Գրաբարի եզրույթների դրսևորումները Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութեան» երկում

Authors

  • Աննա Աբաջյան Երևանի պետական համալսարան
  • Անահիտ Յուզբաշյան Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:B/2024.sp2.015

Keywords:

եզրույթ, խոսքային տիրույթ, ոճաստեղծ բաղադրիչ, ռազմական իմաստի եզրույթ, ապաշխարություն, մեղք, հակադրության հիմնաբառ, եզրույթի ուղիղ և փոխաբերական իմաստ, մարդագետ, աստվածաբան

Abstract

Գրաբարով ինքնուրույն և թարգմանական գրականության բառապաշարը ենթարկվել է իմաստաստուգաբանական և ոճական խորաքնին ուսումնասիրության, սակայն բառապաշարի կարևորագույն բաղադրիչը՝ եզրույթային համակարգը, դեռևս ուսումնասիրման կարիք ունի: Գրաբարի եզրույթների իմաստաստուգաբանական և կառուցվածքային հատկանիշների՝ մեր կողմից կատարված քննությունը ցույց է տալիս, որ դրանց ուսումնասիրությունը անհրաժեշտ է կատարել համակարգի ամբողջական ընդգրկմամբ: Գրաբարի եզրույթային համակարգի ամենաակնառու հատկանիշը բազմաշերտությունն է. յուրաքանչյուր ենթաշերտ ունի իր առանձնահատկությունները իմաստաոճային և գործառական դիտակետերում, երբ կարևորվում են նաև տվյալ երկի բովանդակությունը և հեղինակի արվեստը գրաբարի բառապաշարի իմաստային ներբերանգների ընդգրկման և դրանց միջոցով որոշակի ոճական արժեքների ստեղծման գործառույթում: Ի վկայումն վերոհիշյալի՝ սույն հոդվածը ներկայացնում է գրաբարի եզրույթների իմաստաոճային հատկանիշները Գ. Նարեկացու «Մատեան ողբերգութեան» երկում: Հեղինակը կիրառել է իմաստային տարբեր շերտեր և ենթաշերտեր ներկայացնող եզրույթներ, ինչպես՝ կենդանիների անուններ, կենցաղային իրերի, մետաղների անվանումներ, մարմնի՝ հոգևոր և ֆիզիկական կառույցի իմաստով եզրույթներ՝ գործառված ուղիղ և փոխաբերական իմաստներով (վերջիններս նաև դառնում են դարձվածային արտահայտությունների և դարձվածքների հիմնաբառեր), կրոնական, իրավական, ռազմական բովանդակության եզրույթներ: Պետք է ընդգծել, որ տիրապետող են Աստծուն մեծարող եզրույթները, որոնք հիմնականում դիպվածային են՝ առկայացված տվյալ խոսքային տիրույթում:

Author Biographies

Աննա Աբաջյան, Երևանի պետական համալսարան

բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ հայոց լեզվի պատմության և ընդհանուր լեզվաբանության ամբիոնի վարիչ

Անահիտ Յուզբաշյան , Երևանի պետական համալսարան

բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

References

Ա. Աբաջյան, Ն. Դիլբարյան, Ա. Յուզբաշյան, Ք. Հարությունյան, Գրաբարի դարձվածաբանություն, Եր., 2020:

Խ. Բադիկյան, Դարձվածային ոճաբանություն, Եր., 2000:

Ռ. Ղազարեան, Գրաբարի բառարան, հ. Ա, Եր., 2000, հ. Բ, Եր., 2000:

Ռ. Ղազարեան, Գրաբարի դարձուածաբանական բառարան, Եր., 2012:

Գ. Նարեկացի, «Մատեան ողբերգութեան», ակադեմիական հրատ., Եր., 1980:

Downloads

Published

2024-06-18

How to Cite

Աբաջյան Ա., & Յուզբաշյան Ա. (2024). Գրաբարի եզրույթների դրսևորումները Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութեան» երկում. Բանբեր Երեւանի համալսարանի. Բանասիրություն, 3, 15–21. https://doi.org/10.46991/BYSU:B/2024.sp2.015

Most read articles by the same author(s)