Քաղաքակրթությունների պատերազմը հայ նկարիչների ստեղծագործություններում

Authors

DOI:

https://doi.org/10.46991/hc.2023.19.1.284

Keywords:

Քաղաքակրթություն, պատերազմ, հայ նկարիչներ, «Ավարայրի ճակատամարտ», Գրերի գյուտ, Ցեղասպանություն, Սումգայիթ

Abstract

Դեռ հնագույն քաղաքակրթություններում արվեստի տարբեր ճյուղերում՝ քանդակ, ռելիեֆ, որմնանկար և այլն ստեղծվել են մարտական տեսարաններ։ Հին քաղաքակրթություններում դրանք ծառայել են ոչ միայն իբրև արվեստի նմուշ, այլ, գուցե, ավելի շուտ իբրև քարոզի միջոց։ Իրենց առաջնորդներին պատկերելով որպես հաղթողներ (որոնք կարող է սակայն պարտված լինեին պատերազմում) իշխանությունը նպատակ ուներ բարձր պահելու ռազմիկի՝ հաղթանակողի ոգին։ Բոլոր ժամանակների արվեստը պատմական իրադարձությունների ուղղակի արտացոլանքն է եղել՝ դրանով իսկ հետազոտողների համար հարթակ ստեղծելով, արդեն դարեր, հազարամյակներ անց բացահայելու տվյալ ժամանակաշրջանում կատարված եղելությունները։ Ուստիև արվեստի պատմությունը դա նախ և առաջմարդկության պատմությունն է, քաղաքակրթությունների պատմությունը: Սույն հոդվածում ներկայացնելու ենք XIX-XXI դդ. հայ արվեստում (գեղանկարչություն և գրաֆիկա) տեղ գտած պատերազմական, քաղաքակրթական իրադրություններին ուղղված, նրանցով պայմանավորված ստեղծագործությունները՝ համեմատականներ անցկացնելով ոչ միայն հայ, այլև համաշխարհային արվեստի նմուշների հետ։ Հայ արվեստագետների կերպարումներն ընդգրկում են մեր հերոսական էջերի, նաև՝  մեր պատմության ցավալի էջերի արտացոլումը՝ սկսած 1890-ականներին Արևմտյան Հայաստանի տարբեր շրջաններում սկիզբ առած համատարած կոտորածների, անհավատալի վայրագությունների պատկերումից, մինչ Սումգայիթյան իրադարձությունները։ Այս ամենի ժամանակային վաղեմությունը, բնավ չի սպիացնում վերքերը՝ մատնելով մոռացության, ավելին, արվեստագետների համար նորանոր ստեղծագործությունների հիմք է հանդիսանում՝ կանխելու մարդկային ու մշակութային ցեղասպանությունը, քաղաքակրթական պատերազմները։

Author Biography

Հռիփսիմե Վարդանյան, Երևանի պետական համալսարան

ԵՊՀ հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի ասիստենտ, պ.գ.թ.

References

Աղասյան Ա. 2015, Համիդյան ջարդերի և Մեծ Եղեռնի արտացոլումը հայ կերպարվեստում (1894-1923թթ.), Պատմաբանասիրական հանդես 2, Երևան, էջ 13-29:

Աղասյան Ա․ 2018, Հայ կերպարվեստի և կիրառական արվեստի կորուստներն Օսմանյան կայսրության մեջ (համիդյան ջարդերից մինչ մեր օրերը), Երևան։

Աղասյան Ա. 2019, Կոմիտասը հայ նկարիչների աչքերով, ՀՀ ԳԱԱ Գիտություն, Երևան, 49 էջ։

Բլան Ք․ 2002, Ժանսեմ, Երևան։

Գասպարյան Հ. 2007, Հայոց պատմության էջեր իտալացի նկարիչների գրաֆիկական աշխատանքներում, Տիգրան Մեծ, Երևան, 100 էջ:

Թերլեմեզյան Փ. 2009, Մի այցելություն հիվանդ Կոմիտասին, Կոմիտասը ժամանակակիցների հուշերում և վկայություններում, Սարգիս Խաչենց-Փրինթինֆո, Երևան, էջ 261:

Ժանսեմ, Հայաստանում արմատս գտա, Գարուն, N 4, 1978թ., էջ 68-77։

Խանջյան Գ. 2010, Մեր մեծերը, Արարատ հեռուստատեսություն։

Խաչատրյան Շ. 2010, Ցավի գույնը, Փրինթինֆո, Երևան:

Հայթայան Պ. 1985, Էդուարդ Իսաբեկյան, Սովետական գրող, Երևան։

Չուգասզյան Լ․ 1991, Հայկական ջարդերը, ազատամարտը և հայ արվեստագետները, Նորք, N 4, էջ 122-131։

Չուգասզյան Լ․ 1992, Մեծ Եղեռնը և հայոց հերոսամարտը հայ արվեստում, Ուրբաթ լրագիր, ապրիլի 24։

Չուգասզյան Լ․ 2011, Արշակ Ֆեթֆաճյան, Փրինթինֆո, Երևան, 188 էջ:

Քէօսէեան Գ. 1989, Գառզու, Մոգական աշխարհի մը նկարիչը, Հայկական բարեգործական ընդհանուր միության Ալեք Մանուկյան մշակութային հիմնադրամ, 496 էջ։

Arshile Gorky 1995, the breakthrough years, Modern Art Museum of Fort Worth.

Басовская Н. 2014, Война и мир в истории цивилизации (постановка проблемы на материале древней и средневековой истории), Вестник РГГУ․

Варданян Р. 2022, Живопись Валентина Подпомогова: трагический символизм, метафоричность и таинственность икон, Армянский музей Москвы и культуры наций, Москва.

Всеобщая история искусств, Искусство, Москва, 1956, (ред. А. Чегодаева), 920 с.

Степанян Н., Зурабов Б. 1987, Григор Ханджян, Живопись, Графика, Москва, Советский художник․

Published

2023-07-01