44-օրյա պատերազմի հուշարձանները ՀՀ սահմանամերձ բնակավայրերի առօրյայում
DOI-:
https://doi.org/10.46991/hc.2024.21.2.251Բանալի բառեր-:
պատերազմ, հուշարձան, առօրյա, սահմանամերձ բնակավայր, հիշատակման պրակտիկաներ, կոլեկտիվ մասնակցություն, ինքնությունԱմփոփում
Հիշողությունն անչափ կարևոր դեր է խաղում էթնոքաղաքական հակամարտություններում, քանզի հակամարտության վերաբերյալ հանրային պատկերացումներն ու ընկալումները, սեփականհայրենիքը պաշտպանելու կամ ազատագրելու պայքարի արդարացիության բացատրությունները կառուցվում են պատմական և մշակութային հիշողության հիմքի վրա: Մշակութային հիշողության ազդեցիկ ֆիզիկական դրսևորում են հանդիսանում հուշարձանային լանդշաֆտները, որոնք հանդես են գալիս որպես պատմական պատումների կրողներ, հանրային արժեքներ արտահայտողներ և ապագայի կառուցման մասին գաղափարներ արտադրողներ։ Սակայն պարտությունը պատերազմում, տարածքային կորուստները և ապագայի անորոշությունը կարող են հարցականի տակ դնել մշակութային հիշողության դոմինանտ պատումները, որը կարող է դրսևորվել հուշարձանացման ու հիշատակման նոր պրակտիկաների ի հայտ գալով։ Այս գործընթացներն առավել արտահայտիչ դրսևորում են ստանում հատկապես սահմանամերձ բնակավայրերում։
Սույն հոդվածը քննարկում է մշակութային հիշողության և հիշատակման պրակտիկաների վերաիմաստավորման խնդիրները հայաստանյան սահմանամերձ համայնքներում` Արցախյան երկրորդ պատերազմի հուշարձանների օրինակով: Վերլուծվում են մշակութային հիշողությունը ձևավորող հերոսականացման և սրբազնացման պատումները, դրանց վերարտադրման, փոփոխման ու վիճարկման գործընթացները համայնքային առօրյայում հուշարձանների միջոցով: Այս համատեքստում կարևորել ենք դիտարկել՝ հուշարձանային լանդշաֆտի ձևավորման դերակատարներին, հուշարձանների տեղադրման վայրերը և այդ կառույցների դերակատարումը սահմանամերձ համայնքների առօրյայում։
Խնդիրը քննարկվում է անհատական և կոլեկտիվ հիշողության, էթնիկ ու ազգային ինքնության և առօրեականության խնդիրներն ուսումնասիրող սոցիոլոգիական, մարդաբանական ու հոգեբանական տեսությունների շրջանակներում։
Թեմայի շրջանակներում հետազոտություն է իրականացվել Ադրբեջանին սահմանակից ՀՀ Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերի մարզկենտրոններում և սահմանամերձհամայնքներում՝ կիրառելով խորին և փորձագիտական հարցազրույցների, դիտման և համացանցային նյութերի բովանդակային վերլուծության մեթոդները։
Հղումներ
ԴԱՆ, Գեղարքունիքի մարզ, 2023։
ԴԱՆ, Սյունիքի մարզ, 2022։
ԴԱՆ, Սյունիքի մարզ, 2023։
ԴԱՆ, Վայոց ձորի մարզ, 2022։
ԴԱՆ, Տավուշի մարզ, 2022։
Խառատյան Լ․, Շագոյան Գ․ 2022, Հիշողության քաղաքականությունը Հայաստանի Հանրապետությունում․ հետադարձ հայացք անցած 30 տարիներին, Երևան, 28 էջ։
Մարության Հ․ 2006, Հիշողության դերն ազգային ինքնության կառուցվածքում. տեսական հարցադրումներ, Երևան, «Նորավանք» ԳԿՀ, 89 էջ:
Մելքումյան Հ, 2017, Հիշողությունից ազգայնականությու՞ն․ խորհրդային և հետխորհրդային հուշարձանները, Երևան, ՀԱԻԱ 1, էջ 42-64։
Վահագն Հովակիմյան հզոր թռիչքիդ անվարան ուղին, https://www.youtube.com/watch?v=NVpBgGbj5C0, 11․06․2024։
Ассман Ян 2004, Культурная память. Письмо, память о прошлом и политическая идентичность в высоких культурах древности, Москва, Языки славянской культуры, 368 с.
Зубанова Л․ Шуб М․ 2022, Запечатленная память: социологический анализ практик коммеморации, Вестник Томского государственного университета. Культурология и искусствоведение, № 47, c. 48–60.
Поршнева О. 2005, Феномен исторической памяти о войне, Уральский вестник международных исследований, Екатеринбург, Издательство Уральского университета, вып. 4, с. 112-119
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2025 Lusine Angelush

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.