Submissions

Login or Register to make a submission.

Author Guidelines

  • Հոդվածը չպետք է նախկինում հրատարակված կամ հրատարակության ներկայացված չլինի (հակառակ դեպքում բացատրություն պետք է ներկայացվի խմբագրին):
  • ՀՈԴՎԱԾԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ
    Նոր հոդված ուղարկելու համար անհրաժեշտ է վերոնշյալ դաշտ մուտք գործելուց հետո սեղմել «Submissions» կոճակը, որից հետո՝ աջ մասում հայտնված «New Submission»։ «Section»-ում պետք է ընտրել լեզուն, ինչ տեսակի նյութ եք ուզում հրատարակել` հոդված, գրախոսություն կամ հրապարակում։ Դրանից հետո անհրաժեշտ է նշել բոլոր վանդակներում, որ Ձեր կողմից ուղարկվող նյութը համապատասխանում է անհրաժեշտ պահանջներին (նախկինում չի հրատարակվել, բավարարում է տեխնիկական պահանջներին և այլն)։ Անհրաժեշտ է ընտրել «Article Text», ապա՝ սեղմել ներքևում «Upload File», ընտրել Ձեր հոդվածի ֆայլը, որից հետո սեղմել «Continue» կոճակը։ Այնուհետև «Edit» կոճակի միջոցով կարող եք խմբագրել ֆայլի անվանումը։ ԱՅՆ ՉՊԵՏՔ Է ՊԱՐՈՒՆԱԿԻ ՁԵՐ ԱՆՈՒՆ-ԱԶԳԱՆՈՒՆԸ, քանի որ ուղարկվելու է գրախոսման։ Այս գործողության ավարտին պետք է սեղմել «Continue» կոճակը։ Դրանից հետո համակարգը թույլ կտա ավելացնել հավելյալ ֆայլ։ Ապա պետք է նորից սեղմել «Continue» կոճակը, այնուհետև՝ «Save and Continue» կոճակը։ Կբացվի պատուհան, որտեղ պետք է գրել հոդվածի վերնագիրը (երեք լեզվով), ապա՝ տեղադրել սեղմագիրը (երեք լեզվով), որում կրկին չպետք է նշված լինեն Ձեր անձնական տվյալները, բանալի բառերը (երեք լեզվով)։ Յուրաքանչյուր բանալի բառը գրելուց հետո պետք է սեղմել «Enter» կոճակը, որպեսզի համակարգը այն ընկալի որպես առանձին բանալի բառ, հակառակ պարագայում բոլոր բանալի բառերը կընկալվեն որպես մեկ բառ։ «References» բաժնում պետք է տեղադրել գրականության ցանկը, որից հետո՝ սեղմել «Save and Continue»։ Ապա բացված պատուհանում պետք է սեղմել «Finish Submmision» կոճակը, որից հետո համակարգը կհարցնի՝ արդյոք ուզում եք հաստատել։ Պետք է սեղմել «OK»։ Դրանից հետո Ձեր էլփոստի հասցեին կստանաք նամակ խմբագրությունից, որ Ձեր հոդվածը գրանցվել է։
  • ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
    «Պատմություն և մշակույթ» հայագիտական հանդեսը տպագրվում է տարեկան երկու անգամ, իսկ հոդվածներն ընդունվելու, գրախոսվելու և տպագրվելու են հետևյալ ժամանակացույցով.
    հոդվածների ընդունում՝
    1-ին համար՝ մինչև տվյալ տարվա մարտի 25-ը (տպագրվելու է մինչև հունիսի 30-ը), իսկ 2023 թվականից՝ մինչև փետրվարի 1-ը:
    2-րդ համար՝ մինչև տվյալ տարվա սեպտեմբերի 25-ը (տպագրվելու է մինչև դեկտեմբերի 30-ը), իսկ 2023 թվականից՝ մինչև օգոստոսի 1-ը:
    Հոդվածն ուղարկելուց հետո մեկ շաբաթվա ընթացքում ստուգվում են անհրաժեշտ պահանջների կատարումն ու համապատասխանությունը տեքստին ներկայացվող չափանիշներին, ապա ուղարկվում է գրախոսության, իսկ երկու շաբաթվա ընթացքում երկու գրախոսները ներկայացնում են իրենց կարծիքները, որոնք անմիջապես ուղարկվում են հեղինակին։ Այնուհետև հեղինակը երկու շաբաթվա ընթացքում պետք է կատարի շտկումներ և ներկայացնի հոդվածի վերջնական տարբերակը։ Եթե նշված թերությունները վերացնելու և հոդվածը բարելավելու համար անհրաժեշտ է հավելյալ ժամանակ, ապա դա պետք է համաձայնեցնել հանդեսի պատասխանատու խմբագրի հետ (կախված տպագրության ժամկետներից. հնարավոր է հոդվածագրին լրացուցիչ ժամանակի տրամադրում, կամ այն կարող է հրատարակվել հաջորդ համարում): Գրախոսի դիտարկումների հետ անհամաձայնության պարագայում հեղինակը պետք է գրավոր ներկայացնի իր առարկությունները խմբագրին, ինչից հետո խմբագրությունը իրավասու է որոշել հոդվածի հրատարակության նպատակահարմարությունը։
    Տեխնիկական պահանջներին չբավարարող հոդվածները չեն ուղարկվելու գրախոսության, մինչև հոդվածը՝ իր անհրաժեշտ բոլոր բաղադրիչներով (այդ թվում՝ ներբեռնման համապատասխան դաշտերում լրացմամբ), չհամապատասխանի ներկայացված պահանջներին։
  • ՀՈԴՎԱԾԻ ՏԵՔՍՏԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
    1. Հոդվածի տեքստում չպետք է լինեն հեղինակի անունը կամ նրան նույնականացնելու համար անհրաժեշտ այլ տեղեկություններ (օրինակ՝ ինքնահղման պարագայում չպետք է նշվի՝ մեր նախորդ աշխատանքներում անդրադարձել ենք, և հղում սեփական աշխատանքներին), քանի որ հոդվածն ուղարկվելու է փակ գրախոսության:
    2. Հոդվածը պետք է ունենա ամփոփումներ և հիմնաբառեր՝ հայերեն (Ամփոփում), ռուսերեն (Резюме) և անգլերեն (Abstract), ծավալը՝ 150-200 բառ: Տարբեր լեզուներով գրված ամփոփումների բովանդակությունները պետք է համապատասխանեն միմյանց: Ամփոփումները պետք է համընկնեն տեքստի բովանդակությանը և ներկայացվեն պատմողական ու ոչ անոտացիոն ձևով (այսինքն՝ հակիրճ ներկայացվի նույն տեքստը): Անհրաժեշտ է թարգմանել նաև հեղինակի անուն-ազգանունը և հոդվածի վերնագիրը: Ամփոփումներին հաջորդում են հիմնաբառերը (Ключевые слова, Key words)` 7-10:
    3. Հոդվածը պետք է ունենա հստակ կառուցվածք և բաժանված լինի մի քանի մասերի՝ մուտք կամ ներածություն, ենթավերնագրեր, եզրակացություններ, ընդ որում՝ մուտք կամ ներածություն կոչվող բաժնում պետք է նշված լինի, թե որն է հոդվածի գիտական նորույթը, թեմայի արդիականությունը և կարևորությունը: Անհրաժեշտ է ներկայացնել նաև թեմայի ուսումնասիրվածության աստիճանը և հետազոտության մեթոդաբանությունը:
    4. Հոդվածի պետք է բաղկացած լինի 2500-6000 բառերից, ներառյալ ամփոփումները, հավելվածները, նկարները, աղյուսակները և այլ բաղադրիչներ,
    5. Ներկայացման ձևը – Էլեկտրոնային կրիչով (տեքստը նախընտրելի է «Word» ծրագրով, նկարները` TIFF կամ բարձրորակ JPEG ձևաչափով): Տեքստում տողադարձ չկիրառել:
