Դավիթ Անանունի նամակագրությունից

Authors

  • Վահագն Հակոբյան Երևանի պետական համալսարան

Keywords:

Դավիթ Անանուն, Աշոտ Հովհաննիսյան, Կարեն Միքայելյան, Նիկողայոս Տեր-Մանվելյան, ընկերություն, սպեցիֆիկներ

Abstract

Հրապարակվող նամակները հանրահայտ սոցիալ-դեմոկրատ, մարքսիստ պատմաբան և հրապարակախոս Դավիթ Անանունի (1880-1943) ծավալուն նամակագրության մի փոքր մասն են կազմում: Դրանք հատուկ ընտրվել են անվանի պատմաբան, պետական գործիչ, 1922-1927 թթ. Խորհրդային Հայաստանի կումկուսի կենտկոմի քարտուղար Աշոտ Հովհան­նիս­յանի (1886-1972) հետ Դ. Անանունի հարաբերությունների բնույթը, ինչպես նաև նրա ճա­կատագրում այդ հարաբերությունների խաղացած դերը լուսաբանելու մտադրությամբ:

Ներկայացված նամակները հետաքրքիր տեղեկություններ են պարունակում Դ. Անա­նու­նի և Ա. Հովհաննիսյանի միջանձնային հարաբերությունների մասին և միաժամանակ նպաս­տում Հայաստանի ու Այսրկովկասի 1910-1920-ական թթ. հասարակական-քաղա­քա­կան կյան­քի վերաբերյալ մեր պատկերացումների ընդարձակմանը:

Author Biography

Վահագն Հակոբյան, Երևանի պետական համալսարան

պ.գ.թ., ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի դոցենտ

Downloads

Published

2021-08-31

Issue

Section

Articles