Ժամանակակից հայերենի չեզոք սեռի բայերի կոչականառությունը

Authors

  • Գուրգեն Խաչատրյան Վանաձորի Հ. Թումանյանի անվ. պետական համալսարան
  • Լալա Գրքիկյան ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոն

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:B/2023.14.1.101

Keywords:

արժույթ, անանցողական բայեր, համաձայնություն, անձնանիշ, իրանիշ, կենդանանիշ, առարկաներին, կապակցվող, բայեր, կապակցելիություն

Abstract

Հոդվածում ուսումնասիրվող թեման վերաբերում է շարահյուսության հիմնական հասկացություններից մեկի՝ շարահյուսական կապակցության բաղադրիչների, մասնավորապես ժամանակակից հայերենի չեզոք սեռի բայերի կապացական հնարավորություններին:

Ժամանակակից հայերենի չեզոք սեռի բայերի կապակցելիական հնարավորությունների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ենթակաառությունից, ստորոգառությունից, խնդրառությունից և պարագաառությունից բացի՝ այդ բայերին հատուկ է նաև կոչականառությունը, որը՝ որպես արժույթի արտահայտություն, դրսևորվում է միայն նախադասության կազմում: Բանն այն է՝ կոչականառությունն անմիջականորեն կապ ունի ստորոգման քերականական ակտի հետ։ Կոչականառությունն իրականանում է դիմավոր բայի միջոցով կամ նրա պարտադիր մասնակցությամբ և միայն ուղղակիորեն մեջբերվող խոսքի սահմաններում: Սակայն չեզոք սեռի ոչ բոլոր բայաձևերն են կոչականառու, կոչականառության հարցում էական դեր ունի բայիմասը, այսինքն՝ այն, թե այս կամ այն բայի ցույց տված գործողությունը առարկա ցույց տվող բառերի դասային ո՛ր խմբ(եր)ին կարող է վերաբերել:

Կոչական կարող են ստանալ այն չեզոք սեռի բայերը, որոնք անդիմասահմանափակ են, սակայն կոչականառությունը հատուկ է հիմնականում անձնանիշ առարկաներին կապակցվելու հնարավորություն ունեցող չեզոք սեռի բայերին: Վերջիններիս մեծ մասը կարող է կապակցվել թե՛ եզակի և թե՛ հոգնակի թվով կոչականի, և միայն սահմանափակ թվով բայեր են, որ ստանում են կա՛մ միայն եզակի, կա՛մ միայն հոգնակի թվով կոչական: Կոչականառությամբ օժտված անդիմասահմանափակ բայերը կապակցման ընթացքում հանդես են բերում դիմային սահմանափակություն. կոչական են առնում ոչ թե բոլոր, այլ միայն եզակի և հոգնակի թվերի 2-րդ դիմային ձևերով արտահայտված բայաձևերը:

Սույն հետազոտությամբ նպատակ է հետապնդվում ուսումնասիրելու ժամանակակից հայերենի չեզոք սեռի բայերի կոչականառության արժույթը, որն առայսօր ուսումնասիրության առարկա չի դարձել: Ուսումնասիրությունը հնարավորություն կտա առավել ամբողջական պատկերացում կազմելու հայերենի չեզոք սեռի բայերի կապակցելիական հնարավությունների, այսինքն՝ արժույթի մասին, որով էլ պայմանավորված է մեր հետազոտության արդիականությունը:

Author Biographies

Գուրգեն Խաչատրյան, Վանաձորի Հ. Թումանյանի անվ. պետական համալսարան

Բ.գ.դ., պրոֆ., Վանաձորի Հ. Թումանյանի անվ. պետական համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի պրոֆեսոր

Լալա Գրքիկյան, ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոն

ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի հայցորդ, Գյումրիի թիվ 1 ավագ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի

References

L. Tesnière, Eléments de syntaxe structurale, Paris, 1959, p. 238-282.

Գ. Ջահուկյան, նշվ. աշխ., էջ 469-487:

Э. Атаян, Предмет и основные понятия структурального синтаксиса, Ереван, 1968, с. 66-67. В. Белошапкова, Е. Земская, И. Милославский, М. Панов, Современный русский язык, Москва, 1981, с. 210. Т. Морозова, Синтаксичекие свойства глагола и его словообразовательный потенциал, Москва, 1984, с. 82.

