Ադրբեջանցիների էթնոգենեզիսի փնտրտուքները և մշակութային քաղաքականությունը ԼՂԻՄ-ում

Authors

  • Արտակ Խաչատրյան

Keywords:

ԼՂԻՄ, ԽՍՀՄ, Աղվանք, ազգային-պետական քաղաքականություն, էթնոգենեզիս, Արևելյան Անդրկովկաս, Ա․ Դենիկին, Շուշի, աղվանական տեսություն, մար-ատրպատականյան տեսություն, թյուրքական տեսություն

Abstract

ԽՍՀՄ ստեղծումով և Անդրկովկասի խորհրդայնացումով նոր փուլ թևակոխեց Ադրբե­ջանի ազգաշինության գործընթացը։ Քեմալական Թուրքիային և Ադրբեջանին խորհրդային ղեկավարությունը դիտարկում էր մահմեդական արևելքում սոցիալիզմը տարածելու միջոց, և դրանով է պայմանավորված Միութենական կենտրոնի առանձնահատուկ քաղաքակա­նու­թյունը Ադրբեջանի նկատմամբ։ Խորհրդային Ադրբեջանը ինքնության որոնումների մի քանի շրջափուլ անցավ։ Ազգի ստալինյան ըմբռնման մեջ կարևոր տեղ էր գրավում տարածքը։ Այս ըմբռնման տրամաբանությամբ էլ տարվում էր Խորհրդային Ադրբեջանի պետական քաղա­քա­կանությունը։ ԼՂԻՄ-ի նկատմամբ ադրբեջանական իշխանությունների քաղաքակա­նու­թյու­նն ուներ մշակութային յուրացման բաղադրիչ։ Արցախյան մշակութային շերտի, հատ­կա­պես՝ եկեղեցիների, հոգևոր կառույցների «աղվանականացումը» խնդիր ուներ բացառել տեղի հայերի ավտոքթոնության իսկությունը՝ այդպիսով ԼՂԻՄ-ի տարածքի իրական «պատմական տեր» համարելով ադրբեջանցիներին։ Դեռևս խորհրդային շրջանից սկիզբ առած այդ քաղա­քա­կանության տրամաբանությունը Ադրբեջանը շարունակում  է ցայսօր։

Author Biography

Արտակ Խաչատրյան

Ազգագրագետ

Downloads

Published

2021-08-31

Issue

Section

Articles