«Դեբատ» ուսուցման մեթոդի առանձնահատկությունները
Բանալի բառեր-:
ուսուցման մեթոդ, փոխգործուն մեթոդ, բանավեճ, դեբատ, դեբատի փուլեր, դեբատի գործառույթներ, մոտիվացիա, հաղորդակցական հմտություններ, քննարկում, փաստարկԱմփոփում
Դեբատը արդյունավետ մեթոդ է սովորողների մոտ ձևավորելու ու զարգացնելու իրենց դիրքորոշումները հստակորեն ու տրամաբանված ձևակերպելու, առաջ քաշած գաղափարների հաստատման համար համոզիչ փաստեր ու փաստարկներ գտնելու հմտություններ: Դեբատին մասնակցելու արդյունքում ձեռք բերված հմտությունները կիրառելի են ինչպես ուսումնական գործընթացում, այնպես էլ առօրյա կյանքում:
«Դեբատ» մեթոդի կիրառումն ուսումնական գործընթացում նպաստում է հաղորդակցական, մասնավորապես զրուցակցին լսելու, դիմացինին ընկալելու, հաղորդակից լինելու, համագործակցություն դրսևորելու հմտությունների, հռետորական ձիրքի զարգացմանը և սովորողի ինքնավստահության ամրապնդմանը:
Դեբատը ոչ միայն հետաքրքիր զբաղմունք է, դաս, այլև արդյունավետ միջոց սովորողների մոտ ժամանակակից հասարակության պայմաններում հաջող կենսագործունեության համար անհրաժեշտ և օգտակար որակների, մասնավորապես հաղորդակցական հմտությունների ձևավորման ու զարգացման առումով: Դեբատը նաև պատկերացում է ձևավորում խոսքի կառուցվածքի մասին: Դեբատում սյուժետային խոսքի օրինակ կարող է լինել առաջին բանախոսի ելույթը՝ ողջունել մասնակիցներին, ներկայացնել թիմին և իրեն, հիմնավորել դեբատային թեմայի արդիականությունը, սահմանել թեմայի հասկացությունները, ներկայացնել փաստարկները, եզրահանգումը և շնորհակալություն հայտնել ուշադրության համար: Սովորողների կողմից դեբատի ելույթի կառուցվածքային և սյուժետային առանձնահատկությունների ըմբռնումը հետագայում նրանց թույլ կտա հստակ ծրագիր ունենալ հանրային ելույթներում հանդես գալու համար:
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2021 Meri Hovhannisyan

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.