Սահմանամերձ Այգեհովիտի հուշարձանները
DOI-:
https://doi.org/10.46991/hc.2024.21.2.388Բանալի բառեր-:
Տավուշ, Այգեհովիտ, սահման, հուշարձաններ, գյուղատեղի, Սրվեղի վանքԱմփոփում
ՀՀ Տավուշի մարզում գտնվող Այգեհովիտ սահմանամերձ համայնքը հարուստ է միջնադարյան հուշարձաններով։ Այստեղ հաշվառված և հուշարձանների պետական ցուցակներում ընդգրկված են հանրապետական և տեղական նշանակության շուրջ հինգ տասնյակ հուշարձան ու ենթահուշարձան։ Բազմաթիվ գյուղատեղիների, կանգուն ու կիսավեր եկեղեցիների, մատուռների, գեղաքանդակ խաչքարերով գերեզմանոցների մեջ առանձնանում է Սրվեղի վանական համալիրը, որը Կիրանց վանքից հետո շրջանում երկրորդ աղյուսաշեն համալիրն է։ Վերականգնման ծրագրի շրջանակներում, 2021-2022 թթ. այստեղ հետազոտական աշխատանքներ ու մասնակի պեղումներ ենք իրականացրել։ Զարգացած միջնադարում վանական համալիրը նշանավոր ուխտատեղի է եղել և համաժամանակյա Կիրանց վանքի ու Մակարավանքի հետ մեծ դեր է ունեցել տարածաշրջանի հոգևոր-մշակութային կյանքում։
Հայաստանի սահմանամերձ բնակավայրերը, դրանց թվում նաև հուշարձաններն այսօր հայտնվել են ադրբեջանական վանդալիզմի վտանգի տակ։ Նման հանգամանքներում տարաբնույթ ուսումնասիրություններից զատ կարևորում ենք այդ աշխատանքների հանրահռչակումը, հուշարձան-համայնք կապի ստեղծումն ու ամրապնդումը։ Մեծ նշանակություն ունի սեփականության զգացողության սերմանումը մատաղ սերնդի գիտակցության մեջ, ինչը կնպաստի «տիրոջ հոգեբանության» ձևավորմանն ու պատմամշակութային ժառանգության հանդեպ պատասխանատվության աճին։
Հղումներ
Դիվ.VI – Դիվանհայվիմագրության, պր.VI, աշխ.Ս.ԱվագյանիեւՀ.Ջամփոլադյանի, Երեւան, ՀՍՍՀԳԱհրատարկչություն, 1977, 223 էջ:
Եղիազարյան Հ. 1947, Սովետական Հայաստանի պատմական հուշարձանները V, Իջևանի շրջան (ուղեցույց), Երևան, Հայկ. ՍՍՌ Մինիստրների սովետին կից ճարտարապետության գործերի վարչ. հրատ.։
Էլլարյան Ի. 1980, Աղստևի հովտի պատմության և կուլտուրայի հուշարձանները, Երևան, «Հայաստան» հրատ.։
Հակոբյան Թ., Մելիք-Բախշյան Ստ., Բարսեղյան Հ. 1996, Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1, Երևան, Երևանի համալսարանի հրատ., 1998:
Հակոբյան Թ. 1984, Հայաստանի պատմական աշխարհագրություն, Երևան, Երևանի համալսարանի հրատ.:
Հակոբյան Ն. 1981, Միջնադարյան Հայաստանի գեղարվեստական մետաղը IX-XIII դդ.։ Ժամկոչյան Ա., Միջնադարյան Հայաստանի հաղճապակին IX-XIV դդ., խմբ. կոլ.՝ Առաքելյան Բ., Հայաստանի հնագիտական հուշարձանները, հ. 10, Երևան, ՀՍՍՀ ԳԱԱ հրատ., էջ 7-80:
Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի արխիվ:
Սաֆարյան Մ. 2023, Սրվեղի վանական համալիրը (2021-2022 թթ. Պեղումների արդյունքները), Բանբեր Մատենադարանի, հ. 35, Երևան, Մատենադարանի հրատ.։
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2025 Meri Safaryan

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.