Սմբատ Շահազիզի որբախնամ գործունեության առաջին փուլը

Հեղինակներ

DOI-:

https://doi.org/10.46991/hc.2024.21.1.063

Բանալի բառեր-:

Սմբատ Շահազիզ, պատրիարք Օրմանյան, կոտորածներ, արևմտահայ որբեր, որբախնամ գործունեություն, դրամահավաք, որբանոց, Մոսկվայի մասնախումբ

Ամփոփում

Սմբատ Շահազիզի ազգային-հասարակական գործունեությունը հանրությանը քիչ է հայտնի: Լոկ հպանցիկ արձանագրվել է արևմտահայ որբերին օգնող մասնախմբի կազմակերպման և որբախնամ գործունեության փաստը: Մինչդեռ արխիվային վավերագրերը վկայում են, որ XIX դարի վերջին՝ արևմտահայության համար ողբերգական օրերին, բանաստեղծը գտնվել է իր ժողովրդի կողքին, ապրել նրա հոգսերով և ծավալել որբախնամ եռանդուն գործունեություն: Տպագրության ներկայացված հոդվածն այդ խնդիրն ուսումնասիրելու առաջին փորձն է:

              Որբերի ճակատագրի հարցում գրողի մտահոգության մասին վկայում է իր 35-ամյա գոր­ծունեության առթիվ Մոսկ­վա­յում կազմակերպված հանդիսության ժամանակ նրա ծրագրային ելույթը: Դրա առանցքում գրողը դրել է ռուսահայության շրջանում հանգանակություն սկսելու և Փոքր Ասիայում որբանոցներ բացելու հարցը՝ հորդորելով որևէ պատրվակով չձգձգել ու չմեռցնել բարի գործը: Վավերագրերը վկայում են, որ այդ ելույթում առկա հարցադրումներն ու մոտեցումները բխում էին Կ. Պոլսի պատրիարք Մ. Օրմանյանի՝ նրան հասցե­ագ­րած նամակի բովանդակությունից:            

              Մոսկվայի որբախնամ կառույցի հիմքը դրվել է 1898 թ. մա­յիսի 23-ին գու­մար­ված ժողովում: Մասնախմբի նախագահը և գանձապետը Ս. Շահազիզն էր: Հոդվածում հանգամանորեն ներկայացված են դրամահավաք կազմակերպելու և հանգանակված միջոցներով հնարավորինս մեծաթիվ որբանոցներ բացելու ուղղությամբ նրա գործադրած ջանքերը, արձանագրված են այդ հարցում առաջ եկած խոչընդոտները, բանաստեղծի սպասելիքների ոչ միշտ արդարանալը, ինչու չէ, նաև ապրած հուսախաբությունը:

              Ցայսօր անտիպ վավերագրերի հենքի վրա բացահայտվում են նաև Ս. Շահազիզ - Մ. Օրմանյան ուշագրավ, բայց ոչ միշտ դյուրին համագործակցության մի շարք մանրամասներ, վերհանվում որբանոցներ հիմնելու ճանապարհին առկա տարաբնույթ դժվարությունները և ներկայացվում Ս. Շահազիզի որբախնամ գործունեության առաջին փուլում հինգ որբանոցների բացման հանգամանքները:    

Հղումներ

Եղիշե Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանի արխիվ (այսուհետ՝ ԳԱԹ), Պերճ Պռոշյանի ֆոնդ, վավ. 208, 214:

ԳԱԹ, Սմբատ Շահազիզի ֆոնդ, բաժին I, վավ. 63, բաժին II, վավ. 4, 8, 9, 11, 13, 30, 39, 59ա, 104, 107, 108, 109, 110, 112, 114, 115, 116, 117, 118, բաժին III, վավ. 29, 30, 31, 32, 36, 47, 48, 60, 70, 71:

Բերբերեան Ռ., 1938, Պատրանքների շրջանից, // «ՎԷՄ» հանդես, N 3, էջ 46-49:

Գևորգյան Լ., 2009, Սմբատ Շա¬հազիզի քնարերգությունը, Երևան:

Երեսունեւհինգ տարի. 1862-1897, 1898, հրատարակութիւն Մ. Բարխուդարեանի, Մոսկուա:

Կուսիկեան Կ., 1912, Գրական դէմքեր, Մոսկուա:

Հովասափյան Հ., 1960, Սմբատ Շահազիզ, Երևան:

Մանուկյան Ա., 1959, Սմբատ Շահազիզ, Երևան:

Շահազիզ Ե., 1944, Սմբատ Շահազիզի կենսագրությունը, Երևան:

Միքայելյան Ք․, 1900, «Դրօշակ», N 9, էջ 131:

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2025-02-07

Թողարկում

Բաժին

Articles

Ինչպես մեջբերել

Գրիգորյան Հ. (2025). Սմբատ Շահազիզի որբախնամ գործունեության առաջին փուլը. Պատմություն և մշակույթ , 21(1), 63-81. https://doi.org/10.46991/hc.2024.21.1.063