Գրաբարյան հայերենի Ռ և Ր ձայնորդների համաժամանակյա բնութագրերը
DOI-:
https://doi.org/10.46991/BYSU.B/2025.16.2.031Բանալի բառեր-:
հնչույթ, հնչույթաբանական դիրք, այլահնչակ, լրացուցիչ բաշխում, ազատ փոփոխակում, ձևահնչույթԱմփոփում
Գրաբարյան հայերենի ռ (ṙ) և ր (r) ձայնորդները հնչույթային (= իմաստատարբերակիչ) գործառույթ են իրականացրել ոչ միայն բառամիջի և բառավերջի դիրքերում, որն ընդունել են նաև նախորդ ուսումնասիրողները (Է. Աղայան, Է. Թումանյան, Հ. Մուրադյան), այլև բառասկզբի դիրքում: Բառասկզբի՝ որպես ռ (ṙ)-ի և ր (r)-ի համար հնչույթային դիրքի բացառումը վերջինները հիմնավորել են նրանով, որ բնիկ հայկական բառերը և հին փոխառությունները չէին կարող սկսվել ռ (ṙ)-ով և ր (r)-ով. դրանք, իբրև կանոն, ստացել են նախահավելական մասնիկ: Բացառություն էին բնիկ հնդեվրոպական ռունգն (< *srungh-) բառը և իրանական որոշ փոխառություններ (ռազմ, ռահվիրայ, ռամիկ, ռոճիկ, ռոտաստակ): Նախ՝ համաժամանակյա հայեցակերպում հնչույթների տարբերակման առումով կարևոր չէ՝ այն հանդիպում է բնիկ, թե փոխառյալ բառերի կազմում, ապա՝ նույնիսկ մի քանի բառում տարբերակիչ գործառույթով հանդիպելիությունը բավարար է նրա հնչույթային կարգավիճակը ճանաչելու համար: Այդ առումով բոլոր հիմքերը կան ասելու, որ ռ (ṙ)-ն և ր (r)-ն լիարժեք հնչույթային գործառույթ են իրականացրել նաև բառասկզբի դիրքում: Ըստ այդմ, նրանց միջև ոչ մի դիրքում չէին կարող լինել այլահնչակային հարաբերություններ: Ռ (ṙ)-ի և ր (r)-ի հերթագայելիությունը որոշ բառարմատների (= հիմնական ձևույթների) դիրքային տարբերակներում (= ձևակներում) հիմք է տալիս խոսելու նրանց միջև նաև ձևահնչույթաբանական հարաբերությունների, հետևաբար՝ նաև <Ռ/Ր> (<Ṙ/R>) ձևահնչույթի գոյության մասին: Առանձին դեպքում կարող է խոսք լինել նաև ռ (ṙ)-ի և ր (r)-ի միջև թույլ արտահայտված ազատ փոփոխակման հարաբերությունների մասին:
Հղումներ
Առձեռն բառարան հայկազնեան լեզուի (1988): Անթիլիաս: (Ardzeṙn baṙaran Haykaznean lezui (1988). Ant‘ilias).
Ջահուկյան, Գ. (2010): Հայերեն ստուգաբանական բառարան, Երևան: (Dzahukyan, G. (2010). Hayeren stugabanakan baṙaran, Erevan).
Ջահուկյան, Գ. (1987): Հայոց լեզվի պատմություն. նախագրային ժամանակաշրջան, Երևան: (Dzahukyan, G. (1987). Hayots‘ lezu‘i patmut‘yun: nakhagryayin zhamanakashrjan, Erevan).
Ջահուկյան, Գ. (1954): Քերականական և ուղղագրական աշխատությունները հին և միջնադարյան Հայաստանում, Երևան: (Dzahukyan, G. (1954). K‘erakanakan yev ughagrakan ashkhatut‘yunnerë hin yev mijnadaryan Hayastanum, Erevan).
Աղայան, Է. (1964): Գրաբարի քերականություն, Երևան: (Aghayan, E. (1964). Grabari k‘erakanut‘yun, Erevan).
Աճառյան, Հ. (1951): Հայոց լեզվի պատմություն, մաս II, Երևան: (Ačaṙyan, H. (1951). Hayots‘ lezu‘i patmut‘yun, mas II, Erevan).
Աճառյան, Հ. (1957): Լիակատար քերականություն հայոց լեզվի, հ. III, Երևան: (Ačaṙyan, H. (1957). Liakatar k‘erakanut‘yun hayots‘ lezu‘i, h. III, Erevan).
Աճառյան, Հ. (1979): ՀԱԲ, հ. IV, Եր.,: (Ačaṙyan, H. (1979) HAB, h. IV, Erevan).
Աճառյան, Հ. (1971): Հայերեն արմատական բառարան (այսուհետև՝ ՀԱԲ), հ. 1, Երևան: (Ačaṙyan H. (1971). Hayeren armatakan baṙaran (aysuheṙev — HAB), h. 1, Erevan).
Հյուբշման, Հ. (2003): Հայերենի քերականություն, Երևան: (Hyubshman, H. (2003). Hayereni k‘erakanut‘yun, Erevan).
Մուրադյան, Հ. (1982): Հայոց լեզվի պատմական քերականություն, հ. I, Երևան: (Muradyan, H. (1982). Hayots‘ lezu‘i patmakan k‘erakanut‘yun, h. I, Erevan).
Ղազարեան, Ռ. (2004): Գրաբարի բառարան (այսուհետև՝ ԳԲ), Անթիլիաս): (Ghazaryan R. (2004). Grabari baṙaran (aysuheṙev — GB), Ant‘ilias).
Նոր բառգիրք հայկազեան լեզուի (1979): Հ. 1, Երևան: (Nor baṙgirk‘ Haykaznean lezu‘i (1979). H. 1, Erevan).
Պետրոսյան, Վ. (2015): Ընդհանուր և հայ լեզվաբանության հարցեր, Երևան: (Petrosyan, V. (2015). Ēndhanur yev hay lezvabanut‘yan harts‘er, Erevan).
Պետրոսյան, Վ. (2018): Հին հայերենի ր (r), ռ (ṙ) նայականների և մ (m), ն (n) ռնգայինների ծագումը և հնչաբանական արժեքայնությունը // «Հայագիտության հարցեր», թիվ 1(13): (Petrosyan, V. (2018). Hin hayereni ṙ (ṙ), r (r) nayakanneri yev m (m), n (n) ṙngayinneri tsagume yev hnch‘abanakan arjeḳaynut‘yune // “Hayagitut‘yan harts‘er”, t‘iv 1(13)).
Պետրոսյան, Վ. (2009): Ձևահնչույթի և ձևահնչույթաբանության լեզվաբանական կարգավիճակը // «Բանբեր Երևանի համալասարանի», թիվ 3: (Petrosyan, V. (2009). Dzevahnch‘uyti yev dzevahnch‘uyt‘abanut‘yan lezvabanakan kargavijake // “Banber Yerevani hamalsarani”, t‘iv 3).
Туманян, Э. (1971). Древнеармянский язык. Москва: (Tumanyan, Ē. (1971). Drevnearmyanskii yazyk. Moskva).
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2025 Vardan Petrosyan

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.