Մելինե Անումյան Ջեմալ փաշայի ցեղասպան քաղաքականության արդարացման փորձերը թուրք պատմաբանների կողմից

Հեղինակներ

  • Մելինե Անումյան Երևանի պետական համալսարան

DOI-:

https://doi.org/10.46991/hc.2025.22.1.103

Բանալի բառեր-:

Աքսորի և վերաբնակեցման օրենք, երիտթուրքեր, իթթիհադականներ, հայերի տեղահանություն, Հայոց ցեղասպանություն, մանուկների թուրքացում, Մեծ եղեռն, Միություն և առաջադիմություն կուսակցություն, Ջեմալ փաշա, Ցեղասպանության որբեր

Ամփոփում

 

Հոդվածն անդրադառնում է վերջին տարիներին որոշ թուրք պատմաբանների կողմից շրջանառության մեջ դրված այն թեզին, թե Հայոց ցեղասպանության ժամանակ Օսմանյան կայսրության ռազմածովային նախարար Ջեմալ փաշան, ի տարբերություն մյուս երիտթուրք առաջնորդների, իբր ավելի հանդուրժող է եղել հայերի նկատմամբ, դեմ է եղել նրանց տեղահանությանն ու կոտորածներին և կողմ է եղել առավել մեղմ քաղաքականության։

              Հոդվածում ներկայացված են նման 4 հիմնական դրույթներ, որոնք կետ առ կետ հերքվում են հեղինակի կողմից։

              Ջեմալ փաշայի՝ հայության հանդեպ դիրքորոշումն ու քաղաքականությունը թեև առաջին հայացքից որոշ չափով տարբեր են թվում Հայոց ցեղասպանության մյուս պատասխանատուների վերաբերմունքից, սակայն դրանք իրականում նույնն են, քանի որ Ջեմալի նպատակը ևս եղել է հայերի, որպես ազգի, վերացումը։ Նա նույնպես հայերի բնաջնջման կողմնակիցներից էր, սակայն առավելապես ձուլման՝ ասիմիլյացիայի միջոցով։ Ջեմալ փաշայի նման Հայոց ցեղասպանության հիմնական հեղինակների արդարացումը նաև վտանգավոր է, քանի որ կարող է այսպես կոչված «հայասեր թուրքի» կերպարը գերիշխող դարձնել հայ հասարակության կամ հայության շրջանում, այն էլ՝ անհիմն կերպով։

Հղումներ

Akçam T. 2014, Ermenilerin Müslümanlaştırılması, İstanbul, İletişim Yayınları, 243 sayfa.

Artuç N. 2014, Sevk ve İskân Kanunu ve Cemal Paşa, Yeni Türkiye, N 60, s. 1-14.

Girayalp K. 2023, Cemal Paşa Ermenileri Korudu, Arapları Modernleştirmek İstedi, Bizim TV, https://bizimtv.com.tr/yazarlar/dr-girayalp-karakus/cemal-pasa-ermenileri-korudu-araplari-modernlestirmek-istedi-1476 (վերջին դիտում՝ 25․12․2025)։

Kurt Ü. 2021, Bir fail, bir kurtarıcı ve bir muamma: Cemal Paşa, Araplar ve Ermeniler, Toplum ve Bilim, N․ 157, s. 66-100․

Özşavlı H. 2014, Lübnan Ermenileri (1914-1939), Ankara, 269 sayfa.

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2026-01-09

Թողարկում

Բաժին

Articles

Ինչպես մեջբերել

Անումյան Մ. . . (2026). Մելինե Անումյան Ջեմալ փաշայի ցեղասպան քաղաքականության արդարացման փորձերը թուրք պատմաբանների կողմից. Պատմություն և մշակույթ , 22(1), 103-109. https://doi.org/10.46991/hc.2025.22.1.103