Banber Erevani hamalsarani. Banasirut'yun.
E - ISSN | : | 2738-2575 |
P - ISSN | : | 1829-457X |
Հրատարակչական գործունեության մեջ խախտումները կանխելու (գրագողություն, կեղծ տեղեկատվություն և այլն), գիտական հրապարակումների բարձր որակ և հանրության կողմից հեղինակի գիտական արդյունքների ճանաչում ապահովելու համար խմբագրական խորհրդի յուրաքանչյուր անդամ, հրատարակիչ, հեղինակ, գրախոս և հրատարակման գործընթացում ներգրավված հաստատություն պետք է պահպանեն էթիկայի չափանիշները, կանոնները, սահմանված կարգը: Էթիկայի սկզբունքների պահպանումը բոլորի կողմից ապահովում է հեղինակների մտավոր սեփականության իրավունքները, բարելավում է հանդեսի որակը և բացառում է հեղինակային իրավունքով պաշտպանված նյութերի հնարավոր չարաշահումը` հօգուտ որոշ անձանց շահերի:
«Բանբեր Երևանի համալսարանի. Բանասիրություն» հանդեսի խմբագրությունը պահպանում է գիտական նյութերի հրատարակման համար ընդունված ընդհանուր էթիկական սկզբունքները՝ առաջնորդվելով հրատարակման էթիկայի հանձնաժողովի (Committee on Publication Ethics (COPE)) հանձնարարականներով: Հեղինակային իրավունքի և բարոյական նորմերի խախտումը ոչ միայն անընդունելի է, այլև խոչընդոտում է գիտական գիտելիքների զարգացումը՝ խաթարելով հումանիտար գիտությունների հեղինակությունը:
Հոդված ներկայացնելիս հեղինակները (հեղինակների խմբերը) պետք է իրազեկվեն, որ պատասխանատվություն են կրում գիտական արդյունքների նորույթի և հավաստիության համար, ինչը ենթադրում է հետևյալ սկզբունքների պահպանումը.
Գլխավոր խմբագիրը գնահատում է աշխատանքի գիտական բովանդակությունը` անկախ հեղինակի ռասայական, ազգային պատկանելությունից, սեռից, սեռական կողմնորոշումից, կրոնական համոզմունքներից, ծագումից, քաղաքացիությունից, սոցիալական կարգավիճակից կամ հեղինակի քաղաքական նախասիրություններից:
Գլխավոր խմբագիրը չպետք է թույլ տա աշխատանքը տպագրվի, եթե առկա են գրագողության բավարար ապացույցներ:
Գլխավոր խմբագիրը որոշում է կայացնում նյութերի հրատարակման վերաբերյալ ըստ հետևյալ հիմնական չափանիշների.
Գլխավոր խմբագիրը պետք է
Մասնագիտական գրախոսը ներկայացնում է աշխատանքների վերաբերյալ իր կարծիքն ու առաջարկները գլխավոր խմբագրին: Գրախոսման համար ստացված աշխատանքը դիտարկվում է որպես գաղտնի փաստաթուղթ, որը չի կարող փոխանցվել քննարկման կամ փորձաքննության որևէ երրորդ կողմի, եթե խմբագրական խորհրդի կողմից թույլատրված չէ:
Խմբագրությունն ընդունում է անաչառ որոշումներ, որոնք բացառապես հիմնված են տրամադրված նյութերի մասնագիտական մակարդակի և որակի վրա:
Հրապարակման վերաբերյալ որոշում կայացվում է` ելնելով հետազոտության որակից և դրա արդիականությունից:
Գրախոսի պարտականությունները.
Ծանուցում ստանալուց հետո գրախոսը պետք է տեղեկացնի խմբագրությանը իրեն ուղարկված հոդվածը գրախոսելու համաձայնության մասին: Հակառակ պարագայում հոդվածը նրան այլևս հասանելի չի լինի: Գրախոսը պետք է պահպանի գրախոսման գաղտնիությունը:
Հոդվածը գնահատելիս գրախոսը պետք է հաշվի առնի հետևյալ չափանիշների առկայությունը՝
Գրախոսը պարտավոր է կարևորել հետևյալը՝
Գրախոսը կարող է անել հետևյալ առաջարկությունները՝
Վերջնաժամկետ
Հոդվածն ընդունելիս գրախոսը պարտավորվում է նշված ժամանակահատվածում ծանոթանալ հոդվածին և գրախոսել այն: