Հայրենական մեծ պատերազմի տարիներին Խորհրդային Հայաստանի թիկունքի աշխատավորների հերոսական աշխատանքի լուսաբանումը հայ պատմագրության մեջ

Հեղինակներ

DOI-:

https://doi.org/10.46991/hc.2023.20.2.112

Բանալի բառեր-:

Հայրենական մեծ պատերազմ, Խորհրդային Հայաստանի, թիկունք, ռազմաճակատ, գյուղատնտեսություն, արդյունաբերություն, զինամթերք, սննդամթերք, ձեռնարկություն, մշակույթ

Ամփոփում

Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի գործում ոչ միայն հայ զինվորն ունեցավ իր ակնառու ավանդը, այլև ամբողջ հայ ժողովուրդը: Շնորհիվ  Խորհրդային  Հայաստանի  արդյունաբերության  բնագավառի  աշխատավորների ամենօրյա  հերոսական  աշխատանքի, պատերազմի  տարիներին  շահագործման հանձնվեցին 30 նոր արդյունաբերական ձեռնարկություններ, արդյուանաբերությունը  յուրացրեց   300  նոր  արտադրատեսակներ,  որոնց  թվում  10 զինատեսակի արատդրություն: Գյուղատնտեսության բնագավառի  աշխատողների  շնորհիվ  ժամանակին կատարվում էին ռազմաճակատի  համար  նախատեսված  հացի, մսի,  յուղի,  ծխախոտի,  խմիչքի մատակարարման պլանները:  Ռազմաճակատին  զգալի  օգնություն ցույց  տվեց  նաև  հայ  մտավորականությունը, որոնք  իրենց  ողջ հնարավորությունները  ներդրեցին  հաղթանակի  կերտման  գործին: Այս  առումով  էլ  Հայրենական մեծ  պատերազմի  տարիներին  Խորհրդային Հայաստանի թիկունքի  աշխատավորների  հերոսական  աշխատանքի լուսաբանումը  եղել  է հայ  պատմագրության կարևոր   հիմնահարցերից  մեկը: Տարիների  ընթացքում  ստեղծվել են  հիմնահարցին նվիրված  մենագրական ու  կոլեկտիվ աշխատանքներ, հրատարակվել  բազմաթիվ  հոդվածներ, կազմվել  փաստաթղթերի  ու  նյութերի   ժողովածու և  այլն:  Սակայն այդ  շնորհակալ   գործը  ավելի  կշահեր, եթե  ռուսերեն ու  այլ  լեզուներով  ստեղծվեր  մի  ընդհանրացնող  աշխատություն, որը հետխորհրդային երկրների նոր սերնդին ու համաշխարհային հանրությանը  կծանոթացներ Մեծ հայրենականում հաղթանակի հասնելու գործում հայ աշխատավորության ավամդին ու հիմնահարցի հետազոտության  բնագավառում հայ  պատմագրության նվաճումներին:

Հեղինակի կենսագրությունը

  • Վոլոդյա Գասպարյան, Երևանի պետական համալսարան

    մանկ.գ.թ., ԵՊՀ  հայագիտական  հետազոտությունների  ինստիտուտի  գիտական աշխատող

Հղումներ

Գրիգորյան Ք. 1979, Սովետական Հայաստանի կոլտնտեսային գյուղացիությունը Հայրենական մեծ պատերազմի տարիներին (1941-1945): Երևան, «Հայկ» ՍՍՀ ԳԱ, 198 էջ:

Խաչատրյան Գ. 2005, Հայաստանի արդյունաբերությունը Հայրենական մեծ պատերազմի տարիներին (1941-1945): Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն», 118 էջ:

Խաչատրյան Կ. 2015, Հայաստանը ԽՍՀՄ ռազմաարդյունաբերական համալիրի համակարգում (1922-1991թթ.), Երևան, ՀՀ ԳԱԱ պատմության իսնտիտուտ, 345 էջ:

Հարությունյան Կ. 2001, Գրիգոր Հարությունյանի գործունեությունը Հայրենական մեծ պատերազմի տարիներին (1941-1945թթ.): Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» 154, 16 նկար էջ:

Հարությունյան Կ. 2002, Հայ ժողովրդի մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմին, Երևան, «Զանգակ-97» 248 էջ:

Մանուկյան Հ. 2000, Խորհրդային Հայաստանի աշխատավորության ավանդը Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակում (1941-1945): Երևան, «Ասողիկ» 183 էջ:

Մնացականյան Ա. 1975, Միասնական շարքերում: Երևան, «Հայաստան» 490 էջ:

Շատվորյան Հ., 1978, Թիկունքում ինչպես ռազմաճակատում, Երևան, «Հայաստան» 123 էջ:

Арутюнян К. 2004, Участие армянского народа в Великой Отечественной войне Советского Союза (1941-1945). Ереван, Изд-во «Гитутюн» НАН РА, 866 с.

Арутюнян К. Погосян Г., 2010, Вклад армянского народ в победу в Великой Отечественной войне (1941-1945), Ереван, 875 + 112 с.

Мурадян В. 1984, Компартия Армении в годы Великой Отечественной войны. Ереван, «Айастан», 364 с.

Советская Армения в годы Великой Отечественной войны 1941-1945). Сборник документов и материалов, Е.: Изд. АН Армянскoй ССР, 1975, 838 с.

Худавердян К. 1985, Армянская Советская культура в годы Великой Отечественной войны. Ереван, АН Армянский ССР 129 с.

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2023-12-30

Թողարկում

Բաժին

Articles

Ինչպես մեջբերել

Գասպարյան Վ. (2023). Հայրենական մեծ պատերազմի տարիներին Խորհրդային Հայաստանի թիկունքի աշխատավորների հերոսական աշխատանքի լուսաբանումը հայ պատմագրության մեջ. Պատմություն և մշակույթ , 20(2), 112-120. https://doi.org/10.46991/hc.2023.20.2.112