About the Journal

Հոդվածներում անդրադարձ  է կատարվում հայոց և համաշխարհային պատմության, հնագիտության և ազգագրության, արվեստի, մշակույթի, ինչպես նաև հայկական սփյուռքի տարբեր հարցերի: Այստեղից էլ՝ պատմության, հնագիտության և ազգագրության, արվեստի և մշակույթի, սփյուռքագիտության համապատասխան բաժինները։ Հանդեսում ներառված են նաև վաստակաշատ գիտնականների մասին ակնարկներ և նյութեր։ Կան էջեր, որոնք ոգեկոչում և գնահատում են վաստակաշատ գիտնականների աշխատանքը։ Ամսագիրը թողարկվում է տարին երկու անգամ:

Հանդեսի գլխավոր խմբագիրն է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը, խմբագիր-պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Մխոյանը, խմբագրական խորհրդի անդամները հայտնի են Հայաստանի Հանրապետությունում և այլ երկրներում։ Հանդեսն ունի  հայագիտական  և պատմագրական ոււղղվածություն։ Այն նպաստում է գիտաշխատողների պատրաստմանը և դոկտորական ու թեկնածուական թեզերի պաշտպանությանը: