Հայրենադարձների ինտեգրման Խորհրդային Հայաստանի փորձի կիրառումն ու հնարավորությունները Հայաստանի Հանրապետությունում

Հեղինակներ

  • Լիլիթ Մակարյան Երևանի պետական համալսարան

DOI-:

https://doi.org/10.46991/hc.2024.21.2.073

Բանալի բառեր-:

ներգաղթ, հայրենադարձություն, Հայաստանի օգնության կոմիտե, Հայրենակցական միություններ, գաղթական, ինտեգրում

Ամփոփում

 

Ցեղասպանությունից մազապուրծ և արտասահմանյան երկրներում հաստատված գաղթական հայերի առաջին քարավանները Խորհրդային Հայաստան հասան 1921-1922 թթ.:  Հայրենադարձության առաջին և հաջողված փորձը կազմակերպվեց 1921-1936թթ. ընթացքում: Խորհրդային Հայաստանի իշխանությունները ջանք չխնայեցին ներգաղթող հայրենակիցների ընդունման, տեղավորման, կացարանով, աշխատատեղերով և կրթությունով ապահովելու, հասարակությանը ինտեգրելու ուղղությամբ: Ներգաղթի գործը կազմակերպելու, Սփյուռքում Խորհրդային Հայաստանի հեղինակությունը բարձրացնելու և հայրենիքի հետ կապերն ամրապնդելու համար խորհրդային իշխանության տարիներին կառավարությանն առընթեր  ստեղծվեցին պետական կառույցներ, որոնք ողջ ներուժով լծվեցին հայրենանպաստ աշխատանքներին:

Մեր կողմից կատարված հետազոտությամբ ներկայացրել ենք խորհրդային տարիներին հայրենադարձության կազմակերպման և ինտեգրման հաջողված փորձը և դրանց կիրառելիությունն ու հնարավորությունները Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև հարցման միջոցով վեր ենք հանել դրանց խոչընդոտող գործոնները:

 

Հղումներ

ՀԱԱ, ֆ. 178, ց. 1, գ. 17, 54, 219, 251:

ՀԱԱ, ֆ 113, ց. 3, գ. 310, ց. 4, գ. 11749:

ՀԱԱ, ֆ. 326, ց. 1, գ. 74:

Մակարյան Լ., 2018, Հայաստանի օգնության կոմիտեի գործունեությունը 1921-1937 թթ., Երևան:

Մարտունի Ալ., 1924, Խորհրդային Հայաստանի ուղին, Թիֆլիս:

Մելիքսեթյան Հ., 1985, Հայրենիք-Սփյուռք առնչությունները և հայրենադարձությունը 1920-1980 թթ., Երևան:

Հայրենադարձների փորձն ու ինտեգրումը Հայաստանում. Խոչընդոտներ և հնարավորություններ, Երևան 2014, https://tert.nla.am/archive/HAY%20GIRQ/Ardy/2012-2015/hayrenadardzner_2014.pdf:

Սարգսյան Ն., 1983, Հայաստանի կոմունիստական կուսակցության և կառավարության միջոցառումները սփյուռքահայերի հայրենադարձությունը նախապատրաստելու ուղղությամբ 1946-1948թթ., Բանբեր Երեանի համալսարանի, Երևան, N 1 http://www.old.ysu.am/files/15N_Sargsyan-1534939698-.pdf:

Սուքիասյան Հ., Ղազարյան Գ., 2019, Խորհրդային Հայաստանում Հայրենադարձների տեղավորման և ինտեգրման գործընթացի պատմությունից (1946-1948 թթ.), Պատմա-բանասիրական հանդես, Երևան:

«Խորհրդային Հայաստան», 14 հունիսի 1929թ., №135:

«ՀՕԿ», Ա տարի, թիւ 9, 1933թ. հոկտեմբեր:

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2025-03-30

Թողարկում

Բաժին

Articles

Ինչպես մեջբերել

Մակարյան Լ. (2025). Հայրենադարձների ինտեգրման Խորհրդային Հայաստանի փորձի կիրառումն ու հնարավորությունները Հայաստանի Հանրապետությունում. Պատմություն և մշակույթ , 21(2), 73-85. https://doi.org/10.46991/hc.2024.21.2.073