Բայասեռի արտահայտությունը փոխանցում ունեցող միջինհայերենյան բայերում
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:B/2022.13.2.057Keywords:
Բայական փոխանցում, միջին հայերեն, սեռ, խոնարհիչ ձայնավորներ, պարզ բայեր, ածանցավոր բայեր, բայածանցներAbstract
Ձայնավոր խոնարհիչների տեղաշարժերը բայական փոխանցման յուրօրինակ դրսևորումներից են: Եթե խոսքի մասերի փոխանցման ժամանակ բառը մի խոսքի մասից անցնում է մեկ այլ խոսքի մասի, ապա ձայնավոր խոնարհիչների փոխանցումների դեպքում փոխվում է բայի լծորդությունը, երբեմն նաև՝ բայի սեռը, ինչպես օրինակ՝ էրել(ն)-էրիլ(չ), կտրել(ն)-կտրիլ(չ), շիւարել (չ)–շիւարիլ(չ) և այլն: Գրական լեզուների փոփոխության գործընթացի ուսումնասիրության համար, տվյալ դեպքում գրաբարից միջին հայերենի անցումը բացատրելու նպատակով կարևոր է բայական փոխանցումների օրինաչափությունների բացահայտումը, որոնց ընթացքում հնարավոր են բայասեռի և բառի կազմության փոփոխություններ: Տվյալ հոդվածում հետազոտված են միջին գրական հայերենի բայերը իրենց գրաբարյան տարբերակների զուգադրությամբ, վեր են հանված տեղաշարժերի հիմնական ուղղությունները արտահայտության և բովանդակության պլաններում: Խոնարհիչ ձայնավորների փոփոխությունները հիմնականում չեն հանգեցնում բայասեռի փոփոխության, փոխվում է միայն բառի կազմը՝ արմատին ավելանում են բայական ածանցները՝ ն/ան/են, օրինակ՝ դժարեմ-դժարանամ, տափկիմ-տափականամ, ժանկիմ-ժանգանամ, աժեմ-աժենամ, վառիմ-վառենամ և այլն: Միջին հայերենում կրավորական սեռի համար արդեն ձևավորվել էր հատուկ սեռանիշ ածանց՝ ու/ւ/վ, ինչպես՝ լցվել-լցւիլ/լցուիլ, բացուել/բացւել-բացուիլ և այլն:
References
Մ.Ե.Ասատարյան, Ժամանակակից հայոց լեզու, ձևաբանություն, Եր., 1983, էջ 38-46:
Ռ.Ղազարյան, Հ.Ավետիսյան, Միջին հայերենի բառարան, Եր. 2009:
Հր. Աճառյան, Լիակատար քերականություն հայոց լեզվի, հ. IV, էջ 81:
Տե՛ս Հայոց լեզվի պատմական քերականություն, h. II, Ե., 1975 թ., էջ 367:
Առաքելյան Վ., Գրաբարի քերականություն, Եր., 2010, էջ 117:
Յ. Կարստ, Կիլիկյան հայերենի պատմական քերականություն, Ե., 2002, ԵՊՀ հրատ., էջ 278:
Հայոց լեզվի պատմական քերականություն, h. II, Ե., 1975 թ., էջ 371:
Ա. Այտընյան, Քննական քերականություն աշխարհաբար կամ արդի հայերեն լեզվի, Ե., 1987, էջ 88-89:
Մ. Աբեղյան, Երկեր, հ Զ, ՀՍՍՀ ԳԱ հրատ., Ե., 1974, էջ 42:
Նոր բառգիրք հայկազեան լեզուի, Եր. 1979, էջ 553:
Գ. Ջահուկյան, Ժամանակակից հայերենի տեսության հիմունքները, Ե., ՀՍՍՀ ԳԱ հրատ, 1974, էջ 250-254: /586 էջ/
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2022 Բանբեր Երևանի համալսարանի
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.