    6. Լեզուն՝ հայերեն կամ անգլերեն:
    7. Տառատեսակը՝ Sylfaen (տեքստը և ամփոփումները՝ 12, տողատակերը՝ 10 կետաչափով):
    8. Չափերը - A4 թղթի լուսանցքները բոլոր կողմերից՝ 3.25 (վերև), 3.00 (ներքև), 2.25 (աջ, ձախ) սմ, տողերի միջակայքը՝ Multiple 1.15:
    9. Նկարները – Գծանկարները, սև-սպիտակ և գունավոր լուսանկարները ներկայացնել առանձին ֆայլերով (JPEG կամ TIFF)` անվանված որպես հաջորդական միավորներ (նկ./աղ. 1, 2, 3…)` ոչ պակաս, քան 300 DPI (լուսանկարները) և 600 DPI (գծանկարները) խտությամբ: Նկարներին կցել «Նկարների ցանկ»՝ յուրաքանչյուրի բացատրությամբ և նկարի աղբյուրի հղմամբ, փակագծերում: Համացանցային և հղում չունեցող նկարներ չեն ընդունվում:
    10. Աղյուսակները պետք է կազմվեն «Word» ծրագրով, ունենան վերնագիր և համար:
  • ՀՂՈՒՄՆԵՐ
    Հղումները պետք է տալ բացառապես տեքստում (տողատակում հղումներ չեն արվում)։
    - Գիրք – հեղինակի ազգանունը, հրատարակության տարեթիվն ու էջը (Մարտիրոսյան, 1971, 89):
    - Կոլեկտիվ մենագրություն – հեղինակների ազգանունները, հրատարակության տարեթիվն ու էջը (Մարտիրոսյան, Մնացականյան, 1973, 118):
    - Հոդված – հեղինակի ազգանունը, հրատարակության տարեթիվն ու էջը (Աբրահամյան, 2018, 95):
    - Պարբերական – հեղինակի առկայության դեպքում՝ ազգանունը, անունը, պարբերականի անվանումը, թիվը, էջը (Արծրունի Գրիգոր, Մշակ, 7․12․1876, 2),
    - հեղինակի բացակայության դեպքում՝ պարբերականի անվանումը, թիվը, էջը (Մշակ, 11․4․1879, 4)
    - Արխիվ – արխիվի անվանումը, ֆոնդի համարը, ցուցակի համարը, գործի համարը, թերթի համարը (ՀԱԱ, ֆ․ 113, ց․ 1, գ․ 20, թ․ 2):
    - Մատենադարան –Մատենադարանի անվանումը, ձեռագրի համարը, թերթը (ՄՄ 3813, թ. 265ա):
    - Սկզբնաղբյուրը – հեղինակ, տարեթիվ, էջ (Մովսէս Խորենացի 1913, 296):
    - Համացանցային հղում – հեղինակի առկայության պարագայում՝ ազգանունը, անունը, հոդվածի կամ հրապարակման վերնագիրը (Պողոսյան Պետրոս, Ադրբեջանի հակահայ նկրտումները),
    - հեղինակի բացակայության դեպքում՝ հոդվածի կամ հրապարակման վերնագիրը (Արաբական գարունը Թունիսում):
    - Դաշտային ազգագրական նյութ – հապավումը, տարեթիվը, էջը (ԴԱՆ, 1972, 46):
    - Բանավոր վկայություն – տեղեկատու անձի ազգանունը, անունը, հարցազրույցի իրականացման ամսաթիվը (Պետրոսյան Պետրոս, 15․7․2018):
    - Մեկ հղման մեջ մեկից ավելի աղբյուր օգտագործելու դեպքում կիրառել «;» (ՀԱԱ, ֆ․ 1, ց․ 1, գ․ 1, թ․ 5; Մարտիրոսյան, 1971, 89):
    - Նույն հեղինակի նույն տարում մի քանի աշխատանքների դեպքում տարեթվի կողքը գրել «ա, բ, գ․․․» (Մարտիրոսյան, 1975ա, 128)։ Եթե նույն ազգանվամբ տարբեր հեղինակներ ունեն նույն թվականին հրատարակված աշխատանքներ, ապա անհրաժեշտ է նշել նաև անվան առաջին տառը (Սիմոնյան Դ., 1995, 245)։

