Անտոնյան Յու․, Մուրադյան Հ․, Գաբրիելյան Լ․, Սաֆարյան Ա․ «Կայսերականի և հետ-կայսերականի միջև․ հայաստանյան կրոնական լանդշաֆտի զարգացումները 20-րդ դարում» կոլեկտիվ մենագրության գրախոսություն
DOI-:
https://doi.org/10.46991/hc.2024.21.2.398Բանալի բառեր-:
կրոն, լանդշաֆտ, բազմազանություն, կայսերական, սովետական, հետխորհրդայինԱմփոփում
Գրախոսականը անդրադառնում է 2023 թ․ լույս տեսած և 10 գլուխներից բաղակացած Յու․Անտոնյանի, Հ․ Մուրադյանի, Լ․ Գաբրիելյանի և Ա․ Սաֆարյանի «Կայսերականի և հետ-կայսերականի միջև․ հայաստանյան կրոնական լանդշաֆտի զարգացումները 20-րդ դարում» կոլեկտիվ մենագրությանը, որտեղ հեղինակների կողմից անդրադարձ է կատարվում այսօրվա Հայաստանի Հանրապետության տարածքում կրոնական զարգացումներին, որոնք ձևավորել են հայաստանյան մշակութային լանդշաֆտը կայսերական ժամանակներից ի վեր մինչև անկախ Հայաստանի ժամանակաշրջանը։ Գրքի տարբեր գլուխներում քննարկվում է կայսերական, խորհրդային ու հետ-խորհրդային շրջաններում Հայաստանի կրոնական բազմազանությունը ներկայացնող հայ կաթոլիկների, ավետարանականների, մի շարք էթնո-կրոնական համայնքների /մոլոկանների, ասորիների, եզդիների/, ինչպես նաև նոր կրոնական շարժումների ներկայացուցիչների կրոնա-մշակութային փոխակերպումները։ Գիրքը վերջին երկուհարյուրմյակների կրոնական զարգացումների համար նոր հայացք է առաջարկում, անում է կարևոր հարցադրումներ, որոնք կարող են գիտական բանավեճեր առաջացնել թե՛ մասնագետների, թե՛ լայն հասարակության շրջանում։
Լրացուցիչ նիշքեր
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2025 Hranush Kharatyan

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.