Գրաբարը ժամանակակից արևելահայերենի եզրութային բառաշերտի աղբյուր
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:B/2024.sp2.094Keywords:
գրաբարյան եզրույթներ, եզրութային ներքին փոխառություններ, իմաստային դաշտի ընդլայնում, բառերի եզրութացում, եզրութահամակարգ, համանուն եզրույթներ, մայրենի լեզվով եզրութային համակարգի զարգացում և ռազմավարությունAbstract
Այսպիսով՝ գրաբարից ժամանակակից արևելահայերենի գիտական բառաշերտ անցած եզրույթների իմաստային դաշտերի փոփոխությունների քննության արդյունքում սույն հոդվածում կատարել ենք հետևյալ եզրահանգումները, նախ՝ հայերենի բառապաշարի եզրութացման գործընթացը կատարվել է ոչ միայն նախագրաբարյան, այլև հետգրաբարյան շրջափուլերում։ Ապա՝ եզրութացումը կատարվել է գրաբարում բառ → ժամանակակից հայերենում եզրույթ, կամ գրաբարում եզրույթ → ժամանակակից հայերենում եզրույթ, գրաբարում, նաև ժամանակակից հայերենում և´ բառ, և´ եզրույթ իմաստային անցման, վերաիմաստավորման ճանապարհով։ Ժամանակակից արևելահայերենում եզրութային նորակազմությունները համալրել են ոչ միայն նույն, այլ նաև նոր և համանուն եզրութային արտահամակարգերի շարքերը։
Ազգային լեզվով եզրութաբանության զարգացման գործընթացը պահանջոմ է պատական հոգածություն՝ ճիշտ լեզվաքաղաքականություն, մասնագետների գործուն մասնակցություն, ինչը բարդ է և ժամանակատար։ Մայրենիով եզրութաբանությունը կարող է առաջացնել տարբերություններ գիտական և կիրառական լեզուների միջև, ինչը կարող է դժվարացնել միջազգային համագործակցությունը և հաղորդակցությունը։ Ուստի, ազգային լեզվով եզրութաբանական համակարգի զարգացումը կարևոր է տվյալ լեզվի և մշակույթի պահպանման, գիտելիքի տարածման և լեզվական ինքնավարության ապահովման համար, բայց ունի որոշակի մարտահրավերներ, որոնք պահանջում են հավասարակշռված և ռազմավարական մոտեցում։
References
Գ․ Բ․ Ջահուկյան, Հայոց լեզվի պատմություն․ նախագրային ժամանակաշրջան, Եր․,1987, էջ 384։
Վ․ Համբարձումյան, XVII-XIX դդ. գրաբար ճարտասանական երկերի տերմինաբանությունը, «Հայոց լեզվի պատմության հարցեր», պր. 2, Եր․, 1985, էջ 257-317: XVIII դ. գրաբարի մաթեմատիկական տերմինաբանությունը, «Լրաբեր հասարակական գիտությունների», 1986, 3, էջ 70-78: Հայոց լեզվի կետադրական տերմինների ծագումը և կառուցվածքը, «Պատմա-բանասիրական հանդես», 2001, 1, էջ 102-119։
Հ․ Ց․Պետրոսյան, Տերմինագիտության հիմունքներ. դասագիրք, Եր․, 2010: Գիտական գրավոր խոսք, Եր․, 2014, էջ 115-152։
Ռ․ Ս․ Ղազարեան, Գրաբարի բառարան, հ․ 1,2, Եր․, 2000։
Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Եր․, 1969, հ․ 1, 4, էջ 268։
Ю. М․ Шемчук, Переименование как особое лингвистическое явление неологии, Рема, 2010․ В. А. Серов, Новое слово как результат действия номинативного механизма (на материале номинаций пунктов общественного питания в русском, английском и французском языках), МГЛУ, Конференция «Ломоносов-2023, E. C Traugott, Semantic Change, Oxford Research Encyclopedias, 2017.
R. Klappenbach, Wörterbuch der deutschen Gegenwartssprache, Akademie-Verlag, 1977.
Գ․ Աւետիքեան և այլք, Նոր բառգիրք հայկազեան լեզուի, Վենետիկ, 1836, հ․1, ց․ 1, էջ 86։
Մ․ Օրմանեան, Ծիսական բառարան, Անթիլիաս, 1979։
Ռ․ Ս․ Ղազարյան, Բուսանունների հայերեն – լատիներեն -ռուսերեն – անգլերեն – ֆրանսերեն -գերմաներեն բառարան, Եր․, 1981։
Վ․ Ադամյան, Ժ․ Բաբայան, Հայկական խոհանոցի բառարան, Եր․, 2015։
Աճառեան Հր․, Հայերէն արմատական բառարան, Եր․, 1926․ հ․4։
Ջահուկյան Գ․, Հայերեն ստուգաբանական բառարան, Եր․, 2010։
Թենեքեջյան Մ․, Անգլերեն-հայերեն, հայերեն – անգլերեն բժշկագիտական տերմինների բացատրական բառարան։ Եր․, 2007։
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2024 Բանբեր Երևանի համալսարանի
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.