Չեչիլ պանրի պատրաստման և պահպանման ժողովրդական հմտությունները հայոց մեջ

Հեղինակներ

DOI-:

https://doi.org/10.46991/hc.2025.si1.247

Բանալի բառեր-:

պանիր, ժողովրդական, պատրաստում, պահպանում, հմտություն, դաշտային ազգագրական նյութեր, հավատալիքներ

Ամփոփում

Չեչիլ պանիրը տարածված է եղել (և է) հայոց ոչ բոլոր տարածաշրջաններում: Չեչիլ պատրաստել են հիմնականում կովի զտած կաթից: Ըստ ժողովրդի մեջ վայելած հարգիության՝ առաջին տեղում եղել է ոչխարի, երկրորդում՝ կովի, երրորդում՝ գոմեշի կաթից պատրաստած չեչիլը: Նույնիսկ նույն տարածաշրջանի տարբեր գյուղերում պանրի այս տեսակը հայտնի է(էր) տարբեր անուններով, պատրաստման նրբերանգներով: Չեչիլ ստանում են թթված(թթու) կաթից: Արագ թթվելու համար որոշ տնտեսուհիներ ավելացնում են աղ, քացախ և այլն: Երբեմն թթված կաթը մակարդվում է ինքնուրույն՝ առանց մակարդի: Որոշ տնտեսուհիներ չեչիլն ստանում են մակարդածուն ձեռքերի մատների, մյուսները՝ փայտիկների հմուտ շարժումներով մշակելու միջոցով: Երկարաժամկետ օգտագործման նպատակով պահում են կա՛մ աղաջրով լի տակառում, կա՛մ հորած (կոխած), հաճախ՝ համեմունքների և կաթնամթերքի այլ տեսակների հավելումներով հանդերձ: Չեչիլ պատրաստելու կարողությունը մինչ օրս գլուխ գովալու առիթ է կանանց համար: Չեչիլից սպիտակ մազերի նման հյուս են պատրաստել, տոն օրերին, որպես նվեր, ուղարկել հարսնացուին, որ հարսի մազերը երկար լինեն, և մինչև սպիտակելը ամուսնու հետ միասին լինեն: Մեծերն աղջիկներին մինչ օրս խորհուրդ են  տալիս չեչիլ ուտել՝ մազերը երկարելու ակնկալիքով:

Հեղինակի կենսագրությունը

  • Հասմիկ Հարությունյան, ԵՊՀ

    ԵՊՀ Հնագիտության և ազգագրության ամբիոնի դոցենտ, պգթ

Հղումներ

Bazeyan, Aghanyan 2022- Bazeyan K., Aghanyan G. Shiraki panragortsakan mshakuyt’y, HH GAA SHHH kentroni «Gitakan ashkhatut’yunner», N 1(25), Gyumri, 2022, ej 5-15: (in Armenian)

Gaspar 1892- Gaspar Y., Giwghatntesut’iwny hay gyugherum. Kat’natntesut’ean masin: Nor-Dar, T’iflis, 06.05.1892, ej 1- 2: (in Armenian)

Lalayan 1983- Lalayan Ye., Yerker, h. I, Yerevan, HSSH GA hrat., 1983, 457 ej: (in Armenian)

Hayots’ lezvi barbarrayin barraran, 2004- Hayots’ lezvi barbarrayin barraran, h. 3, HH gitut’yunneri azgayin akademia: H. Acharryani anvan lezvi institut, 2004, 426 ej: (in Armenian)

Hayots’ lezvi barbarrayin barraran, 2007- Hayots’ lezvi barbarrayin barraran, h. 4, HH gitut’yunneri azgayin akademia: H. Acharryani anvan lezvi institut, 2007, 452 ej: (in Armenian)

Hayots’ lezvi barbarrayin barraran 2010-Hayots’ lezvi barbarrayin barraran, h. 6, HH gitut’yunneri azgayin akademia: H. Acharryani anvan lezvi institut, 2010, 404 ej: (in Armenian)

K’alant’ar 1898-K’alant’ar A. Kat’nayin ardyiwnk’ner, Azgagrakan handes, gk’. D, T’iflis, 1898, ej 276-292: (in Armenian)

Zelinskiy 1885- Zelinskiy S. Ekonomicheskiy byt gosudarstvennykh krest'yan v Shoragele, Aleksandropol'skago uyezda Erivanskoy gubernii, Materialy dlya izucheniya ekonomicheskogo byta gosudarstvennykh krest'yan Zakavkazskogo kraya, t. 1, Tiflis, tip. A. A. Mikhel'sona, 1885, s. 1-97. (in Russian)

Kalantar 1890-Kalantar A. Sostoyaniye skotovodstva na Kavkaze, Materialy dlya ustroystva kazennykh letnikh i zimnikh pastbishch i dlya izucheniya skotovodstva na Kavkaze, t. II,ch. 2-aya, tip. A. A. Mikhel'sona, 1890, s. 1-72. (in Russian)

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2025-05-29

Թողարկում

Բաժին

Articles

Ինչպես մեջբերել

Հարությունյան Հ. (2025). Չեչիլ պանրի պատրաստման և պահպանման ժողովրդական հմտությունները հայոց մեջ. Պատմություն և մշակույթ , 1(1), 247-259. https://doi.org/10.46991/hc.2025.si1.247