Նախադասության անդամների համաձայնությունը և նրա արտահայտությունը Կիրակոս Գանձակեցու «Պատմոիթիւն Հայոց» երկում
Բանալի բառեր-:
Կիրակոս Գանձակեցի, 13-րդ դար, պատմիչ, «Պատմութիւն հայոց», համաձայնություն, գրաբար, միջին հայերեն, ենթակա-ստորոգյալ կապակցություն, որոշիչ-որոշյալԱմփոփում
Սույն հոդվածում անդրադառնում ենք նախադասության անդամների կապակցման եղանակներից մեկին՝ համաձայնությանը, և նրա արտահայտությանը 13-րդ դարի հայ նշանավոր պատմիչ Կիրակոս Գանձակեցու «Պատմութիւն Հայոց» երկում։ Մինչ պատմիչի երկում արձանագրված կառույցների առանձնահատկություններին անդրադառնալը համառոտ ներկայացվում է նախադասության անդամների համաձայնության պատկերը գրաբարում և միջին հայերենում, նաև տարբերությունները լեզվի զարգացման՝ վերը նշված փուլերում, գրաբարում և միջին հայերենում նախադասության անդամների համաձայնության առանձնահատկությունները։ Ապա հանգամանորեն քննարկվում է վերջինիս արտացոլումը երկում։ Կիրակոս Գանձակեցու «Պատմութիւն Հայոց» գրքում արձանագրվել են հիմնականում գրաբարյան շարահյուսական օրինաչափություններ` չնայած նրան, որ հեղինակն ապրել ու ստեղծագործել է միջին հայերենի գործածության ժամանակահատվածում։
Նախադասության անդամների համաձայնությունը արտահայտվում է հիմնականում հին հայերենի շարահյուսական համակարգի առանձնահատկությունների համաձայն։ Միջինհայերենյան ժամանակահատվածում ապրած և ստեղծագործած պատմիչը, այնուամենայնիվ, առավելապես առաջնորդվել է գրաբարի քերականության օրինաչափություններով։ Դա բացատրվում է նրանով, որ Կիրակոս Գանձակեցին ներկայացնում է պատմագրություն ուղղությունը և որոշակի ժամանակաշրջանի պատմության անդրադառնալիս պիտի հարազատ մնա այդ շրջանի ոգուն, նաև քերականական համակարգի առանձնահատկություններին։ Ուսումնասիրվող երկում վկայված կապակցությունների համաձայնության հարցում ևս պատմիչը հետևել է գրաբարի քերականական համակարգի օրինաչափություններին։
Ողջ երկում գործածված են նախադասության թե՛ գլխավոր, թե՛ երկրորդական անդամների կապակցման օրինակներ, որոնցում գերակշռում են համաձայնության՝ գրաբարին բնորոշ օրինաչափությունները։
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2021 Lilit Hakobyan

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.