Աղձնիքի բնակավայրային համալիրների ուսումնասիրության շուրջ (XIX դարի երկրորդ կես – XX դարի սկիզբ)
Բանալի բառեր-:
պատմական Աղձնիք, Սասուն, լեռնային բնակավայր, ազգատոհմային բնակավայրեր, բնակարանային տիպեր, ազգակցական թաղեր, ինքնապաշտպանությունԱմփոփում
Հոդվածը նվիրված է Աղձնիքի հայ բնակչության բնակավայրային համալիրների ուսումնասիրությանը: Հեղինակը պատմագրական և իր գրառած դաշտային ազգագրական նյութերի համալիր հետազոտությամբ բացահայտել է խնդրո առարկայի մի շարք կողմեր: Հայկական գյուղը Աղձնիքում մինչև Հայոց ցեղասպանությունը պահպանել է ազգակցական թաղամասերով և անգամ մեկ ազգատոհմով առանձին բնակավայրում բնակեցման հնավանդ սովորույթը, որ թելադրված էր սոցիալ-տնտեսական և պաշտպանական նկատառումներով: Բնակավայրին բնորոշ հատկանիշներից մեկը բնակարանային համալիրների համախմբվածությունն էր մեկ ընդհանուր կտուրի տակ, որով գյուղերի հատակագիծը ձգտել է կլորության: Գյուղական բնակավայրերը իրար հետ կապված տների համալիրներ էին, որոնց կտուրները վերածվել էին անցուղիների, կոլեկտիվ աշխատանքների, ժողովատեղիների, հանդիսությունների հրապարակների: Պահպանվել է ազգատոհմերով, գերդաստաններով համատեղ բնակվելու սովորույթը, որը հանգեցրել է ազգատոհմային բնակավայրերի առաջացմանը:
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2021 Rafik Nahapetyan

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.