Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ժողովրդագրական գործընթացները 1920-ական թթ. երկրորդ կեսին – 1930-ական թթ.
Բանալի բառեր-:
Ժողովրդագրական գործընթացներ, արդյունաբերականացում, կոլեկտիվացում, վարչատարածքային փոփոխություն, վերաբնակեցում, արտագաղթ, ժողովրդագրական հետևանքներԱմփոփում
Հոդվածի նպատակն է ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ժողովրդագրական գործընթացները 1920-ական թթ․ երկրորդ կեսին և 1930-ական թթ։ Հետազոտության խնդիրներն են ուսումնասիրել ինքնավար մարզի ժողովրդագրական պատկերը պայմանավորող հիմնական գործոնները, դրանց հետևանքները և ազդեցությունը ժողովրդագրական գործընթացների վրա։ Հետազոտության իրականացման ընթացքում կիրառել ենք ժամանակի սկզբնաղբյուրների, արխիվային փաստաթղթերի, մամուլի և այլ նյութերի համադրման, վերլուծության, համեմատության մեթոդները։
Ուսումնասիրելով թեման՝ եկել ենք եզրակացության, որ 1920-ական թթ․ երկրորդ կեսին - 1930-ական թթ․ ինքնավար մարզի ժողովրդագրական գործընթացները հետևանք էին մի կողմից ադրբեջանական իշխանությունների ժողովրդագրական քաղաքականության, մյուս կողմից՝ ԽՍՀՄ սոցիալ-տնտեսական և հասարակական-քաղաքական գործընթացների։ Հիշյալ ժամանակաշրջանում մարզի ժողովրդագրական գործընթացները պայմանավորող գործոնները խմբավորվում են երկու մասի. առաջին խումբը կազմում են ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացված այնպիսի ձեռնարկումները, ինչպիսիք են վարչատարածքային փոփոխությունների միջոցով մարզի տարածքի կրճատումը, թյուրքական բնակավայրերի ձևավորումը, քոչվորական կացութաձևի վերացման և նստակեցության հաստատմանն ուղղված միջոցառումները, տնտեսական «հիմնավորումներով» մարզի հայ բնակչության վերաբնակեցումները և հավաքագրումները, մարզի սոցիալ-տնտեսական զարգացման նպատակաուղղված դանդաղեցումը։ Գործոնների երկրորդ խումբը ներառում է ամբողջ Խորհրդային Միությունն ընդգրկած սոցիալ-տնտեսական, հասարակական-քաղաքական գործընթացները։ Դրանք էին արդյունաբերականացման, կոլեկտիվացման գործընթացները, 1930-ական թթ․ վերջերին ծավալված զանգվածային բռնաճնշումները։
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2021 Gayane Hovhannisyan

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.