Իրանը հնագույն ժամանակներում. առաջին հիշատակումները հայ-իրանական հարաբերությունների մասին (մաս 1 - Մարաստան)
DOI-:
https://doi.org/10.46991/hc.2023.20.2.193Բանալի բառեր-:
Իրան, քաղաքակրթություններ, երկխոսություն, Մարաստան, Ուրարտու, աշխարհաքաղաքականություն, Հայաստան, մշակութային ժառանգություն, ԲաբելոնԱմփոփում
Իրանն ու Հայաստանը անհիշելի ժամանակներից գտնվելով աշխարհա քաղաքակրթական միևնույն արեալում և պատմական զարգացման ընթացքում ձեռք բերելով արժեհամակարգային որոշակի ընդհանրություններ, արդի ժամանակներում իրենց միջպետական հարաբերությունները խարսխում են բարեկամության հիմքի վրա։ Հոդվածում լուսաբանվում են Իրան-Հայաստան առաջին փոխառնչություներն ու փոխհարաբերությունները հնագույն ժամանակներում։ Ներկայացվում են հազարամյակների այդ փոխառնչությունների պատմական փուլերը, հնագույն երկու ինքնատիպ՝ իրանական և հայկական քաղաքակրթությունների փոխազդեցությունների բնույթը, դրանց պատճառահետևանքային կապերը։ Ցույց են տրվում իրանական հինավուրց երկրում՝ Միդիայում տեղի ունեցած իրողությունները։ Հոդվածի շարադրանքի տրամաբանությունը բխում է այն ճշմարիտ իրողությունից, որ թե մարերը և թե հայերը որպես հնագույն տեղաբնիկ հարևան ժողովուրդներ կազմավորվել են իրենց պատմական անփոփոխ հայրենիքներում և քաղաքակրթական անվիճելի հետք են թողել համաշխարհային պատմության մեջ։ Ընդգծվում է հիշյալ ժողովուրդների պատմության անընդհատականությունը։ Հոդվածի հիմնագաղափարն է ի ցույց դնել ոչ միայն հայ-իրանական դարավոր քաղաքական և պատմամշակութային փոխազդեցությունները, այլև բացահայտել այն նենգափոխումները և կեղծարարությունը, որոնց միջոցով տարածաշրջան ներթափանցած եկվոր թյուրքական ցեղերը իրենց ներկայացնում են մարերի հաջորդներ՝ սեփական պատմությունը հնացնելու, նորանոր տարածքներ բռնազավթելու և տարածաշրջանի պատմամշակութային ժառանգությունը յուրացնելու նպատակով։
Հղումներ
Բայբուրդյան Վ․ 2005, Իրանի պատմություն (Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը), Երևան, 784 էջ։
Խորենացի Մ․ 1997, Հայոց պատմություն, Երևան, 552 էջ։
Кулагин И. 2014, Диалог цивилизаций в Иране: Мохаммад Хатами / // Вестник Российского университета дружбы народов. Серия: Философия, №1, с․ 132-138․
Медведская И. 2010, Древний Иран накануне империй (IX–VI вв. до н. э.): история Мидийского царства. СПб., 260 с․
Хантингтон С. 2003, Столкновение цивилизаций / Пер. с англ. Т. Велимеева. Ю. Новикова, М., 603 с.
Calmeyer P․ 1987, Median Art and Architecture, in EIr. II, Oxford, 1987, 580 p․
T. Cuyler, Jr. 1988, The early history of the Medes and the Persians and the Achaemenid empire to the death of Cambyses, in Boardman, John; Hammond, N. G. L.; Lewis, D. M.; Ostwald, M., The Cambridge Ancient History 4, Cambridge University Press, 52 p․
Roaf M․ 1995, Media and Mesopotamia: History and Architecture, in John Curtis, ed., Later Mesopotamia and Iran: Tribes and Empires 1600–539 BC, Proceedings of a Seminar in Memory of Vladimir G. Lukonin, London, 100 p․
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2023 Eduard Zohrabyan, Vahagn Asryan

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.