Հայերին պարսկերեն ուսուցանելու համար կազմված դասագրքերի պատմությունից (ըստ «Պարս[կ]երէն եւ հայերէն քերականութիւն» ձեռագրի)
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:B/2023.14.3.097Keywords:
քերականություն, ձեռագիր, ուսումնական ձեռնարկ, բառարան, դպրոց, գրավոր պարսկերեն, արաբատառ գիր, գրական երկ, «Գոլեստան»Abstract
Իրանահայության շրջանում XVI-XVII դարերից սկիզբ առած ազգային կրթական գործը և տպագրությունը նշանավորվեցին նաև հայ դպրության վերածնունդով, ինչը միտված էր իրանահայերի ազգային, կրոնական և մշակութային ինքնության պահպանմանը պարսկախոս միջավայրում։ Իրանական տիրապետության սահմաններում բնակվող հայերը, առօրյա շփման անհրաժեշտությունից ելնելով, հարկադրված էին տիրապետել խոսակցական պարսկերենին։ Ավելի ուշ արդիական է դառնում նաև գրավոր պարսկերենի իմացությունը, որի մասին վկայող եզակի փաստաթուղթ է Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի ձեռագրատանը պահվող Հմր306 «Պարս[կ]երէն եւ հայերէն քերականութիւն» ձեռագիրը։ Այն գրվել է 1846 թ. Բատավիայում՝ «ի հայրապետութեան տեառն Ներսէսի եւ յառաջնորդութեան տեառն Յովհաննու Սուրէնեանի», իսկ գրիչը «Գէորգ Աւետեան Զաքարեանց Ջուղայեցին» է։ Առաջաբանում վերջինիս թողած տեղեկությունները վկայում են, որ XIX դարում իրանահպատակ հայերի շրջանում առաջ էին եկել պարսկերենի գործածության բոլորովին նոր պահանջներ՝ «յերկրորդ հայրենիս մերի Նոր Ջուղա, ի ձեռն խոհական եւ քաջ հովուաց հաստատեալ են երեք դպրոցք, յորս մանկունք սիրելի ազգի մերոյ բացի հայերէնն, ուսանեն նաեւ զպարսէրեն լեզու»։
Այդ ձեռագիրը բաղկացած է պարսկերենի քերականությունից, բանաստեղծական տաղաչափությունից, պարսկերեն-հայերեն բառարանից, Սաադիի «Գոլեստան»-ի 8-րդ գլխի թարգմանությունից և բովանդակությունից: Կարելի է համարել, որ ձեռագիրը պարսկերենի ամբողջական ձեռնարկ է:
Հոդվածում ձեռագիր դասագրքի և մեզ հասած դպրոցական առարկայացանկերի հիման վրա հնարավոր է դառնում տարորոշել հայերի շրջանում արաբատառ գրի ու գրավոր պարսկերենի՝ կրթական գործի մաս դառնալու ժամանակաշրջանը։ Ձեռագրում տեղ գտած նյութի քննելու միջոցով նաև ցույց է տրվում իրանահպատակ հայերի շրջանում գրավոր պարսկերենի ուսուցման մեթոդաբանությունը՝ այն համեմատելով նույն ժամանակաշրջանում տեղացիների համար ստեղծված պարսից լեզվի այլ դասագրքերի հետ։ Կարևոր է նաև հասկանալ, թե դասագրքում ընդգրկված «Գոլեստան»-ն ինչքանով է ծառայել ուսումնական գործին հայկական միջավայրում։
References
Հայ ժողովրդի պատմություն, IV հատոր, Եր., 1972, էջ 33
Լեո, Հայոց պատմություն, III հատոր, Եր., 1969, էջ 429
Հ. Կիրակոսյան, Մատենադարանի հայատառ պարսկերեն Ավետարանի ձեռագրերը, Եր., 2020, էջ 54-63
Հ. Կիրակոսյան, Պարսկախոսությունը Շիրվանի հայ բնակչության շրջանում (ԺԸ դար), Գիտական Արցախ, № 4(7), Արցախ, 2020, էջ 83-92
Լ. Մինասյան, Պատմություն Նոր Ջուղայի հայոց ազգային երկսեռ դպրոցների 1880-1985,Նոր Ջուղա, 1985, էջ 57-58
Յ. Տէր Յովհանեանց, Պատմութիւն Նոր Ջուղայու որ Յաս¬պահան, հ.2, Նոր Ջուղա, 1881, էջ 255։
Տ․ Աբգարեանց, Նոր-Ջուղայի դպրոցները,Նոր-Ջուղա, 1914, էջ 10։
