Խաղացանկային քաղաքականությունը Խորհրդային Հայաստանի բռնաճնշումների շրջափուլում (1936-1954 թթ.)

Հեղինակներ

DOI-:

https://doi.org/10.46991/hc.2025.si1.260

Բանալի բառեր-:

Պար, գաղափարախոսություն, ագիտ-բեմադրություն, խաղացանկ, համերգ, քաղաքականություն, Խորհրդային Հայաստան

Ամփոփում

Խորհրդային Հայաստանի ձևավորման սկզբնական փուլում իշխանություն և մշակույթի փոխհարաբերությունները խիստ սերտ էին։ Մշակութային որևէ ոլորտի խաղացանկի ձևավորում անհնար էր առանց Մշակույթի ագիտ-քարոզման կենտրոնի թույլտվության, որը գտնվում էր տեղական և մոսկովյան վերահսկողության ներքո:

Համերգային խաղացանկում պարտադիր էր համարվում Լենինին, Ստալինին, ինչպես նաև Բերիային նվիրված բանաստեղծությունները և երգերը, իսկ կոմունիստական խորհրդանիշները՝ մուրճն ու մանգաղը, ինչպես նաև հնգաթև աստղը կիրառվում էին պարային բեմադրություններում։ Ստալինյան Անհատի պաշտամունքի (1920-1954 թթ.) շրջանում մշակութային քաղաքականության առանցքային նպատակը միջազգային սոցիալիստական մշակույթի ձևավորումն էր, որի գաղափարախոսական ուղենիշը արտահայտվում էր «Ձևով ազգային, բովանդակությամբ սոցիալիստական» բանաձևով։

Հոդվածի շրջանակներում դիտարկվում է ստալինյան ռեպրեսիաների շրջանում պարային մշակույթի քաղաքականացումը, մասնավորապես՝ ժողովրդական պարերի արգելման և դրանց փոխարեն նոր՝ գաղափարախոսական բովանդակությամբ ժամանակակից պարային բեմադրություններ ստեղծելու գործընթացը։

Պարային բեմադրություններում կենտրոնական տեղ էին զբաղեցնում Ստալինի, Լենինի և Բերիայի կերպարները, որոնք ընկալվում էին որպես խորհրդային քաղաքականության խորհրդանիշներ։ Համերգային ծրագրերն, որպես կանոն, սկսվում էին Խորհրդային Միության ժողովուրդների հիմնով, որից հետո ընթերցվում էին քաղաքական բնույթի բանաստեղծություններ, ինչպես նաև հնչում էին Ստալինին, Լենինին և Բերիային նվիրված երգեր։

Այդ ժամանակահատվածում Սրբուհի Լիսիցյանի կողմից բեմադրվել են մի շարք ագիտացիոն ներկայացումներ, այդ թվում՝ «Կոմինտեր», «Պայքար ճեղքվածքների դեմ», «Վիրավոր դրոշակակիրը», «Մուրճ և մանգաղ», «Գերմանացի ժանդարմն ու կոմունիստը», «Կեցցե Կարմիր Չինաստանը», ինչպես նաև «Պիոներ» բալետը։ Թաթուլ Ալթունյանի Երգի-պարի համույթի պարացանկում ընդգրկված էին՝ «Զինվորի պարը», «Սևանի ձկնորսների պարը» և այլ բեմադրություններ։

Հարկ է նշել, որ 1938 թվականին Խորհրդային Միության կազմավորման կապակցությամբ Մոսկվայում կազմակերպված «Գրականության և արվեստի» փառատոնին մասնակցում էին նաև հայերը։ Հայաստանը ներկայացնում էր Թաթուլ Ալթունյանի Երգի-պարի համույթը, Սրբուհի Լիսիցյանի Ռիթմ, պլաստիկայի և պարի ստուդիան, ինչպես նաև Հայաստանի Աշնակ գյուղի Սասուն պարի ինքնագործ խումբը, որը ղեկավարում էր Վահրամ Արիստակեսյանը։ Սասունցիների պարը բեմում ներկայացնելը ստալինյան ռեպրեսիաների շրջանում համարձակ և քաղաքական առումով ռիսկային քայլ էր, որն անհետևանք չմնաց: Նույն տարում Վահրամ Արիստակեսյանը ձերբակալվեց՝ լրտեսության մեղադրանքով:

