Մամիկոնյանների իշխանական ընտանիքի տոհմաճյուղի մի ճշգրտում

Authors

  • Արգիշտի Վարդանյան ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ

Keywords:

Մամիկոնյաններ, Արտավազդ, Վասակ, Վաչե, Խոսրով Կոտակ, Փավստոս Բուզանդ, Արշակ Բ, պատմիչներ, կաթողիկոս

Abstract

Մամիկոնյանների տոհմը, լինելով վաղմիջնադարյան Հայաստանի խոշորագույն նախա­րարական տներից մեկը, իր վրա է բևեռել պատմիչների ուշադրությունը։ Սակայն սկզբնաղ­բյուրներում քիչ չեն նաև ոչ հավաստի տեղեկությունները։ X դ. պատմիչ Մեսրոպ Վայոցձորե­ցին, առանց որևէ հիմքի, նշում է, որ Վարդան, Վասակ և Վահան Մամիկոնյաններն Արտա­վազդի որդիներն էին, և, այս հանգամանքով պայմանավորված, հետագա ուսումնասիրողնե­րը նրանց համարել են Արտավազդի որդիներ։ Սակայն սկզբնաղբյուրների մանրամասն քննու­­թյունը ցույց է տալիս, որ Արտավազդ և Վասակ Մամիկոնյանները տոհմակիցներ էին, այլ ոչ թե հայր և որդի։ Երբ 338 թ. Արտավազդը մանուկ հասակում հռչակվեց սպարապետ, Վա­սա­կը և իր եղբայրները հասուն տարիքում էին, և Վասակն այդ ժամանակ արդեն արքա­յազն Արշակի դայակն էր։ Իսկ Արտավազդը, որպես սպարապետ Վաչե Մամիկոնյանի որդի և ա­վագ ճյուղի ներկայացուցիչ, Խոսրով Կոտակից ստացավ սպարապետությունը և Մամիկոն­յանների տոհմատիրությունը, որով թագավորը պահպանեց ավագության կարգը։

Author Biography

Արգիշտի Վարդանյան, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ

պ.գ.թ., ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի միջին դարերի պատմության բաժնի ավագ գիտաշխատող

Downloads

Published

2021-08-31

Issue

Section

Articles