Մ. Աբեղյան, Հայոց լեզվի տեսություն, Եր., 1965, էջ 410:

Վ.Առաքելյան, Հայերենի շարահյուսություն, հ. Ա, Եր., 1958, էջ 416: Գ. Ջահուկյան, Ժամանակակից հայերենի տեսության հիմունքները, Եր., 1974, էջ 199, 370: Ս. Աբրահամյան, Ն. Պառնասյան, Հ. Օհանյան, Խ. Բադիկյան Ժամանակակից հայոց լեզու, Շարահյուսություն, հ. 3, Եր., 1976, էջ 294: Ռ Իշխանյան., Արդի հայերենի շարահյուսություն, Եր., 1986, էջ 279-281: Մ. Ասատրյան, Ժամանակակից հայոց լեզու: Շարահյուսություն: Պարզ նախադասություն, Եր., 1987, էջ 317: Խ. Բադիկյան, Կոչականը ժամանակակից հայերենում, Եր., 1982, էջ 3-138: Ա. Պապոյան, Խ. Բադիկյան, Ժամանակակից հայոց լեզվի շարահյուսություն, Ուսումնական ձեռնարկ, Եր., 2003, էջ 183-194:

Մ. Աբեղյան, նշվ. աշխ., էջ 410

Գ. Խաչատրյան,Կոչականառությունը որպես բայի արժույթի արտահայտություն ժամանակակից հայերենում // «Լեզու և լեզվաբանություն», 2016, № 1, էջ 7

Գ. Խաչատրյան, Գրաբարի վերլուծական բայերի արժույթը, Եր., 2000, էջ 13-15:

Գ. Խաչատրյան, Կոչականառությունը որպես բայի արժույթի արտահայտություն ժամանակակից հայերենում // «Լեզու և լեզվաբանություն», 2016, № 1, էջ 11։

Ս. Մուրադյան, ժամանակակից արևելահայերենի անցողական բայերի արժույթը (Ժ.02.01 «Հայոց լեզու» մասնագիտությամբ բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսության սեղմագիր), Եր., 2021, էջ 8:

Բագրատ Այվազյան, Աշոտ Երկաթ:

Հովհ. Թումանյան, Երկերի լիակատար ժողովածու 10 հատորով, հ. 1, Եր., էջ 224:

Ավ. Իսահակյան, Երկերի ժողովածու վեց հատորով, հ. 1, Ե., 1973, էջ 35

Հ. Սահյան, Բանաստեղծություններ, հ. Ա, Եր., 1967, էջ 91:

Տե՛ս Գ. Ջահուկյան, նշվ. աշխ., էջ 468:

Ն. տ.:

Մուշեղ Գալշոյան, Ագռավաքար

Լեռ Կամսար, Երկեր:

Զարզանդ Դարյան, Քառուղիներ, մաս I:

Ժիրայր Ավետիսյան, Երկնագույն աղավնիներ:

Արտաշես Քալանթարյան, Խոստովանություն:

Դերենիկ Դեմիրճյան, Երկեր, հ. 10:

Տե՛ս Գ. Խաչատրյան, Կոչականառությունը՝ որպես բայի արժույթի արտահայտություն ժամանակակից հայերենում // «Լեզու և լեզվաբանություն», 2016, № 1, էջ 15-16։

Աիդա Գյումրեցի, Մինասի տան գաղտնիքը:

Անդրանիկ Հովսեփյան, Սիրտ:

Արտաշես Քալանթարյան, Մարաթոն:

Խաչիկ Դաշտենց, Ռանչպարների կանչը:

Ստեփան Ալաջաջյան, Առանց հայրենիքի, Փյունիկ:

Դերենիկ Դեմիրճյան, Պիեսներ:

Բոգդան Վերդյան, Ծաղիկներս մնացին հեռվում:

Քաղված է հմացանցից

(https://m.facebook.com/permalink.php?id=105799734233706&story_fbid=165694218244257

Downloads

Published

2023-04-14

How to Cite

Խաչատրյան Գ., & Գրքիկյան Լ. (2023). Ժամանակակից հայերենի չեզոք սեռի բայերի կոչականառությունը. Բանբեր Երեւանի համալսարանի. Բանասիրություն, 14(1 (40), 101–110. https://doi.org/10.46991/BYSU:B/2023.14.1.101

Issue

Section

Լեզվաբանություն