    Ծանոթագրությունները տրվում են տողատակում։ Աղբյուրների հիշատակման պարագայում անհրաժեշտ է դրանք նշել փակագծերում, ինչպես հղումների դեպքում է։ Խնդրում ենք հնարավորինս խուսափել ծավալուն տեքստային ծանոթագրություններից:
  • ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ
    Տեքստից հետո այբբենական կարգով նշվում են հեղինակի ազգանունը, անվան սկզբնատառը, հրատ. տարեթիվը, վերնագիրը, հրատ. վայրը, տպարանը, էջը: Գրվում են գրքերի և ժողովածուների հրատարակչությունները, իսկ պարբերականների՝ հրատարակման վայրերը: Ժողովածուների դեպքում գրվում են խմբագիրների անունները:

    - Գիրքը – Օրմանեան Մ. 2011, Ազգապատում, հ. Բ, հրատ. Մայր Աթոռ Ս. Էջմիածին, 3894 էջ:
    - Հոդվածը - Գրեկյան Ե. 2021, Վերին Անձավի «երկլեզու» արձանագրությունը և ուրարտական կշռային համակարգի որոշ հարցեր, Լրաբեր հասարակական գիտությունների, N 1, էջ 12-27:
    - Շարքը – Մարտիրոսյան Հ. Ա., Իսրայելյան Հ. Ռ. 1971, Գեղամա լեռների ժայռապատկերները, Հայաստանի հնագիտական հուշարձանները, հ. 6, Երևան, «ՀՍՍՀ ԳԱ հրատ.», 65 էջ:
    - Ժողովածուն – Հայրապետյան Թ. 2014, Խաչենագետի ներքնահովտի վերաբնակ հայության ենթաէթնիկ շերտերը. վերամշակութայնացման հարցեր, խմբ.` Կարապետյան Ռ., Նալբանդյան Կ., Բարսեղյան Ս., Հայ էթնիկությունը սեփական և այլազգի միջավայրում. խնդիրներ, հետազոտական փորձեր և հեռանկարներ, Երևան, «Գիտություն» հրատ., էջ 44-51:
    - Սկզբնաղբյուրը – Մովսէս Խորենացի 1913, Պատմութիւն Հայոց, բնագիրը և ներածութիւնը՝ Մ. Աբեղեանի և Ս. Յարութիւնեանի, Տփղիս, «Արագատիպ Մ. Մարտիրոսեանցի», 396 էջ:
    - Սկզբնաղբյուրի, մամուլի և արխիվի հղման դեպքում աշխատել պահպանել նույն սկզբունքը:

    Ամփոփումներից և գրականության ցանկի ներկայացումից հետո «REFERENCES» արտահայտության ներքո պարտադիր անհրաժեշտ է կցել օգտագործված ոչ լատինատառ գրականության լատինական տառադարձումով տարբերակը՝ դասավորելով այբբենական կարգով և փակագծում նշելով բնագրի լեզուն, օրինակ՝

    - Ormanean M. 2011, Azgapatum, h. B, hrat. Mayr Ator’ S. Ejmiac’in. (in Armenian)
  • ԱՌԱՆՁԻՆ ԽՆԴՐԱՆՔ-ՑՈՒՑՈՒՄՆԵՐ
    -Գրքերի գրախոսական-հոդված ներկայացնելու դեպքում, բացի աշխատանքի դրական կողմերը շեշտելուց, անհրաժեշտ է նշել նաև քննադատական կետեր. գրախոսը խմբագրություն է ներկայացնում նաև գրախոսվող գրքի մեկ օրինակ:
    - Դարերը նշել` հայերենում և ռուսերենում լատինական (XI), անգլերենում և այլ լեզուներում` արաբական (11th) թվերով:
    - Տեքստի մեջ ընդգծումները՝ շեղել, իսկ ենթավերնագրերը՝ դարձնել թավ:
    - Տարեթվի համար կիրառել համառոտագրված թ. տարբերակը և ոչ թվական, իսկ թ.-ն գրել առանձին (1980 թ.), թվական(ներ)ից, թվական(ներ)ով, թվական(ներ)ը՝ գրել ոչ համառոտագրված:
    - Չակերտները գործածել այս ձևով՝ «…» (հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն), “…” (անգլերեն), „…“ (գերմաներեն):
    - Փակագծերը պետք է լինեն կլոր՝ (), և ոչ գծային` // կամ []։
    - Բոլորը տեղերում գործածել միության գծիկը (փոքր տարբերակով՝ -, ոչ թե՝ –):
    - Գրքային միավորները համառոտագրել այսպես՝ հ. (հատոր), պր. (պրակ), գք. (գիրք):
    - Տեքստում նկար/աղյուսակ հղելիս գործածել դրանց հապավումները մեծատառով (Նկ. 30/2, Աղ. III/1):
  • Հայերեն և ռուսերեն այբուբենների լատինատառ գրադարձության աղյուսակ

