Մխիթարյան միաբանները 1848-1849թթ․ խորվաթական ազգային պայքարի մասին

Authors

DOI:

https://doi.org/10.46991/hc.2023.20․2․048

Keywords:

Ավստրիական կայսրություն, Խորվաթիա, իլլիրիզմ, ազգային պայքար, ինքնավարություն, Ելաչիչ, «Եվրոպա», «Բազմավեպ»

Abstract

1848-1849թթ Ավստրիական կայսրությունում բռնկված հեղափոխական և ազգային-ազատագրական շարժումները լայն արձագանք գտավ ժամանակի հայ հասարակական մտքում և պարբերական մամուլում։ Այդ շարժումներին, այդ թվում՝ խորվաթների ազգային պայքարին անդրադարձան Վիեննայի և Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամներն ու նրանց խմբագրած «Եվրոպա» և «Բազմավեպ» պարբերականները։

            Վենետիկի Մխիթարյաններից պատմաբան Ղուկաս Ինճիճյանը խորվաթների ինքնուրույն թագավորություն չունենալու և օտարի տիրապետության տակ գտնվելու իրողությունը բացատրում է նրանց անմիաբանությամբ և երկպառակությամբ։ Նրա կարծիքով խորվաթները, թեպետ, քաջ, համարձակ մարդիկ են ու լավ զինվորներ, բայց իրենց ներսում ոխակալ ու վրեժխնդիր են, որը նրանց խանգարում է համախբել, միավորել և պայքարել անկախության համար։

«Բազմավեպի» խմբագիր Գաբրիել վարդապետ Այվազովսկին անդրադառնալով ավստրիական տիրապետությունից վենետիկցիների ժամանակավոր ազատագրմանը՝ ցավով նշում է, որ նրանց ուրախությունն ու ցնծությունը կարճ տևեց։ Խորվաթ զինվորները անգթորեն ճնշեցին նրանց ելույթը և շատ արյուն հեղեցին։

            Մխիթարյան միաբաններ Ամբրոսիոս վարդապետ Գալֆայանը և Գրիգոր վարդապետ Գովրիկյանը, հիմնականում անկողմնակալ դիրքերից, համառոտ ներկայացնում են խորվաթների ազգային շարժումը։ Դրան առավել հանգամանորեն անդրադառնում են Վիեննայի Մխիթարյանների «Եվրոպա» քաղաքական շաբաթաթերթը և Ղևոնդ վարդապետ Հովնանյանը։ «Եվրոպայի» խմբագիրները պարտավորություն էին ստանձնել քաղաքական իրադարձությունները ներկայացնել անաչառ և անկողմնակալ, հավատարիմ մնալ ստացված լուրերի հավաստիությանը։ Ընդհանուր առմամբ պահպանելով այս ուղեգիծը՝ Եվրոպայում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունների նկատմամբ, Վիեննայի Մխիթարյանները նույն մոտեցումը չեն դրսևորում Ավստրիական կայսրության հպատակ ժողովուրդների պայքարը լուսաբանելիս։ Նրանք չեն խրախուսում կայսրության դեմ հունգարացիների ազատագրական պայքարը։ Մխիթարյանները ճիշտ են ընկալում, որ խորվաթների պայքարն ուղղված է հունգարական կառավարության դեմ։ Նրանք ազգային ինքնավարության համար ոտքի ելած խորվաթներին անվանում են կայսրության հավատարիմ հպատակներ, ովքեր բավարարված ու երջանիկ են Ֆրանց Իոսիֆի շնորհած սահմանադրությունից ու պատրաստ են մեռնելու կայսեր համար։

Author Biography

Ֆելիքս Մովսիսյան, Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան

պ.գ.դ., պրոֆեսոր, Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի պատմության ամբիոնի վարիչ

References

References

Galemqyarean G. (1893), Patmutiyun hay lragrutean, Vienna, Mkhitaryan tparan, 226 ej: (in Armenian)

Galfayean A. (1851), Hamarotutiyn dzamanakakic patmutean, Venetik, tparan surb Khazar, 237 ej: (in Armenian)

Govrikean G. (1879), Yndhanur patmutiyn hamarot, Vienna, Mkhitaryan tparan, 300 ej: (in Armenian)

Inchichean X. (1815), Azgaser, Venetik, tparan surb Khazar, 226 ej: (in Armenian)

Karinyan A. (1960), Aknarkner hay parberakan mamuli patmutyan, h. 2, Erevan, Haykakan SSR GA hratarakchutyun, 635 ej: (in Armenian)

Hovnanean H. (1860), Xevond v., Patmutyun qaxaqakanutyan evropakan teruteanc yndhanrapes, h. D, Vienna, Mkhitaryan tparan, 445 ej: (in Armenian)

«Arshaluys araratyan», 1849, 24 hunisi, № 340: (in Armenian)

«Bazmavep», 1843, hator arajin, ej 3-4: (in Armenian)

«Bazmavep», 1848, 1 mayisi, № 9: (in Armenian)

«Bazmavep», 1851, 15 marti, № 6: (in Armenian)

«Evropa», 1848, 7 marti, № 10; 9 marti, № 19; 28 marti, № 13; 4 aprili, № 14; 25 aprili, № 17; 2 mayisi, № 18; 16 mayisi, № 20; 23 mayisi, № 121; 30 mayisi, №122; 20 hunisi, № 25; 27 hunisi, № 26; 25 hulisi, № 30; 19 septemberi, № 38; 3 hoktemberi, № 40; 9 hoktemberi, № 41; 17 hoktemberi, № 42; 7 noyemberi, № 45; 5 dektemberi, № 49, 12 dektemberi, № 50: (in Armenian)

«Evropa», 1849, 15 mayisi, № 20; 10 aprili, № 15; 5 hunisi, № 23; 12 hunisi, № 24; 26 hunisi, № 26; 7 ogostosi, № 32; 28 ogostosi, № 35; 11 septemberi, № 37: (in Armenian)

«Hayastan», 1848, 5 hunisi: (in Armenian)

Averbux R. A. (1965), Revoluciya i nacionalno-osvoboditelnaya borba v Vengrii 1848-1849 gg. Moskva, Nauka, 406 s. (in Russian)

Istoriya XIX veka (1938), t. 5. Pod red. Lavissa i Rambo, Moskva, Gosudarstvennoe socialno-ekonomicheskoe izdanie, 411 s. (in Russian)

Istoriya Vengrii (1972), tom II․ Pod red. M. Islamova, Moskva, Nauka, 607 s. (in Russian)

Istoriya Yugoslavii (1963), t. 1. Red. kol. Y.V.Bromley i drugie, Moskva, Izdatelstvo AN SSSR, 736 s. (in Russian)

Istoriya yuzhnikh i zapadnikh slavyan. (1969), Red. kol. I. M. Belyavskaya i drugie, Moskva, Izdatelstvo Moskovskogo universiteta, 536 s. (in Russian)

Osvoboditelnie dvizheniya narodov Avstriyskoy imperii. Vozniknovenie i razvitie. Konec XVIII v.-1849g. (1980), Red. kol. V. A. Dyakonov i drugie, Moskva, Nauka, 610 s. (in Russian)

Prister E. (1952) Kratkaya istoriya Avstrii, Moskva, Izdatelstvo inostrannoy literatury, 736 s. (in Russian)

Freydzon V. I. (2001) Istoriya Xorvatii. Kratkiy ocherk s drevneiskix vremen do obrazovaniya respubliki (1991g.), Sankt-Peterburg, Aleteiya, 318 s. (in Russian)

Published

2023-12-30