Սահմանամերձ Չորաթան գյուղի հուշարձանները և Սբ. Հռիփսիմե եկեղեցու պեղումների արդյունքները

Հեղինակներ

  • Արման Նալբանդյան ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ, ՀՀ, Երևան https://orcid.org/0009-0003-4965-2691

DOI-:

https://doi.org/10.46991/hc.2024.21.2.374

Բանալի բառեր-:

Տավուշ, Չորաթան, հուշարձան, Սբ. Հռիփսիմե, եկեղեցի, խաչքար, արձանագրություն

Ամփոփում

ՀՀ Տավուշի մարզի Չորաթան գյուղը գտնվում է մարզկենտրոնից 90 կմ հեռավորության վրա, Բերդ քաղաքից 22 կմ հարավ-արևելք, Խնձորուտի լեռնաշղթայի հարավ-արևելյան լանջին: Ժամանակակից Չորաթանի ձևավորման հիմքում ընկած են XVIII դ կեսերին Արցախից ժամանած 12 ընտանիքներ: Այդ ժամանակներից ի վեր գյուղում մի քանի անգամ (1770, 1800, 1850-ական թթ) տեղի են ունեցել արտագաղթեր և բնակչության մի մասը տեղահանվել է այլ բնակավայրեր: 1830-ական թթ գյուղը տարածաշրջանի ամենախոշոր համայնքներից մեկն էր: Սակայն գյուղի՝ որպես միջնադարյան բնակավայրի, գործունեության պատմությունը շատ ավելի խոր արմատներ ունի, որի ցայտուն վկաները նրա վարչական տարածքում պահպանված մի շարք միջնադարյան հուշարձաններն են: Իսկ այն, որ համայնքը միջնադարում ունեցել է իր հոգևոր-կրթական օջախը, վկայում է գյուղի կենտրոնում գտնվող Սբ. Հռիփսիմե եկեղեցին, որը, ինչպես կտեսնենք, սերտ առնչություններ ունի տարածաշրջանի խոշորագույն հոգևոր կենտրոններից մեկի՝ Խորանաշատի վանական համալիրի հետ: Տեղացի բարերարների կողմից եկեղեցու վերականգնման ծրագրի շրջանակներում Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի արշավախումբը (ղեկավար՝ Ա Նալբանդյան) 2016 և 2019 թթ տարածքում իրականացրեց հնագիտական ուսումնասիրություններ և պեղումներ, որոնք ոչ միայն կարևոր արդյունքներ տվեցին հնագիտության և վիմագրագիտության տեսանկյունից, այլև հստակեցում մտցրին եկեղեցու ճարտարապետական հորինվածքի հարցում։

Հղումներ

Բարխուդարյան 1995, Բարխուդարյան Մ․, Արցախ, Ստեփանակերտ, «Մունք», 1995, Երևան, «Ամարաս», 1996։

Հասրաթյան 1976, Հասրաթյան Հ․, Հայաստանի արտաքուստ շեշտված աբսիդով միանավ հուշարձանները, ԼՀԳ, 11, 1976։

Ղաֆադարյան 2007, Ղաֆադարյան Կ․, Էջեր Հայոց միջնադարյան մշակույթի և պատմության, Երևան, «Գիտություն», 2007։

Սիմոնյան և այլք․․․ 2017-2018, Սիմոնյան Հ․, Սաֆարյան Մ․, Սիմոնյան Տ․, Քալանթարյան Ն․, Աթոյանց Ե․, Աղցքի արքայական դամբարանի պեղումների 2015-2017 թթ․ արդյունքները, «Հուշարձան», Երևան, Հուշարձա, 2017-2018,

Grigoryan and more... 2023, Grigoryan A., Ghulyan A., Simonyan H., Nurnus monastery and its excavations, “Aramazd” 17, 2023:

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2025-03-30

Թողարկում

Բաժին

Articles

Ինչպես մեջբերել

Նալբանդյան Ա. (2025). Սահմանամերձ Չորաթան գյուղի հուշարձանները և Սբ. Հռիփսիմե եկեղեցու պեղումների արդյունքները. Պատմություն և մշակույթ , 21(2), 374-387. https://doi.org/10.46991/hc.2024.21.2.374