«Մասյաց աղավնի» ամսագիրը Հռոմի Պիուս IX պապին աշխարհիկ իշխանությունից զրկելու մասին

Authors

  • Ֆելիքս Մովսիսյան Vanadzor State University

Keywords:

Իտալիա, Հռոմ, ազատագրական պայքար, անկախություն, միավորում, Պիուս IX, հոգևոր, աշխարհիկ, իշխանություն

Abstract

XIX դարի իտալական ազգային-ազատագրական պայքարը լայնորեն արտացոլվել է «Մասյաց աղավնի» ամսագրում, որը տպագրվել է Թեոդոսիայում: Իտալացիների ազգային պայքարին վերաբերող մի շարք հարցերի շարքում «Մասյաց աղավնի»-ն իր հրապարա­կում­նե­րում անդրադարձել է նաև Պիուս IX պապին աշխարհիկ իշխանությունից զրկելու խնդրին, որն առաջացել է այս պայքարի ընթացքում: Ամսագրի խմբագիր Գաբրիել վարդապետ Այվա­զովս­կին այս խնդրին մոտեցավ կրոնական գաղափարախոսության և Իտալիայի քաղաքա­կան միավորման անհրաժեշտության տեսանկյունից: Նա այդ հարցերին անդրադարձել է «Հռո­մի պապերի հոգևոր և մարմնավոր իշխանությունը» վերնագրով հոդվածների շարքում: Նրա տեսանկյունից՝ պապի աշխարհիկ իշխանությունը լուրջ խոչընդոտ է իտալական պե­տու­թյունների քաղաքական մասնատվածությունը վերացնելու համար, և իտալացիների՝ մի­աս­նական թագավորություն ունենալու դարավոր երազանքը իրականություն կդառնա միայն այն ժամանակ, երբ Հռոմի պապը հրաժարվի իր աշխարհիկ իշխանությունից, Հռոմը միանա 1861 թ. հռչակված Իտալական թագավորությանը և դառնա միացյալ Իտալիայի մայրա­քա­ղաք:

Author Biography

Ֆելիքս Մովսիսյան, Vanadzor State University

պ.գ.դ., պրոֆեսոր, ՎՊՀ պատմության ամբիոնի վարիչ

Downloads

Published

2021-08-31

Issue

Section

Articles