Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ժողովրդագրական գործընթացները 1920-ական թթ. երկրորդ կեսին – 1930-ական թթ.

Authors

  • Գայանե Հովհաննիսյան Երևանի պետական համալսարան

Keywords:

Ժողովրդագրական գործընթացներ, արդյունաբերականացում, կոլեկտիվացում, վարչատարածքային փոփոխություն, վերաբնակեցում, արտագաղթ, ժողովրդագրական հետևանքներ

Abstract

Հոդվածի նպատակն է ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ժո­ղովրդագրական գործընթացները 1920-ական թթ․ երկրորդ կեսին և 1930-ական թթ։ Հետա­զոտության խնդիրներն են ուսումնասիրել ինքնավար մարզի ժողովրդագրական պատկերը պայմանավորող հիմնական գործոնները, դրանց հետևանքները և ազդեցությունը ժողովրդա­գրական գործընթացների վրա։ Հետազոտության իրականացման ընթացքում կիրառել ենք ժա­մանակի սկզբնաղ­բյուր­ների, արխիվային փաստաթղթերի, մամուլի և այլ նյութերի հա­մադրման, վերլուծության, համեմատության մեթոդները։        

Ուսումնասիրելով թեման՝ եկել ենք եզրակացության, որ 1920-ական թթ․ երկրորդ կե­սին - 1930-ական թթ․ ինքնավար մարզի ժողովրդագրական գործընթացները հետևանք էին մի կողմից ադրբեջանական իշխանությունների ժողովրդագրական քաղաքականության, մյուս կողմից՝ ԽՍՀՄ սոցիալ-տնտեսական և հասարակական-քաղաքական գործընթացնե­րի։ Հիշ­յալ ժամանակաշրջանում մարզի ժողովրդագրական գործընթացները պայմանավորող գործոնները խմբավորվում են երկու մասի. առաջին խումբը կազմում են ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացված այնպիսի ձեռնարկումները, ինչպիսիք են վարչա­տարածքային փոփոխությունների միջոցով մարզի տարածքի կրճատումը, թյուրքական բնա­­կավայրերի ձևավորումը, քոչվորական կացութաձևի վերացման և նստակեցության հաս­տատմանն ուղղված միջոցառումները, տնտեսական «հիմնավորումներով» մարզի հայ բնակ­չության վերաբնակեցումները և հավաքագրումները, մարզի սոցիալ-տնտեսական զար­գացման նպատակաուղղված դանդաղեցումը։ Գործոնների երկրորդ խումբը ներառում է ամ­բողջ Խորհրդային Միությունն ընդգրկած սոցիալ-տնտեսական, հասարակական-քաղա­քա­կան գործընթացները։ Դրանք էին արդյունաբերականացման, կոլեկտիվացման գործընթաց­նե­րը, 1930-ական թթ․ վերջերին ծավալված զանգվածային բռնաճնշումները։

Author Biography

Գայանե Հովհաննիսյան, Երևանի պետական համալսարան

ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի ասպիրանտ

Downloads

Published

2021-08-31

Issue

Section

Articles