ՀՀ խորհրդարանի գործունեությունը և փոխակերպման գործընթացը անկախության առաջին տարիներին

Authors

DOI:

https://doi.org/10.46991/hc.2023.20․2․159

Keywords:

ՀԽՍՀ, Հայաստանի Հանրապետություն, Գերագույն խորհուրդ, անկախության օրակարգ, նախագահ, վարչապետ, օրինագիծ, օրենք, կուսակցություն, պատգամավորական խումբ, խմբակցություն

Abstract

Հայաստանի խորհրդարանը սկսեց իր գործունեությունը որպես ՀԽՍՀ տասներկուերորդ գումարման Գերագույն խորհուրդ, այնուհետև դարձավ ՀՀ առաջին գումարման Գերագույն խորհուրդ, իսկ 1995 թ․ Սահմանադրության ընդունումից հետո, վերածվեց Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի։ Իր գործունեության առաջին երկու տարիների ընթացքում խորհրդարանը կարևոր երեք փուլ ապրեց։ Առաջին փուլում Գերագույն խորհուրդը հանդես էր գալիս որպես իշխանության օրենսդրական բարձրագույն մարմին։ Արցախյան շարժումն երկարատև նիրհից արթնացրեց խորհրդահայ հասարակությանը և խորհրդարան-ընտրող հետադարձ կապը բավական ուժեղ էր, այսինքն խորհրդարանը կատարում էր ներկայացուցչական մարմնի իր առաքելությունը։ Գերագույն խորհրդում ձևավորվեց անկախության օրակարգը, այն հարթակ դարձավ նոր քաղաքական ուժերի կայացման, քաղաքական կուսակցությունների գաղափարախոսությունների տարանջատման, ժողովրդավարական մշակույթի ձևավորման համար։ Գերագույն խորհուրդ մտած նոր ուժերը չէին վստահում նախկին իշխանություններին, նրանց պաշտոնյաներին թե՛ իշխանության կենտրոնական մարմիններում, թե՛ տեղական իշխանության մարմիններում և փորձում էին բոլոր հարցերի լուծումը վերցնել իրենց վրա։ Դրա հետևանքով տուժում էր օրինաստեղծ գործունեությունը։ Այդ շրջանում փոփոխվեց նաև Գերագույն խորհրդի կառուցվածքը և աշխատանքի կազմակերպման ընթացակարգը։ Երկրորդ փուլում, երբ վարչապետի պաշտոնում և Մինիստրների խորհրդում նշանակվեցին Արցախյան շարժման ակտիվիստները ժամանակավորոպես իշխանության օրենսդիր և գործադիր մարմինների հարաբերությունները կարգավորեցին, սակայն Սահմանադրության բացակայության և իշխանության թևերի գործառույթների հստակ բաժանման բացակայության պայմաններում այդ հակասությունը ժամանակ առ ժամանակ սրվում էր։ Փոխակերպման երրորդ փուլում Գերագույն խորհուրդը ստիպված եղավ օրենսդիր մարմնի լիազորությունների մի մասը զիջել ՀՀ նախագահին։

Author Biography

Լիլիթ Զաքարյան, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ

պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ

References

Հայաստանի ազգային արխիվի նյութեր՝ ֆոնդ 207, ցուցակ 62, գործեր 1, 4, 17, 18, 19, 20, 43, 45, 47, 51, 52, 54, 55, 65, 79, 89, 92, 110

Վ․Մանուկյան, Հայկական երազանքը գոյատևման փակուղում //«Վ.Ի.Վ. ԱՅՍՕՐ ԵՎ ՎԱՂԸ», Երևան, 2002թ․

Լևոն Տեր-Պետրոսյան, Ընտրանի: Երևան, 2006։

Published

2023-12-30