Պ․ Պետրոսեան, Պատմութիւն Նոր Ջուղայի, աշխատասիրած հանգուցեալ պրն. Յարութիւն Թ. Տէր Հանհանեանից, հ. 2, Նոր Ջուղա, 1881, էջ 280։
Ցուցակ Ձեռագրաց Նոր-Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանաց թանգարանի, հ. Բ., կազմեց Լ. Գ. Մինասեան, խմբ.՝ Օ. Ս. Եգանեանի, Վիեննա, 1972, էջ 2-3:
Տնտեսութիւն մարդկային կենաց, Խրատք պիտանիք, թարգմանեալքի Սինէացւոց լեզուէ հանգղիական բարբառ փոխեաց ի մերս Գէորգ Աւետ Զաքարեան, Ջուղայեցի ի Պաթաւիա, ի Վենետիկ, 1845, 76 էջ
Գ. Աւետեան Զաքարեանց, Յանդիմանութիւն անձին, Կալկաթա, 1846, 53 էջ
Գ. Աւետեան Զաքարեանց, Ջավա կամ ընդհանուր ծանօթութիւն բազմակղզի ծովու Արեւելեան Հնդկաց՝ ուր շարժի Հոլանդացւոց տէրութիւն, Կալկաթա, 1852, 339 էջ
Գ. Աւետեան Զաքարեանց, Կարգադրութիւն առողջութեան, Երուսաղեմ,1871, 262 էջ։
Գ. Աւետեան Զաքարեանց, Մարգարէական Յարակցութիւն ընդ մէջ Հին եւ նոր Կտակարանաց, Երուսաղեմ,1875, 83 էջ։
Կ. Ջուղայեցի, Աշխարհաժողով, աշխ. Ս. Բալդարյանի, Եր․, 2021, էջ 105, 116, 185
Ռ. Աբրահամյան, Ինդոնեզիայի հայ գաղթօջախների պատմությունից, ՊԲՀ, հ.1, Եր․, 1992, էջ 33-41
Գ. Աւետեան Զաքարեանց, Պարս[կ]երէն եւ հայերէն քերականութիւն (Ս. Ամենափրկիչ, Հմր306), Բատավիա, 1846, էջ 3
Ferešte Nurāyi, tahγiγ dar afqār-e Mirzā Malqom Xān Nāzemaddovle, Tehrān, 1352/1973, էջ 104
Րաֆֆի, Երկերի ժողովածու, հ. 10, Եր․, 1959, էջ 612-613
Բ. Չուգասզյան, Րաֆֆին պարսից մշակույթի և գրականության մասին, ԼՀԳ 1, Եր․, 1987, էջ 19-20
Հ. Կիրակոսյան, Ա. Սարգսյան, Միջնադարյան պարսկերեն-օսմաներեն երկլեզու բառարանները որպես կրթական գործիքներ (ըստ Մատենադարանի արաբատառ ձեռագրաֆոնդի ուշմիջնադարյան պարսկերեն-օսմաներեն բառարանների), Հայագիտության հարցեր 2 (11), Եր․, 2017, էջ 39-47
А. Н. Сухоруков, А. Б. Сухорукова, История изучения грамматики персидского языка в Иране и сопредельных с ним странах до конца 19 века, «Филология. Социальные коммуникации», том 25 (64), № 3, ч. 1, 2012 թ․, էջ 276
William Jones, A Grammar of the Persian Language, London, 1771, 232 էջ
Г. Меликян, А. Хромов, История преподавания персидского языка в Лазаревском институте восточных языков, ԲԵՀ, (67), Եր․, 1989, էջ 189
Սանթրոսյան Մ., Արևելահայ դպրոցը 19-րդ դարի առաջին կեսին, Երևան, 1964, էջ 386
P. Babinski, Ottoman Philology and the Origins of Persian Studies in Western Europe: The Gulistān’s Orientalist Readers, 2019
Munir Drkić, “Caught between Two Empires: The Teaching of Persian in Bosniaat the Time of Transition from Ottoman to Austro-Hungarian Rule”, Diyâr 2/2, 2021, էջ 186-207
Ш. Ходжамуродова, Особенности изучения и переводы «Гулестан»-а Саади в Китае, автореферат, Душанбе, 2020, էջ 5
Ա. Մինասյան, Պարսկական դասական քնարերգությունը հայերեն, ԼՀԳ, հ. 4, 1991, էջ 36-37
Բ. Չուգասզյան, Հայ-իրանական գրական առնչություններ (V-XVIII դդ.), Եր․, 1963, էջ 200
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2023 Բանբեր Երևանի համալսարանի
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.