«Խճանկար» մեթոդի կիրառության առանձնահատկությունները
DOI:
https://doi.org/10.46991/hc.2023.20.2.201Keywords:
ուսումնական գործընթաց, ուսուցման տեխնոլոգիա, ուսուցման մեթոդ, «Խճանկար», փոխգործուն ուսուցման սկզբունքներ, համագործակցային ուսուցում, ուսումնական ու փորձագիտական խմբեր, փոխներգործություն ու փոխազդեցություն, ինքնարտահայտում, համագործակցային կարողություններ, հետադարձ կապAbstract
Մեր ուսումնասիրության նպատակն է հստակորեն սահմանել «Խճանկար» մեթոդը, կանոնները, իրականացման փուլերն ու կիրառման առանձնահատկությունները հայոց լեզվի բուհական դասընթացում: Ուսումնասիրության խնդիրն է բացահայտել «Խճանկարի» սկզբունքների էությունը, նշված մեթոդով իրականացվող աշխատանքի առավելությունները, սահմանափակումները, մեթոդների կիրառման ժամանակ դրսևորվող մանկավարժական խնդիրներն ու դրանց լուծման ուղիները:
Թեմայի շրջանակում առաջադրված խնդրի համապարփակ ուսումնասիրության ընթացքում կիրառվել են գիտական ընդհանուր՝ տրամաբանական, ինչպես նաև մասնավոր կամ հատուկ՝ վերլուծության, համեմատության մեթոդներ:
Համագործակցային ուսուցման սկզբունքները՝ փոխազդեցությունն ու փոխուսուցումը, սովորողների ակտիվությունը, համագործակցությունը, ինքնարտահայտման խրախուսումն ու հետադարձ կապը, պայմաններ են ստեղծում սովորողների ակտիվության, մոտիվացիայի, ինքնարտահայտման, փոխազդեցության ու համագործակցության համար: «Խճանկարի» տարբեր փուլերում՝ նյութի ուսումնասիրության և տեղեկատվության հավաքում, աշխատանք փորձագիտական ու ուսումնական խմբերում, ավարտական աշխատանք ու ամփոփում, սովորողների համար պայմաններ են ստեղծվում համագործակցության, մտքերի, գաղափարների խրախուսման ու փոխանակման՝ նպատակաուղղվելով ոչ միայն ուսումնական որևէ խնդրի լուծմանը, այլև միջանձնային, սեփական տեսակետն ազատորեն արտահայտելու հմտությունների, իր ու դասընկերոջ աշխատանքը գնահատելու, սովորածը արժևորելու կարողությունների զարգացմանը: Փորձագիտական ու ուսումնական խմբերում սովորողներն աշխատում են միմյանց հետ՝ արտահայտելով կարծիքներ, փոխանակելով գաղափարներ, որոնք բնորոշվում են ոչ թե մրցակցային, այլ համագործակցային փոխազդեցությամբ: Փորձագիտական խմբի յուրաքանչյուր անդամ իրագործում է իր ուսումնական նպատակներն ու խնդիրները մյուսների աջակցությամբ՝ միևնույն ժամանակ օգնելով նրանց իրագործել իրենց նպատակներն ու խնդիրները: Այս դեպքում համագործակցությունը չի սահմանափակվում միայն քննարկումներով, վերլուծություններով և կազմակերպվում է փոխուսուցման սկզբունքներով, որոնք էլ հիմք են դառնում մյուս սկզբունքների՝ ինքնարտահայտման ու հետադարձ կապի ձևավորման ու կիրառման համար:
Իրականացնելով ուսումնասիրությունը՝ հանգել ենք այն եզրակացության, որ «Խճանկար» մեթոդի հնարավորությունները նպաստում են առաջադրված նյութը տարբեր կողմերից ուսումնասիրելուն, լսարանում փոխգործունության, համագործակցության ձևավորմանը, փորձագիտական կարողությունների մշակմանն ու զարգացմանը, միաժամանակ սովորող ու սովորեցնող դառնալուն: Մեթոդի առաջ բերած սահմանափակումները՝ անհրաժեշտ ռեսուրսների ոչ բավարար քանակ, հետաքրքրությունների, աշխատանքի ծավալի ու ժամանակի անհամապատասխանությունը, հնարավոր է հաղթահարել՝ կիրառելով նաև ուսուցման այլ հնարներ:
References
Հովհաննիսյան Մ., Համագործակցային ուսուցման տեխնոլոգիայի կիրառումը հայոց լեզվի բուհական դասընթացում //«Կրթությունը 21-րդ դարում», Երևան, 2023, 1(9):
Խաչատրյան Ս. Գ., Ուսուցման ժամանակակից մեթոդների կիրառումը, Գյումրի, 2006:
Slavin R. E. (1990), Cooperative learning. Review of Educational Research, Prentice Hall, Englewood Cliffs.
Elliot Aronson, https://aronson.socialpsychology.org/, դիտումը՝ 15.09.23:
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2023 Meri Hovhannisyan
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.