Համակցված ուսուցման առանձնահատկությունները

Հեղինակներ

  • Մերի Հովհաննիսյան Երևանի պետական համալսարան
  • Նունե Հովսեփյան

DOI-:

https://doi.org/10.46991/hc.2024.21.2.062

Բանալի բառեր-:

համակցված ուսուցում, խառը ուսուցում, հեռավար կրթություն, առցանց ուսուցում, ուսուցման եղանակ, դեմառդեմ ուսուցում, կրթության շարունակականություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ

Ամփոփում

Հետազոտության նպատակներն են սահմանազատել հաճախ սխալաբար նույնացվող «համակցված» (հիբրիդային) ու «խառը ուսուցում» հասկացությունները, վերլուծել համակցված ուսուցման առանձնահատկությունները: Մեր ուսումնասիրության խնդիրներն են բացահայտել համակցված ուսուցման էությունը, առավելությունները, թերությունները, համակցված ուսուցման ժամանակ դրսևորվող մանկավարժական խնդիրներն ու դրանց լուծման ուղիները: Թեմայի շրջանակում առաջադրված խնդիրների համապարփակ ուսումնասիրության ընթացքում կիրառվել են գիտական ընդհանուր՝ տրամաբանական, ինչպես նաև  մասնավոր կամ հատուկ՝ վերլուծության, համեմատության մեթոդներ:

Հետազոտության արդյունքում հանգել ենք այն եզրակացության, որ համակցված ուսուցումը կրթության համաժամանակյա ձևաչափ է, ուսուցման եղանակ, որը շաղկապում է առցանց ու անհատական ուսուցման լավագույն կողմերը: Խառը ու համակցված ուսուցման հիմնական տարբերությունն այն ​​է, որ համակցված ուսուցումը հավասարապես կենտրոնանում է ինչպես դեմառդեմ, այնպես էլ առցանց ուսուցման վրա, մինչդեռ խառը ուսուցումը ենթադրում է երկուսի ցանկացած անհավասարաչափ կիրառում,  ուսուցման ձևերի բազմազանություն:  Տեղեկատվական տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները, արտակարգ իրավիճակներում առաջ բերած սահմանափակումները ստիպում են գտնել ոլորտային խնդիրների լուծման արդյունավետ եղանակներ՝ ապահովելով խելախոսների (սմարթֆոնների) դարում ապրող սերնդի որակյալ կրթությունը:

 

 

Հղումներ

Bonk C. J., Graham C. R., 2006, The Handbook of Blended Learning: Global Perspectives, Local Designs, Pfeiffer, p. 42.

Driscoll M., 2002, Blended learning: Let’s get beyond the hype, Elearning Magazine, https://www.researchgate.net/publication/286029739_ Blended_learning_Let's_get_beyond_the_hype.

Garrison D. R. & Kanuka H., 2004, Blended learning: Uncovering its transformative potential in higher education. Internet and Higher Education, https://biblio.ugent.be/publication/6905076/file/6905079.

Huang K. L., 2010, Planning and implementation framework for a hybrid e-learning model: The context ofa part-time LIS // Journal of Librarianship and Information Science, № 42, p. 48.

Paechter M., Maier B., 2010, Online or face-to-face? Students' experiences and preferences in e-learning. Internet and Higher Education, file://C:/Users/User/Downloads/1-s2.0-S1877042815023460-main%20(1).pdf.

Qi L., Tian A., 2011, Design and Application of Hybrid Learning Platform Based on Joomla. Advances in Computer Science and Education Applications. In M. Zhou, & H. Tan (Ed.), pp. 549-556:

Tomlinson B., Whittaker C., 2013, Blended Learning in English Language Teaching: Course Design and Implementation. British Council,http://www.teachingenglish.org.uk/sites/teacheng/files/D057_Blended% 20learning_FINAL_WEB %200NLY_v2.pdf.

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2025-03-30

Թողարկում

Բաժին

Articles

Ինչպես մեջբերել

Հովհաննիսյան . Մ., & Հովսեփյան Ն. (2025). Համակցված ուսուցման առանձնահատկությունները. Պատմություն և մշակույթ , 21(2), 62-72. https://doi.org/10.46991/hc.2024.21.2.062