Երեվանի հախճապակու գործարանի դերը քաղաքային կենցաղում XX դարի կեսերին
DOI-:
https://doi.org/10.46991/hc.2025.22.1.208Բանալի բառեր-:
սպասք, ապրանքանշան, ավանդույթներ, արդյունաբերություն, Երևան, հախճապակի, հայճենապակի, քաղաքային կենցաղԱմփոփում
Երևանի հախճապակու գործարանի ինտեգրումը երևանյան կենցաղ կարևորվեց մի քանի տեսանկյունից: Նախ գործարանի արտադրանքը կենցաղը սպասարկելու առումով ապահովում էր անհրաժեշտ իրերի հասանելիությունը սոցիալական տարբեր շերտերի համար: Սակայն պետք է նշել, որ գործարանը իր գործունեության շնորհիվ դուրս եկավ միայն արդյունաբերկան նշանակության օբյեկտ լինելու սահմաններից, կարողացավ իր վրա վերցնել այլ գործառույթներ, որոնք հատկապես միտված էին քաղաքային կենցաղի իմիջի ձևավորմանը. օրինակ հասարակության մեջ կարողացավ սահմանել ճաշակի ու նորաձևության նոր նշաձող, ձևավորեց որոշակի վերաբերմունք սպասքի հանդեպ, սովորեցրեց գեղեցիկը կենցաղ բերել:
Ի պատիվ գործարանի, հարկ է նշել, որ թե՛ տնտեսության, թե՛ սոցիալ–մշակութային դաշտում իր առջև դրված խնդիրները գործարանը կարողացավ հաղթահարել: Այժմ՝ կապված նորաձևության նոր չափորոշիչների և շուկայի առաջարկած այլընտրանքային բազմազանության հետ, գործարանի արտադրանքը կամաց-կամաց դուրս է մղվում կենցաղից և թանգարանացվում: Հակառակ այս ամենի կարծես այլընտրանք չունի մինչ օրս շարունակվող գործարանի արտադրանքի հանդեպ ունեցած հասարակության ջերմ վերաբերմունքը:
Հղումներ
HAA, f.1451,c.2,t‘.5.
HAA, f.1451,c.3,t‘.2-3.
Grakan t‘ert‘ 1955, h.46, Zardê, S.Sekoyan,5.
Erevan amsagir, 2014, h.29, Erevani hakhchapaku gordzaran. p‘khrun ew ankot‘run, E. Harut‘unyan, 8.
Yerekoyan Erevan, 1964, h.123, G.Saloyan, 2.
Khorhrdayin Gharabagh t‘ert‘ 1990, h.67, Gerakat‘arum, G.Grigoryan, 2-5.
Hayrenik‘i dzayn1977, Haykakan hushanvernerê olimpiada-80-in, 2.
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2025 Meri Avetisyan

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.