քսենոփոն, Անաբասիս (թարգմ. Ս. Կրկյաշարյան), Երևան, ՀԽՍՀ ԳԱ հրատ., 1970, էջ 98 (IV, 34)։

Страбон, География в 17 книгах, М., «Наука», 1964, IX, 14, 9.

Գ. Սրվանձտյանց, Երկեր, հ. 1, Եր., ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1978, էջ 76. «Վարագայ լեռը, որոյ գագաթին վրայ ելլողը կը տեսնայ եղեր, թէ ի՛նչպէս արևը վերջնալոյսին կը մտնէ ծովը, կը լողանայ, մաքրուելու և հանգչելու ըրած ուղևորութենէն»։

Հ. Ղ. Ալիշան, Հին հաւատք կամ հեթանոսական կրօնք հայոց, Վենետիկ, 1895, էջ 89, ծան. 3։

Նույն տեղում, էջ 88-89։

Բ. Ե. Թումանյան, Հ. Հ. Մնացականյան, Բրոնզե դարի գոտի-օրացույց, Եր., «Միտք», 1965, էջ 29–30։

Հ. Հ. Մնացականյան, Արևապաշտության հետքերը հին Հայաստանում ըստ բրոնզե պեղածո իրերի // Աշխատություններ ՀՍՍՌ ԳԱ պետական պատմական թանգարանի, հ. 1, Եր., ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1948, էջ 74։

Downloads

Published

2022-12-19

How to Cite

Դալալյան Տ. (2022). Ծովածին նժույգի առասպելույթի արտացոլումը հայկական հեքիաթներում և դիցավեպում. Բանբեր Երեւանի համալսարանի. Բանասիրություն, 1, 3–12. https://doi.org/10.46991/BYSU:B/2022.sp1.003