ՀՅԴ ցուցական մարմնի գործունեությունը Վիտոշի աղետին հաջորդած ամիսներին (1905 թ. մարտ - հուլիսի կեսեր)
Բանալի բառեր-:
ՀՅԴ Ցուցական մարմին, Դաշնակցության Խորհուրդ, «Նժույգի գործ», ուրբաթօրյա սելամլըք, ձեռնառումբ, կառք-ռումբ, մելինիտ, Ցուցական մարմնի տեղեկագիր, Եղեռնական ատյանԱմփոփում
Հոդվածում համակողմանիորեն վերլուծվում է Վիտոշի աղետին հաջորդած ամիսներին (1905 թ. մարտ – հուլիսի կեսեր) ՀՅԴ Կ. Պոլսի Ցուցական մարմնի ծավալած գործունեությունը, որը նպատակաուղղված էր ավարտին հասցնելու սուլթան Աբդուլ Համիդ II-ին պատուհասելու ուղղությամբ նախապատրաստական աշխատանքները («Նժույգի գործ»-ը): Բազմազան աղբյուրների, այդ թվում՝ վերջին տասնամյակներին առաջին անգամ հրապարակված ՀՅԴ Բոստոնի կենտրոնական արխիվի փաստաթղթերի հենքի վրա ներկայացվում են ՀՅԴ Կ. Պոլսի Պատասխանատու Ցուցական մարմնի գործունեության մի շարք դրվագներ, որոնք նախկինում գրեթե դուրս էին մնացել պատմաբանների տեսադաշտից: Համադրելով և վերլուծելով շատ դեպքերում միմյանց հակասող կամ փոխբացառող փաստական նյութը՝ հոդվածում սպառիչ պատասխաններ են տրվում ցայսօր վիճահարույց մի շարք հարցերի: Մասնավորապես, ներկայացվում են օբյեկտիվ և սուբյեկտիվ այն հանգամանքները, որոնք Ցուցական մարմնին ստիպեցին իր ղեկավար Քրիստափոր Միքայելյանի նահատակվելուց հետո հրաժարվել նախնական ծրագրից և «Նժույգի գործ»-ի նախապատրաստման վերջին փուլում ընտրել վճռական հարված հասցնելու նոր գործելակերպ: Հոդվածում նաև կարևոր ճշգրտումներ են կատարվում ՀՅԴ Ցուցական մարմնի գործունեության և «Նժույգի գործ»-ի՝ պատմաբանների համար վիճահարույց ու հակասական որոշ հարցերի վերաբերյալ:
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2021 Hovik Grigoryan

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.