    * Փակագծերի տարբերակները վերաբերում են արևմտահայերենին

    Ա ա - A a
    Բ բ - B b (p)
    Գ գ - G g (k)
    Դ դ - D d (t)
    Ե ե - e (y-է օգտագործվում է միայն այն ժամանակ, երբ գրված է բառասկզբում ու հաջորդ տառը ձայնավոր է)
    Զ զ - Zz
    Է է - E ē
    Ը ը - Ə ě
    Թ թ - T’ t‘
    Ժ ժ - Zh’ zh’
    Ի ի - I i
    Լ լ - L l
    Խ խ - kh
    Ծ ծ - Ts (dz)
    Կ կ - K k (g)
    Հ հ - H h
    Ձ ձ - Dz dz
    Ղ ղ - Gh gh
    Ճ ճ - Ch ch (j)
    Մ մ - M m
    Յ յ - Y (h-օգտագործվում է միայն բառի սկզբում)
    Ն ն - N n
    Շ շ - Sh sh
    Ո ո - O o
    Չ չ - Ch ‘ ch‘
    Պ պ - P p (b)
    Ջ ջ - J j ( ch)
    Ռ ռ - R ṛ
    Ս ս - S s
    Վ վ - V v
    Տ տ - T t (d)
    Ր ր - R r
    Ց ց - Ts‘ ts‘
    Ւ ւ - W w
    Ու ու - U u
    Փ փ - P‘ p‘
    Ք ք - K‘ k‘
    ԵՎ և- ew
    O օ - Ō ō
    Ֆ ֆ - F f

    Ռուսերեն

    А а- A a
    Б б- B b
    В в- V v
    Г г - G g
    Д д - D d
    Е е - Je je
    Ё ё - Jo jo
    Ж ж - Zh zh
    З з - Z z
    И и - I i
    Й й - J j
    К к - K k
    Л л - L l
    М м - M m
    Н н - N n
    О о - O o
    П п - P p
    С с - S s
    Т т - T t
    У у - U u
    Ф ф- F f
    Х х- X x
    Ц ц- C c
    Ч ч- Ch ch
    Ш ш- Sh sh
    Щ щ- Sh’ sh’
    Ъ ъ- “
    Ы ы - Y y
    Ь ь - ‘
    Э э -E e
    Ю ю- Ju ju
    Я я - Ja ja

Author Guidelines 

Հեղինակի մասին ֆայլը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը

  1. հեղինակի անունը, ազգանունը, հայրանունը, գիտական աստիճանը, գիտական կոչումը, աշխատանքի վայրը և պաշտոնը (այդ թվում՝ ասպիրանտների և ուսանողների դեպքում) հայերեն, ռուսերեն և անգլերեն, իսկ եթե հոդվածը այլ լեզվով է, ապա նաև հոդվածի լեզվով,
  2. հոդվածի վերնագիրը չպետք է ամբողջովին բաղկացած լինի մեծատառերից

(ոչ թե ՝

ՀԱՅ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՄԻՏՔԸ 1840-ԱԿԱՆ ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԻՌԼԱՆԴԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՇԱՐԺՄԱՆ ՄԱՍԻՆ

այլ՝

Հայ հասարակական միտքը 1840-ական թվականների իռլանդական ազգային շարժման մասին),

ամբողջությամբ՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն, իսկ եթե հոդվածը այլ լեզվով է, ապա՝ նաև հոդվածի լեզվով,

  1. հեղինակի էլեկտրոնային հասցեն և հեռախոսահամարը, ընդ որում՝ հեռախոսահամարից բացի՝ մյուս բոլոր տեղեկությունները հրապարակվելու են։

Այս բոլոր տվյալները անհրաժեշտ է լրացնել նաև հոդվածը ներբեռնելիս journals.ysu.am-ի ներկայացվող համապատասխան դաշտերում (երեք լեզվով)։

 

Privacy Statement

Ամսագրի կայքում մուտքագրված անուններն ու էլ. հասցեները կօգտագործվեն բացառապես այս ամսագրի նշված նպատակների համար։