Թուրքիայի և Ռուսաստանի շահերն ու հակասությունները Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական նոր իրողություններում (2010-2016)

Հեղինակներ

  • Տարոն Սաքոյան ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ

Բանալի բառեր-:

Ռուսաստան, Թուրքիա, Հարավային Կովկաս, ուժային հավասարակշռություն, սիրիական ճգնաժամ, ուկրաինական ճգնաժամ, ԵԱՏՄ, գործոն, Հայաստան, Ադրբեջան, ղարաբաղյան կոնֆլիկտ

Ամփոփում

Հոդվածի նպատակը Հարավային Կովկասում Ռուսաստանի և Թուրքիայի շահերի ու հակասությունների վերլուծությունն է, որոնք հիմնականում սրվեցին սիրիական և ուկրաինական ճգնաժամերի ազդեցության տակ: Այդպիսի պայմաններում Ադրբեջանն առանցքային գործիք դարձավ Անկարայի համար, ինչը թույլ տվեց վերջինիս աստիճանաբար առաջ մղել իր շահերը տարածաշրջանում: Միաժամանակ, Հայաստանի մասնակցությամբ ԵԱՏՄ-ի ձևավորումը (նրա կողմից առանց որևէ նախապայմանի) բացասաբար անդրադարձավ նրա գործոնի վրա առաջին հերթին դաշնակից Մոսկվայի հետ հարաբերություններում: Իսկ Մոսկվայի նկատմամբ Արևմուտքի քաղաքական և տնտեսական պատժամիջոցների ֆոնին Թուրքիան և Ադրբեջանը, ի հեճուկս Հայաստանի շահերի, զգալիորեն ամրապնդեցին իրենց աշխարհաքաղաքական գործոնները Ռուսաստանի հետ հարաբերություններում:

Հեղինակի կենսագրությունը

  • Տարոն Սաքոյան, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ

    ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի հայցորդ

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2021-12-31

Թողարկում

Բաժին

Articles

Ինչպես մեջբերել

Սաքոյան Տ. . (2021). Թուրքիայի և Ռուսաստանի շահերն ու հակասությունները Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական նոր իրողություններում (2010-2016). Պատմություն և մշակույթ , 16(2), 127-136. https://journals.ysu.am/index.php/hist-cult/article/view/6727