Զինված ուժերի վերադասավորման հիմնախնդիրները Հարավային Կովկասում Վրաստան-ԱՄՆ հարաբերությունների համատեքստում (1991-2019 թթ.)

Հեղինակներ

  • Էդգար Չախոյան Երևանի պետական համալսարան

Բանալի բառեր-:

Հարավային Կովկաս, զինված ուժերի վերադասավորում, ռազմաբազա, ՆԱՏՕ, ռազմական տեխնիկայի վերաբաշխում, Վրաստան-ԱՄՆ ռազմաքաղաքական հարաբերություններ, տարածաշրջանային անվտանգություն, Վրաստանի պաշտպանության նախարարություն, Աբխազիա, Հարավային Օսիա

Ամփոփում

Հոդվածում մանրամասն ներկայացվում են Հարավային Կովկասում զինված ուժերի վե­րա­դասավորման հիմնախնդիրները 1991-2019 թթ. Վրաստան-ԱՄՆ հարաբերությունների համատեքստում: Մանրակրկիտ քննարկվում են Վրաստանի ռազմաքաղաքական համա­գործակցության արևմտյան ուղղության խորացման՝ ԱՄՆ-ի հետ ռազմավարական դաշնա­կից լինելու պատճառները, ակնկալիքներն ու արդյունքները: Վերլուծվում են ԱՄՆ-ի կողմից Վրաստանում ռուսական ռազմաբազաների դուրսբերման և դրանց փոխարեն ամերիկյան ռազ­մաբազաների տեղակայման քաղաքականությանն ուղղված քայլերը, դրանից բխող տա­րա­ծաշրջանային անվտանգության և կայունության պահպանման ռիսկերը, Վրաստանի ռազ­մական հնարավորություններն ու ռազմատեխնիկայի արդիականացման հարցերը:

Հանգամանալից լուսաբանվում են այն փաստերն ու իրադարձությունները, որոնք վկա­յում են, որ Մ. Սաակաշվիլին ԱՄՆ աջակցությամբ 2004 թվականից պատրաստվել է պաշ­տո­նական Թբիլիսիի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքների վերադարձմանը, ան­հրաժեշտության դեպքում՝ նույնիսկ ուժի կիրարկման միջոցով, ինչպես նաև Վրաստանում կատարվող փոփոխությունների անդրադարձը հարևան երկրների, մասնավորապես՝ ՀՀ վրա: Հոդվածում մեծ տեղ է հատկացված կողմերի միջև կնքված պայմանագրերի նշանա­կու­թյան ու ազդեցության շրջանակների ուսումնասիրությանն ու վերլուծությանը: Ամբողջապես քննության առարկա են դարձել Վրաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմաքաղաքական հարա­բերու­թյունների մեկնարկը, խորացումն ու հետագա զարգացումները: Առանձնահատուկ ուշա­դրու­թյուն է դարձված հետխորհրդային շրջանում Վրաստան-ԱՄՆ հարաբերությունների նպա­տակների ուսումնասիրմանը՝ տարածաշրջանի աշխարհաքաղաքական, էներգետիկ, հա­ղորդակցության ուղիների, հայեցակարգային և ռազմավարական հիմնախնդիրների առնչու­թյամբ, ինչպես նաև քննարկվել է այդ հիմնախնդիրների ազդեցությունը երկու երկրների միջև փոխհարաբերությունների և տարածաշրջանային քաղաքականության վրա:

Հեղինակի կենսագրությունը

  • Էդգար Չախոյան, Երևանի պետական համալսարան

    ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի հայցորդ

Հրատարակվել է

2021-08-31

Թողարկում

Բաժին

Articles

Ինչպես մեջբերել

Չախոյան Է. (2021). Զինված ուժերի վերադասավորման հիմնախնդիրները Հարավային Կովկասում Վրաստան-ԱՄՆ հարաբերությունների համատեքստում (1991-2019 թթ.). Պատմություն և մշակույթ , 15(1), 115-135. https://journals.ysu.am/index.php/hist-cult/article/view/6170