Խորհրդային տարիներին ազգային ավանդական մշակույթին անդրադառնալը որակվում էր որպես գաղափարախոսական շեղում և խստագույնս դատապարտվում էր։ Անթույլատրելի էր նաև որևէ տեսակի մշակութային կապերի հաստատումը Սփյուռքի հետ, իսկ այդպիսի փորձերը դատապարտվում էին պետական դավաճանության և հակախորհրդային գործունեության մեղադրանքներով։

 

Հեղինակի կենսագրությունը

  • Նարինե Շամամյան, ՀՀ ԳԱԱ

    ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, պգթ

Հղումներ

HH Azgayin arkhiv, T’at’ul Alt’unyani fond, 1938-42 t’t’. kazmakerpvats hamergneri hashvarrvats tetrer, tsrageri dzerragir ts’uts’ak, f. 1323, ts’. 1, G. 3, N 4: (in Armenian)

HH Azgayin arkhiv, T’at’ul Alt’unyani fond, 1938-42 t’t’. kazmakerpvats hamergneri hashvarrvats teghekank’ner, f. 1323, ts’. 1, g.13: (in Armenian)

HH GAA Hnagitut’yan yev Azgagrut’yan institoti arkhiv, Srbuhi Lisits’yani fond, mamuli fond, Večernyj Tiflis, 16 avgust, 1936, N 98: (in Armenian)

HH GAA Hnagitut’yan yev Azgagrut’yan institoti arkhiv, Srbuhi Lisits’yani fond, mamuli fond, Khorhrdayin arvest, organ HSKHH Luszhoghkomati, 1935 t’. hoktemberi 16, N 19 (47), hasarakakan-k’aghak’akan-gegharvestakan patkerazard Yerkshabat’at’ert’, Khmbagrut’yan hasts’en, Groghneri tun, giny 0 kopek, Sovetskoe iskusstvo Organ KPP SSRA: (in Armenian)

Muradyan H., Steghtsagortsakan miut’yunneri dzevavorumy, gortsuneut’yuny, yev p’vokhakerpumnery Hayastani khorhrdayin yev ankakhut’yan shrjanum, Taratsashrjan yev ashkharh, h. XI, N 2, 2020, ej 127-134: (in Armenian)

Stalinyan brrnachnshumnery Hayastanum. Patmut’yun, hishoghut’yun, arrorya, hishoghut’yan azgagrut’yun. 5, H. Kharratyan, G. Shagoyan, H. Marut’yan, L. Abrahamyan, HH GAA Gitut’yun hrat. Yer., 2015, 440 ej: (in Armenian)

Kilich’yan N., Hay zhoghovrdakan bemadrakan pary, HAB, pr. 26, Gitut’yun hrat., Yer., 2009, 91-180 ej: (in Armenian)

Pikich’yan H., Azgayin yerazhshtut’yan zargats’man Khorhrdayin teslakany. Et’noyerazhshtagitakan ditarkumner, Arvestagitakan handes, 2 (8), 2022, 69-92 ej: (in Armenian)

Sirotkina I.- Svobodnyy tanets v Rossii, Novoye literaturnoye obozreniye, M., 2021, 424 s.: (in Russian)

Kenez P., The Birth of the Propaganda State, Soviet Methods of Mass Mobilization 917-1929, Cambridge University Press 1985, 309 p.

Marutyan H., The Memory of Genocide and the Karabagh Movment, ‘Gitutyun’ pub., House of NAS RA Yerevan, 2009, 416:

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2025-05-29

Թողարկում

Բաժին

Articles

Ինչպես մեջբերել

Շամամյան Ն. (2025). Խաղացանկային քաղաքականությունը Խորհրդային Հայաստանի բռնաճնշումների շրջափուլում (1936-1954 թթ.). Պատմություն և մշակույթ , 1(1), 260-270. https://doi.org/10.46991/hc.2025.si1.260