Արտաշես Հարությունյանի «Ոսկիամայր դիցուհին» բանաստեղծությունը Դանիել Վարուժանին վերագրելու պատմությունը

Authors

  • Սեյրան Գրիգորյան Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:B/2024.15.1.006

Keywords:

վերագրված բանաստեղծություն, Դանիել Վարուժան, «Ոսկիամայր դիցուհին», Արտաշես Հարությունյան, հեթանոսություն, «Նոր քնար», հեղինակային պատկանելություն, գողթան երգեր, բնագրագիտություն, Զապել Եսայան

Abstract

Հոդվածում քննվում է Դանիել Վարուժանի երկերի ակադեմիական հրատարակության մեջ տեղ գտած «Ոսկիամայր դիցուհին» բանաստեղծության հեղինակային պատկանելության խնդիրը։ Այն առաջին անգամ որպես Դ․ Վարուժանի ստեղծագործություն է ներկայացվել  1946 թ․ Փարիզում լույս տեսած «Արարատ նոր երգարան» ժողովածուում։ 1984 թվականից սկսած՝ «Ոսկիամայր դիցուհին» բանաստեղծությունը որպես Դ․ Վարուժանի գրվածք զետեղվել է մի քանի հեղինակավոր հրատարակություններում։ Քանի որ այդ քերթվածը գրված է արևմտահայ հեթանոսական գրական շարժմանը բնորոշ ոճով, երբևէ կասկած չի հարուցել նրա պատկանելությունը Դ․ Վարուժանի գրչին։ Սակայն գրական փաստերը, մատենագիտական ու բնագրագիտական դիտարկումները ցույց են տալիս, որ «Ոսկիամայր դիցուհին» բանաստեղծության հեղինակը Դ․ Վարուժանը չէ։

Աղբյուրները աներկբայորեն վկայում են, որ «Ոսկիամայր դիցուհին» բանաստեղծության իրական հեղինակը արևմտահայ նշանավոր բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ և քննադատ Արտաշես Հարությունյանն է։ Մեծ եղեռնի նահատակ, Կ․ Պոլսում Դ․ Վարուժանի հետ միաժամանակ ստեղծագործած, նրա հետ գրական ու անձնական սերտ հարաբերություններ ունեցած, մեծ հեղինակության տեր այդ գրողը մի քանի անգամ տպագրել է «Ոսկիամայր դիցուհին» բանաստեղծությունը։ Հետագայում այն տեղ է գտել նաև Ա․ Հարությունյանի հետմահու առնվազն մեկ հրատարակության մեջ։

Հոդվածում քննվում են բանասիրական և բնագրագիտական մի շարք հարցեր։ Պարզաբանվում է խնդրո առարկա բանաստեղծության հեղինակային պատկանելությունը։ Վերլուծվում են բնագրի պատմությունը, երկու հեղինակների տարբեր հրատարակությունների տվյալները, «Ոսկիամայր դիցուհին» բանաստեղծության տեղը Արտաշես Հարությունյանի գրական ժառանգության և հայ գրականության մեջ։

 

Author Biography

Սեյրան Գրիգորյան, Երևանի պետական համալսարան

բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքննադատության ամբիոնի վարիչ

References

Վարուժան Դ․, Երկերի լիակատար ժողովածու, Եր․, Հայկական ՍՍՀ

ԳԱ հրատ․, 1986, հ․ 2, էջ 245:

Նույն տեղում, էջ 439։

«Արևելյան մամուլ», Իզմիր, 1908, թիվ 2, էջ 154։

«Անահիտ», Փարիզ, 1911, թիվ 7-8, էջ 173։

Տե՛ս Արարատ նոր երգարան, Փարիզ, Մ. Պարսամեան գրատան հրատ․,

, էջ 242։

Հարությունյան Ա․, Նոր քնար, Ղալաթիա, Տպարան «Շանթ», 1912,

էջ 122-123։

Վարուժան Դ․, Երկեր (բանաստեղծություններ, արձակ էջեր), Եր․,

«Սովետական գրող», 1984, էջ 544։

Վարուժան Դ․, Երկերի ժողովածու, Եր., «Գասպրինտ», 2004, էջ 446։

Վարուժան Դ․, Բանաստեղծական երկեր, Անթիլիաս, Տպարան Կիլիկիո

կաթողիկոսության, 1986, էջ 16։

Հարությունյան Ա․, Ընտրանի, Եր․, «Անտարես», 2016, էջ 79։

Գրիգոր Մագիստրոսի թղթերը, Աղեքսանդրապոլ, 1910, էջ 87:

Ագաթանգեղայ Պատմութիւն հայոց, Տփղիս, Արագատիպ Մնացական

Մարտիրոսեանցի, 1909, էջ 422։

«Բազմավեպ», Վենետիկ, 1862, թիվ 8, էջ 229:

«Մուրճ», Թիֆլիս, 1892, թիվ 3, էջ 357։

«Արևելյան մամուլ», Իզմիր, 1908, թիվ 2, էջ 221։

Հարությունյան Ա․, Նոր քնար, էջ 110։

Վարուժան Դ․, Երկերի լիակատար ժողովածու, հ․ 2, էջ 53:

«Ձայն Հայրենյաց», Պոլիս, 1910, թիվ 21, մարտի 12-25։

Նույն տեղում։

Վարուժան Դ․, Երկերի լիակատար ժողովածու, հ․ 2, էջ 219:

«Նավասարդ»: Գրական և գեղարվեստական տարեգիրք, Ա, Կ․ Պոլիս,

Տպագրություն Օ. Արզուման, 1914, էջ 6։

Տե՛ս «Հայագիտական հանդես», Խ. Աբովյանի անվան հայկական

պետական մանկավարժական համալսարան, Եր․, 2014, թիվ 4, էջ 161։

Տե՛ս Գրիգորյան Ս․, Վահագն Դավթյանի պոեմները, Եր․, «Արմավ», 2021,

էջ 128-129։

Տե՛ս «Գրականագիտական հանդես», Եր․, 2021, թիվ 2, էջ 142-143։

Տե՛ս Միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածու։ ՀՀ կրթության,

գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, Վանաձորի

պետական համալսարան, Եր., «Միսմա» ՍՊԸ, 2020, էջ 304։

Downloads

Published

2024-02-28

How to Cite

Գրիգորյան Ս. (2024). Արտաշես Հարությունյանի «Ոսկիամայր դիցուհին» բանաստեղծությունը Դանիել Վարուժանին վերագրելու պատմությունը. Բանբեր Երեւանի համալսարանի. Բանասիրություն, 15(1 (43), 6–18. https://doi.org/10.46991/BYSU:B/2024.15.1.006

Issue

Section

Գրականագիտություն