Միքայել արքեպիսկոպոս Սալլանթյանի նամակը Ներսես Աշտարակեցուն

Հեղինակներ

  • Նարեկ Հակոբյան Մ․ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարան https://orcid.org/0000-0002-7681-6757

DOI-:

https://doi.org/10.46991/hc.2023.20.2.187

Բանալի բառեր-:

Բողոքական շարժում, հայ կաթոլիկներ, նվիրակ, Մատթեոս Չուխաջյան պատրիարք, Պոլսո պատրիարքարան

Ամփոփում

Հայ առաքելական եկեղեցու և հայ բողոքական հարանվանությունների հարաբերությունների պատմության աղբյուրները բազմազան են իրենց տեսակով և բովանդակությամբ։ Սկզբնաղբյուրների շարքում կարևոր տեղ են գրավում ավետարանական առաջին միսիոներների` Վիլյամ Գուդելի (Forty years in the Turkish empire), Էլի Սմիթի (Missionary researches in Armenia) և այլոց հուշագրությունները, Mission Herald ամսագիրը։ Ի շարս վերոնշյալ սկզբնաղբյուրների, գիտական ուսումնասիրության տեսանկյունից կարևոր նշանակություն ունեն Մաշտոցյան Մատենադարանի Ալեքսանդր Երիցյանի արխիվային ֆոնդում պահվող վավերագրերը։ Բազմաթիվ վավերագրերից հրատարակության ենք պատրաստել ուշագրավ մի վավերագիր՝ Միքայել արքեպիսկոպոս Սալլանթյանի նամակը Ներսես Աշտարակեցուն։ Նամակում հեղինակը անդրադառնում է մի շարք կարևոր հիմնախնդիրների, մասնավորապես՝ ինչպես էին գործում միսիոներները, ինչպես էին ընդարձակվում ավետարանական համայնքները, ինչպիսի կրթություն էին առաջարկում առաքելական և ավետարանական դպրոցները։ Նամակում անդարադարձ է կատարվում նաև Հայ առաքելական եկեղեցու նվիրակներին և հայ կաթոլիկների գործունեությանը։

Հրատարակվող նամակում կատարել ենք որոշ ուղղագրական և կետադրական շտկումներ։

Հեղինակի կենսագրությունը

  • Նարեկ Հակոբյան, Մ․ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարան

    պ․գ․թ․, գիտաշխատող

Հղումներ

Մատենադարան, Ալեքսանդր Երիցյան արխիվային ֆոնդ, թղթապանակ 147, վավերագիր 42

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2023-12-30

Թողարկում

Բաժին

Articles

Ինչպես մեջբերել

Հակոբյան Ն. (2023). Միքայել արքեպիսկոպոս Սալլանթյանի նամակը Ներսես Աշտարակեցուն. Պատմություն և մշակույթ , 20(2), 187-192. https://doi.org/10.46991/hc.2023.20.2.187