Առօրեականության պատմության սոցիոլոգիական հենքը: Տեսական և մեթոդաբանական դիտարկումներ

Authors

DOI:

https://doi.org/10.46991/hc.2023.20.2.121

Keywords:

պատմության տեսություն, սոցիոլոգիական տեսություն, միջգիտակարգային մոտեցում, սոցիալական պատմություն, առօրեականության պատմություն, մարդաբանական շրջադարձ

Abstract

Առօրեականության պատմությունը պատմագիտական հետազոտությունների հանրաճանաչ և անընդհատ զարգացող ուղղություններից մեկն է։ Նրա  ձևավորումը պայմանավորված  է պատմական հետազոտություններում դրապաշտական ավանդույթները մերժող և պատմության հարացույցի մարդակենտրոն նշանակությունն արժևորող մոտեցումներով։

Հայ պատմագիտության մեջ առօրեականության պատմությունը համեմատաբար նոր ուսումնասիրության ոլորտ է, որի տեսական և մեթոդական հիմնախնդիրները լիովին պարզաբանված չեն։ Հոդվածում դրանք քննարկվում են միջգիտակարգային մոտեցման տեսանկյունից։ Հեղինակը փորձում է հիմնավորել այն թեզը, որի համաձայն առօրեականության պատմության իմացությունը պետք է սկսել սոցիոլոգիական տեսություններում առօրեականության հիմնախնդրի տեսական և մեթոդական վերլուծությունների ուսումնասիրությունից։ Համառոտ անդրադարձ կատարելով սոցիոլոգիական այն տեսություններին, որոնցում ուղղակի կամ անուղղակի լուսաբանված է առօրեականության հիմնախնդիրը՝ հեղինակը դրանք դիտարկում է այն հաջորդականությամբ, որն ընդունված է թեմայի տեսական քննարկումներում և կարող է օգնել նաև առօրեականության հայ պատմաբաններին առօրեականության  ֆենոմենի վերաբերյալ առավել պարզորոշ պատկերացում  ձևավորելուն։

Author Biography

Գագիկ Ժամհարյան, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ

պ․գ․թ․, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտաշխատող

References

Gharagulyan A., Aṛoreakanutyuně orpes iṛakanutyan karutsarkman eghanak, Banber Erewani hamalsarani. Pilisopayutyun, hogebanutyun. 138.4, Erewan. 2012t., ēj 20-27(in Armenian)

Berger P., Lukman T., Sotsialnoe konstruirovanie realnosti: Traktat po sotsiologii znaniia (perevod E. Rutkevich). Moskva: Medium. 1995 g. 323 s.(in Russian)

Veber M., Khoziaistvo i obshchestvo: Ocherki ponimaiushchei sotsiologii v 4 t. Tom 1: S Sotsiologiia (perevod s nemetskogo L. Ionina i dr.). Moskva: Izdatelskii dom VShE. 2016 g. 446 s. (in Russian)

Diurkgeim E., Sotsiologiia: Ee predmet, metod, prednaznachenie (perevod s frantsuzskogo A. Gofmana). Moskva: Kanon. 1995 g. 352 s. (in Russian)

Kozlovskii V., Figurativnaia sotsiologiia Norberta Eliasa, Zhurnal sotsiologii i sotsialnoi antropologii. 2000. T. 3. № 3. S. 40-59. (in Russian)

Repina L. i dr., Istoriia istoricheskogo znaniia: Posobie dlia vuzov. Moskva: Drofa. 2004 g. 288 s. (in Russian)

Fevr L., Boi za istoriiu. Moskva: Nauka. 1991 g. 628 s. (in Russian)

Shubina M.P., O poniatii i prirode povsednevnosti. Izvestiia Uralskogo gosudarstvennogo universiteta, no.42. 2006 g. S. 55-62. (in Russian)

Shiuts A., Izbrannoe: Mir, svetiashchiisia smyslom (perevod s nemetskogo V. Nikolaeva i dr.), Moskva: Rosspen. 2004 g. 1056 s. (in Russian)

Elias N., Obshchestvo individov (perevod s nemetskogo A. Antonovskogo i dr.). Moskva: Praksis. 2001 g. 336 s. (in Russian)

Elias N., O protsesse tsivilizatsii. Sotsiogeneticheskie i psikhogeneticheskie issledovaniia. Tom 1. Izmeneniia v povedenii vysshego sloia mirian v stranakh Zapada (perevod s nemetskogo A. Rutkevich), Moskva: SPB. Universitetskaia kniga. 2001g. 332 s. (in Russian)

Published

2023-12-30