Պատմության ֆակուլտետի 105-ամյակին նվիրված գիտաժողովի գիտական կարևորությունը․ «Հայագիտության արդի խնդիրները և զարգացման հեռանկարները»

Հեղինակներ

DOI-:

https://doi.org/10.46991/hc.2025.si1.008

Բանալի բառեր-:

Երևանի պետական համալսարան, պատմության ֆակուլտետ, 105-ամյակ, հոբելյանական գիտաժողով, «Պատմություն և մշակույթ» հանդես, հատուկ թողարկում, պատմություն, հնագիտություն, ազգաբանություն/մշակութային մարդաբանություն, արվեստաբանություն

Ամփոփում

Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, լինելով Մայր բուհի հիմնադիր կառույցներից, կարևոր դեր է խաղացել Հայաստանի գիտական, կրթական և հասարակական կյանքում։ 105-ամյակի շրջանակում կազմակերպվեց միջազգային գիտաժողով՝ «Հայագիտության արդի խնդիրները և զարգացման հեռանկարները» խորագրով։ Գիտաժողովն անդրադարձավ կրթության ու գիտության փոխկապակցվածությանը, կրթական ծրագրերի արդիականացման անհրաժեշտությանը, պատմագիտության կիրառական արժեքի աճին։ Ներկայացվեցին շուրջ հարյուր զեկուցումներ տարբեր երկրներից՝ ընդգրկելով պատմություն, հնագիտություն, ազգաբանություն, արվեստաբանություն և այլ ոլորտներ։ Առանձնահատուկ շեշտ դրվեց միջգիտակարգային համագործակցության կարևորության վրա՝ հայագիտության հետագա զարգացման համար։ Զեկուցումների մի մասը հրատարակվում է «Պատմություն և մշակույթ» հանդեսի հատուկ թողարկմամբ։ Չնայած գիտաժողովն ամբողջական պատասխաններ տալու նպատակ չի հետապնդում, այն արժեքավոր հարթակ էր՝ վեր հանելու ոլորտային խնդիրները և ձևավորելու հայագիտության ու պատմագիտական կրթության զարգացման ուղիները։

Հեղինակի կենսագրությունը

  • Մխիթար Գաբրիելյան, ԵՊՀ

    ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, Հնագիտության և ազգագրության ամբիոնի դոցենտ, պ.գ.թ.

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2025-05-29

Թողարկում

Բաժին

Articles

Ինչպես մեջբերել

Գաբրիելյան Մ. (2025). Պատմության ֆակուլտետի 105-ամյակին նվիրված գիտաժողովի գիտական կարևորությունը․ «Հայագիտության արդի խնդիրները և զարգացման հեռանկարները». Պատմություն և մշակույթ , 1(1), 8-12. https://doi.org/10.46991/hc.2025.si1.008