Բրոնզ-երկաթեդարյան հուշարձանների հետազոտությունը Արարատյան դաշտի վաղերկրագործական բնակատեղիներում ըստ Ռ․ Թորոսյանի պեղումների
DOI-:
https://doi.org/10.46991/hc.2025.si1.197Բանալի բառեր-:
Ռ. Թորոսյան, Արարատյան դաշտ, վաղ երկրագործական բնակավայրեր, Էջմիածին, վաղ բրոնզ, միջին բրոնզ, Թեղուտ, ՈսկեհատԱմփոփում
Անվանի հայ հնագետ Ռաֆիկ Թորոսյանը գիտական լայն հանրությանը ծանոթ է հիմնականում Հայաստանում վաղ երկրագործական հասարակության կազմավորմանն ու զարգացմանը նվիրված աշխատություններով: Իրականում նրա գիտական հետաքրքրությունների շրջանակը անհամեմատ ավելի ընդարձակ էր՝ ընդգրկելով հնագիտական ուսումնասիրության ենթակա բոլոր ժամանակաշրջանները: 1960-70 թթ. Ռ. Թորոսյանի պեղումներն Արարատյան դաշտի վաղ երկրագործական բնակավայրերում թույլ տվեցին նորովի մեկնաբանել տարածաշրջանի հնագույն մշակույթը, վեր հանել նեոլիթ-էնեոլիթյան մշակույթի առանձնահատկությունները և հատկանշական գծերը: Միևնույն ժամանակ, պեղումների ընթացքում հուշարձանների վերին հորիզոններից հայտնաբերված բրոնզ-երկաթեդարյան ժամանակաշրջանին բնորոշ նյութը (բացառությամբ Էջմիածնի բաց բիոֆիլտրի տարածքի դամբարաններից հայտնաբերված նյութերից) հազվադեպ է արծարծվում մասնագիտական գրականության մեջ:
Վաղ բրոնզի դարաշրջանի նյութերը թեպետ համեմատաբար սակավ են, սակայն դրանց սփռվածությունը թույլ է տալիս ենթադրել տարածքի բավականաչափ խիտ բնակեցման մասին: Տվյալ ժամանակաշրջանում ուսումնասիրվող տարածքը գտնվում էր Մոխրաբլուրի ձգողականության տիրույթում:
Միջին բրոնզին բնորոշ նյութերը ներկայացված են ինչպես դամբարանային համալիրներում, այնպես էլ բնակատեղիներում: Միջին բրոնզի դարաշրջանի դամբարանային համալիրները բնորոշ են ողջ շրջափուլին, այն ժամանակ երբ բնակատեղիները վերստին բնակեցվում են սկսած Ք.ա. II հազ. սկզբից և բնորոշվում են գունազարդ խեցեղենով: Տարածաշրջանի յուրացումը շարունակվում է նաև ուշ բրոնզի և վաղ երկաթի դարերում, երբ Էջմիածնի տարածաշրջանը մտնում էր ընդգրկված էր մեծամորյան ագլոմերացիայի կազմում:
Հղումներ
Areshyan 1991 – Areshyan G., Adabluri peghumnery, khmb., Tirats’yan G., HH-um 1989-1990 t’t’. dashtayin hnagitakan ashkhatank’neri ardyunk’nerin nvirvats gitakan nstashrjan, Yerevan, Hayastani GA hrat., 8-11: (in Armenian)
Barkhudaryan 1935 – Barkhudaryan S., Khorhrdayin Hayastani nyut’akan kulturayi hushardzannery, Yerevan, Pethrat, 1935, 94 ej, 67 agh.: (in Armenian)
Yesayan 1972 - Yesayan S., Zangezuri vagh hnagitakan hushardzannery, LHG, 1972, N 4, ej 64-73: (in Armenian)
T’vorosyan 1965 - T’vorosyan RR., T’eghut, oragir N 2 (dzerragir): (in Armenian)
T’vorosyan 1965 a. – T’vorosyan RR., Ejmiatsin, «T’eghut», Tetr-oragir N 3 (dzerragir): (in Armenian)
T’vorosyan 1966 - T’vorosyan RR., Araratyan dashti mnats’vordneri hetk’erov, 1966 t’. (dzerragir): (in Armenian)
T’vorosyan 1973 - T’vorosyan RR., V. Khat’unarkh, 1973 t’. oragir (dzerragir): (in Armenian)
T’vorosyan 1967 – T’vorosyan RR., T’eghuti peghumneri 1967 t’. oragir (dzerragir): (in Armenian)
T’vorosyan 1976-1982 - Rrafik Manuki T’vorosyani oragir (dzerragir): (in Armenian)
T’vorosyan 1976 – T’vorosyan RR., T’eghuti vagh yerkragortsakan bnakateghin, Yerevan, HSSH GA hrat., 1976, 142 ej: (in Armenian)
T’vorosyan yev aylk’ 2002 - T’vorosyan RR., Khnkikyan O., Petrosyan L., Hin Shirakavan, Ye., HH GAA «Gitut’yun» hrat., 2002, 158 ej, 83 agh: (in Armenian)
Khanzadyan 1967 – Khanzadyan E., Haykakan lerrnashkharhi mshakuyt’y m.t’.a. III hazaramyakum, Yerevan, HSSH GA hrat., 1967, 117 ej, 28 agh.: (in Armenian)
Khanzadyan a.t. – Khanzadyan E., Ejmiatsni yerkragitakan t’angarani hin shrjani ts’uts’adrut’yan plan (dzerragir): (in Armenian)
Mesrop vrd. 1907 - Mesrop vrd. (Ter-Movsisean), Ejmiatsin yev Hayots’ hnagoyn yekeghets’inery, prak A, Azgagrakan Handes XV, T’iflis, 1907, 86-127: (in Armenian)
Samuyelyan 1931 – Samuyelyan KH., Hin Hayastani kulturan, h. 1, Yerevan, Pethrat, 1931, 381 ej, 38 agh.: (in Armenian)
Sardaryan 1975 - Sardaryan S., Hin Vagharshapati teghadrut’yuny yst hnagitakan yev matenagrakan tvyalneri, LHG, 1975 N 7, ej 52-69. (in Armenian)
Sardaryan 2004 – Sardaryan S., Hayastany k’aghak’akrt’ut’yan orran, Yerevan, YePH hrat., 2004, 498 ej: (in Armenian)
K’alant’ar 2007 - K’alant’ar A. Hayastany, k’are darits’ mijnadar, Yerevan, HH GAA «Gitut’yun» hrat., 2007: (in Armenian)
Kushanareva, Markovin 1994 – Kushanareva K., Markovin V. (red.), Rannyaya i srednyaya bronza Kavkaza,ser. Arkheologiya, Moskva, “Nauka”, 1994, 382 s. (in Russian)
Martirosyan 1964 – Martirosyan A., Armeniya v epokhu bronzy i rannego zheleza, Yerevan, izd-vo AN Arm.SSR, 1964, 312 s., 29 tab. (in Russian)
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2025 Անժելա Թադևոսյան

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.