Հետպատերազմյան իրավիճակը և զբոսաշրջությունը Սյունիքում

Հեղինակներ

DOI-:

https://doi.org/10.46991/hc.2024.21.2.288

Բանալի բառեր-:

զբոսաշրջություն, կոնֆլիկտ, պատերազմ, սահման, Սյունիք

Ամփոփում

Զբոսաշրջությունը տնտեսական զարգացման կարևորագույն գործոններից է բազմաթիվ երկրներում: Նրա դերը շատ կարևոր է փոքր քաղաքների, գյուղական համայնքների զարգացման գործում՝ նպաստելով ոչ միայն տնտեսական աշխուժացմանը, այլ նաև՝ համայնքների մշակութային կյանքին: Զբոսաշրջության դերը մեծ է նաև սահմանամերձ բնակավայրերի կյանքում:

Սույն հոդվածում դիտարկվում են ՀՀ Սյունիքի մարզի զբոսաշրջային ոլորտում տեղի ունեցած փոփոխությունները 2020 թվականի 44-օրյա պատերազմի և 2021 ու 2022 թվականներին Ադրբեջանի կողմից ՀՀ սահմանների վրա հարձակման հետևանքով:

Վերջին չորս տարիներին Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական գործողությունների և սահմանային լարվածության հետևանքով Սյունիքի զբոսաշրջային ոլորտը բացասական փոփոխություններ կրեց: Մարզի շատ համայնքներ դարձան սահմանամերձ, պատմամշակութային և բնական շատ հուշարձաններ և հատուկ պահպանվող գոտիներ հայտնվեցին սահմանին շատ մոտ: Մարզի շուրջ ձևավորվեցին անվտանգային խնդիրներ, ինչը զգալիորեն ազդեց զբոսաշրջային ներհոսքի վրա:

Սյունիքի մարզում ակնառու է կոնֆլիկտային սահմանի, սահմանագոտու գաղափարը, երբ պատերազմող, հակամարտող կողմերը փորձում են տարբեր միջոցներով, այդ թվում և ռազմական, ազդել մյուս սահմանային հատվածի վրա: Սա ազդում է ոչ միայն տնտեսական գործունեության վրա, այլ նաև ռիսկային է դարձնում սահմանագոտու շուրջ բացասական պատկերացումների ձևավորումը և որպես դրա հետևանք՝ օտարումը:

Զբոսաշրջության զարգացման առաջնային գործոններից է անվտանգության գաղափարը, մյուս կողմից՝ զբոսաշրջությունը ակտիվ է շատ կոնֆլիկտային և անվտանգության խնդիրներ ունեցող սահմանային գոտիներում: Որպես օրինակ կարող ենք դիտարկել Իսրայելը, Չինաստանի և Հնդկաստանի սահմանամերձ գոտին և այլն:

Հղումներ

Հայաստան, Հարավային միջանցքի զբոսաշրջության ռազմավարություն 2015, Հայաստան. Հարավային միջանցքի ռազմավարություն, Սոցիալական, քաղաքային, գյուղական և դիմակայության գլոբալ պրակտիկա, Արևելյան և Կենտրոնական Ասիայի տարածաշրջան, Երևան, Համաշխարհային բանկ, 2015:

Հայաստանի զբոսաշրջության զարգացման ռազմավարություն 2020-2030 2019, Հայաստանի զբոսաշրջության զարգացման ռազմավարություն 2020-2030, ՀՀ Էկոնոմիկային նախարարության Զբոսաշրջության կոմիտե, Երևան, 2019:

Moze, Spiegel 2022, Francesco Moze, Samuel J. Spiegel, The aesthetic turn in border studies: Visual geographies of power, contestation and subversion, Wiley, Geography compass, 2022, pp. 17.

Baud, Van Schendel 1997, Michiel Baud and Willem Van Schendel, Toward a Comparative History of Borderlands, Journal of World History, Vol. 8, N 2, 1997, pp. 211-242.

Черняк 2022, Черняк А. Д., Индия и Китай: территориальные конфликты и их влияние на эконимические отношения, Белорусь в современном мире: Материалы 21 международной конференции, посвященной 101-ой годовщине образования Белорус. гос. ун-та, Минск, 2022, с. 542-549.

Сардак 2020, Сардак С. Э., Международные конфликты и туризм: характеристика, взаимосвязь, развитие, Материалы международной конференции, Днепр, 2020, с. 53-59.

Սյունիքում կան անվտանգության խնդիրներ, https://arm.sputniknews.ru/20220815/tatevy-gorisy-qarahunjy-khndzoreski-tshotshvogh-kamurjy--chen-kvorcrel-irenc-gravchutjuny-46649591.html, մուտք՝ 13.05.2024

Սյունիքում զբոսաշրջությունը սկսել է վերականգնվել՝ համավարակից և պատերազմից հետո, https://www.youtube.com/watch?v=A22MCSop28g, մուտք՝ 13.05.2024

Սյունիքի մասին հեքիաթներ են պատմում, https://www.youtube.com/watch?v=oFj_p_EOP5k, մուտք՝ 13.05.2024

Զբոսաշրջիկները խուսափում են սահմանամերձ վայրերից, https://www.youtube.com/watch?v=Hgfkb-4G8tE, մուտք՝ 13.05.2024

Արկածային զբոսաշրջությունը նոր սահմաններով, https://www.armgeo.am/adventure-tourism-with-new-borders/, մուտք՝ 13.05.2024

Հայաստանի սահմանամերձ զբոսաշրջային բիզնեսները պահպանման խնդիր են լուծում, https://jam-news.net/am/%D5%BD%D5%A1%D5%B0%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B4%D5%A5%D6%80%D5%B1-%D5%A6%D5%A2%D5%B8%D5%BD%D5%A1%D5%B7%D6%80%D5%BB%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%A2%D5%AB%D5%A6%D5%B6%D5%A5%D5%BD%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB/ , մուտք՝ 13.05.2024

Դեպի Սյունիք և Վայոց ձոր զբոսաշրջային հոսքը խթանելու ծրագիր կա, https://arm.sputniknews.ru/20230127/depi-sjuniq-ev-vajvoc-dzvor-zbvosashrjajin-hvosqy-khtanelu-tsragir-ka-divanagetnern-aneliq-unen-54431709.html, մուտք 13.05.2024

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2025-03-30

Թողարկում

Բաժին

Articles

Ինչպես մեջբերել

Հովսեփյան Ռ. (2025). Հետպատերազմյան իրավիճակը և զբոսաշրջությունը Սյունիքում. Պատմություն և մշակույթ , 21(2), 288-295. https://doi.org/10.46991/hc.2024.21.2.288