«Մասյաց աղավնի» ամսագիրը Հռոմի Պիուս IX պապին աշխարհիկ իշխանությունից զրկելու մասին
Բանալի բառեր-:
Իտալիա, Հռոմ, ազատագրական պայքար, անկախություն, միավորում, Պիուս IX, հոգևոր, աշխարհիկ, իշխանությունԱմփոփում
XIX դարի իտալական ազգային-ազատագրական պայքարը լայնորեն արտացոլվել է «Մասյաց աղավնի» ամսագրում, որը տպագրվել է Թեոդոսիայում: Իտալացիների ազգային պայքարին վերաբերող մի շարք հարցերի շարքում «Մասյաց աղավնի»-ն իր հրապարակումներում անդրադարձել է նաև Պիուս IX պապին աշխարհիկ իշխանությունից զրկելու խնդրին, որն առաջացել է այս պայքարի ընթացքում: Ամսագրի խմբագիր Գաբրիել վարդապետ Այվազովսկին այս խնդրին մոտեցավ կրոնական գաղափարախոսության և Իտալիայի քաղաքական միավորման անհրաժեշտության տեսանկյունից: Նա այդ հարցերին անդրադարձել է «Հռոմի պապերի հոգևոր և մարմնավոր իշխանությունը» վերնագրով հոդվածների շարքում: Նրա տեսանկյունից՝ պապի աշխարհիկ իշխանությունը լուրջ խոչընդոտ է իտալական պետությունների քաղաքական մասնատվածությունը վերացնելու համար, և իտալացիների՝ միասնական թագավորություն ունենալու դարավոր երազանքը իրականություն կդառնա միայն այն ժամանակ, երբ Հռոմի պապը հրաժարվի իր աշխարհիկ իշխանությունից, Հռոմը միանա 1861 թ. հռչակված Իտալական թագավորությանը և դառնա միացյալ Իտալիայի մայրաքաղաք:
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2021 Feliqs Movsisyan

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.